Պոեմներ, առակներ, հեքիաթներ. Աթաբեկ Խնկոյան
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Պոեմներ, առակներ, հեքիաթներ - Աթաբեկ Խնկոյան страница 1

Название: Պոեմներ, առակներ, հեքիաթներ

Автор: Աթաբեկ Խնկոյան

Издательство: Автор

Жанр: Поэзия

Серия:

isbn: 9781772466904

isbn:

СКАЧАТЬ ռչնակները ծըլվըլում, խխունջը նորից կատաղում է.

      – Սրանք ի՜նչ են թռչում, թռչկոտում, ի՜նչ են երգում, էլ ուրիշ գործ չունե՞ն: Ա՛յ, ուրիշ բան եմ ես, ոչ թռչկոտում եմ, ոչ երգում: Թռչե՞լս որն է, երգե՞լս որը:

      – Է՛ քուրիկ խխունջ, – հառաչում է սունկը, – գիտե՞ս ինչու ենք լուռումունջ մնացել էստեղ. ոչ թռչել գիտենք և ոչ էլ երգել:

      ՀՊԱՐՏ ԱՔԼՈՐԸ

      Աքլորը թռավ ընկավ հարևանի բակը: Ճղղաց, ճղղաց, բակի աքլորին կտցեց, կտցահարեց, բադերին դուրս արեց, հավերին մի տեղ հավաքեց ու հետո հարձակվեց փոքրիկ շան վրա:

      Բակն իրար անցավ: Աքլորը կանգնեց ու հպարտ-հպարտ կանչեց.

      – Ծուղրուղո՛ւ, դուք ո՞վ եք, չասեք թե դուք խմբով եք, ես մեն-մենակ. բոլորիդ՝ հավիդ՝ բադիդ, աքլորիդ, ինչ ուզենամ, էն կանեմ, շանն էլ բակից կհանեմ:

      Հարսը լսեց բակի աղմուկը, վազեց բռնեց աքլորին, դուրս շպրտեց բակից ու ասավ.

      ( Կորի՜, գնա՜, անպիտան, քեզպեսին էլ երես տա՞ն, բավական չէ բակումն է, ուրիշին էլ թակում է:

      ԿԱՉԱՂԱԿԸ

      Չալ կաչաղակը թռչում էր, թռչում ու ծառին նստում: Նստում էր, նստում, պոչիկն էր շարժում: Շարժում էր, շարժում ու երգեր ասում.

      (Կա, չէ, կա, չկա, չէ:

      Նորից թռչում էր, թռչում էր, թռչում ու ծառին նստում. նստում էր, նստում, պոչիկն էր շարժում ու երգեր ասում.

      (Կա, չէ, կա, չկա, չէ:

      Նորից թռչում էր, թռչում էր, թռչում ու ծառին նստում: Ծառին էր նստում, պոչիկն էր շարժում, պոչիկն էր շարժում ու երգ էր ասում.

      ( Չկա, չէ, չէ…

      ՍԵՐՈԲԸ

      – Սերո՜բ, – ասում է հայրը, – գնա հարևանից արշինը բեր, կտավը չափենք:

      – Է՜, բան չունես, հայրիկ, ի՜նչ նեղություն տանք հարևանին, ես գիտեմ, որ մեր կատուն պոչից մինչև ականջի ծայրը մի արշին է: Էլ արշինն ի՞նչ կանենք:

      – Սերո՜բ, Սերո՜բ, – ասում է հայրը, – ապրես, գնա հարևանից գրվանքանոցը բեր, պանիր կշռենք:

      – Է՜, բան չունես, հայրի՜կ, ա՜յ, մեր սատկած էշի սմբակը մի գրվանքա է:

      – Սերո՜բ, Սերո՜բ, դու ինձանից թեթև ես, մի դուրս վազի տես եղանակն ինչպես է:

      – Է՜, հայրիկ, էլ ի՛նչ գնամ, կուզես մեր շանը կանչեմ, թե մազերը չոր են, հո եղանակը պարզ է:

      – Սերո՜բ, Սերո՜բ, – շունչը կտրած ասում է հայրը, – հացը բկիս կանգնեց, ջո՜ւր, ջո՜ւր, ջ՜ուր…

      – Է՛, հայրիկ, – ասում է Սերոբը, – դու էլ ինչ դժվար բան կա, ինձ ես ասում…

      ԸՆԿՈԻՅԶՆ ՈԻ ՈՐԴԸ

      Այգում կային զանազան պտղատու ծառեր՝ ընկուզենի, տանձենի, խնձորենի, թզենի: Ընկուզենու կանաչ ճյուղերից կախվել էր փոքրիկ ընկույզը ու օրորվում էր: Մոտեցավ նրան ծերունի որդն ու ասավ.

      ( Սիրուն ընկուզիկ, թող բունդ մտնեմ, քիչ հանգստանամ, ապրենք միասին: Դու դեռ փոքր ես, քեզ կօրորեմ, հեքիաթներ կասեմ ու քեզ կուրախացնեմ:

      (Մի թողնի այդ թափառականին քո տունը: Ո՞վ գիտե դրա տունն ու բունը, վարքն ու բարքը, – ասացին փոքրիկ ընկույզին նրա եղբայրները:

      – Այդ ձեր բանը չի, ի՞նչ եք խոսում իզուր տեղը. ես ինձ համար, դուք՝ ձեզ համար, – պատասխանեց ընկուզիկը և հյուր ընդունեց ծերունի որդին:

      Ագահ և չարամիտ որդը ծակեց ընկույզի կեղևը, ներս մտավ, միջուկը կերավ, դատարկեց, նստեց ու երգեց.

      – Մի նոր ընկույզ ես գտա,

      Ծակեցի ու ներս մտա,

      Կերա, կերա կշտացա,

      Դատարկ մնաց՝ վշտացա:

      Այդպես երգում և ծափ էր տալիս ավազակ որդը դատարկ կեղևի մեջ: Ծափ էր տալիս ու ասում.

      – Դուրս գամ ծառը չափչփեմ.

      Տեսնես ում կխաբխբեմ,

      Ինձ որդ կասեն, ծերուկ որդ,

      Լեզուս քաղցր, շողոքորթ:

      Փոքրիկ, անփորձ ընկույզը զոհ էր գնացել չար, ավազակ որդին… Քամին էր միայն մեջը վզվզում, իսկ հարևանները նայում էին նրան ու ափսոսում:

      ԳԱՅԼԻ ԽՈՍՏՈՎԱՆՔԸ

      Գայլի մահը մոտեցել էր: Նա մեռնում էր, դրա համար էլ սկսեց իր մեղքերը մեկ-մեկ խոստովանել… Բայց ընդամենը երեք ժամ էր մնացել, որ հոգին տար, իսկ մեղքերն այնքան շատ էին, որ երեք օրն էլ բավական չէր լինի բոլորը խոստովանելու համար:

      Գայլը տեսնում է, որ հնար չկա, սկսում է իր արած լավությունները մեկ-մեկ հաշվել:

      – Մի անգամ, – ասում է նա, – մի գառ անցավ մոտովս, իսկ ես թեև շատ քաղցած էի, բայց ձեռք չտվի նրան: Հիշում եմ, թե ինչպես այդ ժամանակ մի ոչխար հեռվում կանգնած՝ ծիծաղում էր ինձ վրա, որ ես գառանը մաս-մաս չարի: Բայց չնայելով ոչխարի ծաղրին, ես թողի գառանը, որ ողջ-առողջ անցնի իմ մոտովը:

      Էս մեկ… մեկ էլ..

      – Հիշում եմ, ա՜յ գայլ, – ձայն տվեց ոզնին, որ կանգնած էր գայլից քիչ հեռու, – այդ բանն այն ժամանակ պատահեց, երբ դու երկու թաթով թակարդն էիր ընկել և չէիր կարողանում տեղիցդ շարժվել:

      ՓՇԻ СКАЧАТЬ