ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ страница 31

СКАЧАТЬ style="font-size:15px;">      – Ի՞նչ եք լեզուներիդ տալիս, – դժգոհ փնթփնթաց նա պառկած տեղից£ -Որ ամեն երազ ճիշտ լիներ, է¯, հազար անգամ մեր էս Մարգարիտին դուրս արած կլինեի ու Սիրանին բերած մեր տուն£

      – Որտեղի¯ց ինձ էդպիսի բախտը, – կեղծ ափսոսանքով գլուխն օրորեց Սիրանը£

      – Հողվես դու, մի սրան նայիր, – խաղի մեջ մտավ Մարգարիտը£– Ուր է, թե մի էդպիսի բան անեիր՝ հոգիս ազատվեր£ Երեխաների խաթեր մնում եմ, սա էլ կարծում է, թե մի բանի պետք է£

      Սրանց կռիվն ամենօրյա կռիվ էր՝ սովորական դարձած, մի քանիսը ծիծաղեցին, բայց Մնացականը խոսքի տակ մնացողը չէր, ասաց.

      – Այ աղչի, հազար մանեթով ձեռք բերած մարդուդ մի մանեթով ինչի՞ ես ծախում£

      Սակայն Մարգարիտը չհասցրեց պատասխանել, շրջանցելով մարագները, գյուղխորհրդի նախագահ Ասծատուրի մոխրագույն Հրեղենը քառատրոփ գալիս էր դեպի կալերը£

      – Ոնց որ թե էստեղ է գալիս, – ասաց ինչ-որ մեկը£ Կանանցից նրանք, ովքեր նստել էին շեղջի ստվերում՝ քիչ հանգստանալու, վեր կացան£ Շահումը, ինչ-որ վատ բանի կանխազգացումից թրթռացող սրտով մնաց կանգնած, Մարգարիտը, ձեռքը հերթական խրձին՝ սպասեց® Մնացականը նույնպես ելավ տեղից և, չգիտես ինչու, մի տեսակ անհամբերությամբ, սկսեց նայել ճանապարհին£ Ձին կորած էր քափ ու քրտինքի մեջ, լկամը կրծելով վարգով անցավ կալերի միջով, բայց հեծյալը՝ կատարածու Աբգարը կարողացավ ձգել, պահել սանձը, կատաղած հովատակը, շուռ գալով մարդկանց կողմը, կանգ առավ՝ ղրճտացնելով դարչնագույն ատամներն ու անհանգիստ դոփելով տեղում£ Աբգարը, առանց ձիուց իջնելու, խզված ձայնով ասաց.

      – Դե, ինչ ասեմ, այ ժողովուրդ, մեծ կռիվ է սկսվել, գերմանացի զորքերը հարձակվել են մեր զորքերի վրա£

      Հավաքվածների վրա ասես կրակ մաղվեց£

      – Վույ, լեզուդ լալկվի, Աբգար, – ձեռքերը ծնկներին խփելով անիծեց Մարգարիտը£– Էս ինչ խաբար բերեցիր£

      – Աբգարն ինչ անի, այ քույրիկ, – խեղճացած արդարացավ կատարածուն£– Հրեն շրջանից հեռախոսները կոտրատում են£ Ասծատուրին հրամայել են մի մետր անգամ չհեռանալ գյուղխորհրդից£ Ինձ էլ ուղարկեց բրիգադիրներին հայտնեմ, որ իրիկունս միտինգ է, բոլորը պիտի ներկա լինեն£

      Մի քանիսը սկսեցին բարակ ձայնով լաց լինել£

      – Դե, ես գնամ մյուս բրիգադներին էլ ասեմ, – ասաց Աբգարը և ձին վարգով դուրս բերեց երրորդ բրիգադի կալերից£ Շահումն ասես քարացել էր, ասես ոչինչ չէր լսում, և այն, ինչ ասվեց այստեղ, նրա գիտակցությանը չէր հասնում դեռ£ Նա մտամոլոր, ոչինչ չտեսնող հայացքով նայում էր շուրջը£

      Մնացականը լրագրից հաստ գլանակ սարքեց, դողդոջ մատներով վառեց, բայց ծխել չհասցրեց, խեղդող հազը միանգամից բռնեց£ Լեզուն խողովակի պես դուրս հանած, երկար հազում էր, և գլխարկի քուղերը շարժվում էին հազի ցնցումներից£ Նրա որդին՝ Մխիթարը, նույնպես բանակում էր, և նա մի տեսակ վախ զգաց նայել կնոջը, ասես ինչ-որ բանում ինքը մեղք ուներ£ Մխիթարը սահմանից հեռու է, Ուրալից էն կողմ՝ Բառնաուլ քաղաքում է ծառայում, բայց, դե, դա ի՞նչ նշանակություն ունի, իր որդին ռազմաճակատից հեռու է, մյուսների որդիները հո էնտեղ են£ Նա սիրտ չարեց նայել նաև Շահումին, որի որդիները՝ Սահակն ու Գրիշան, սահմանային զորամասում են ծառայում հիմա, ամենայն հավանականությամբ, կռվի առաջին գծում են, կրակների տակ£ Մնացականը բարձրացրեց աչքերն ու վախեցավ՝ СКАЧАТЬ