ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ страница 35

СКАЧАТЬ հետ դառնալ այդտեղից, բայց այդքան որոնելուց հետո որոշեցի այդ տեղեկությունը ևս ստուգել. գուցե իրո՞ք Սամվելիկն է այդ հայը£ Փեշավարից մեծ դժվարությամբ հասա մինչև Դելի, այդտեղից Սուրաթ՝ գնացքով մի օրվա ճանապարհ էր£ Ես գնացքի պատուհանից նայում էի թեյի ու ծխախոտի անծայրածիր կանաչ տնկադաշտերին, մեկը մյուսին հաջորդող Ջայպուր, Ահմեդաբադ, Ուդայպուր, Աջմեր, Բհարուչ քաղաքների մրջնանոց հիշեցնող կեղտոտ կայարաններին՝ էժանագին ձիթայուղի անդուր հոտով, մուրացիկ տկլոր երեխաներով, և շարունակ մտածում էի Սամվելիկի մասին£ Վերջապես կհաջողվի՞, արդյոք, գտնել նրան, թե իմ այս վերջին չարչարանքը նույնպես իզուր է£

      Կեղտի, ծխի ու մրի մեջ կորած բազմամիլիոն Սուրաթում ես տեղավորվեցի կայարանամերձ «Ալ-Սաուդի» հարմարավետ հյուրանոցում և սկսեցի որոնումները£ Հաջորդ օրվա վերջին քաղաքային թերթերից մեկի խմբագրատանն ինձ ասացին, որ այստեղից ոչ հեռու, Բոմբեյ տանող ճանապարհից աջ, ծովափնյա Ալևա փոքրիկ մի ավանում Շեյխ Աբդուլլա անունով մի հայ է ապրում և որ մարդ կա՝ ոստիկանության հետ կապված, որը, վարձատրության դեպքում, իհարկե, վաղը նրան կարող է բերել ինձ մոտ£

      Մինչև լույս ես չկարողացա աչք փակել£ Մեքենաների ու երկանիվ ռիկշաների անվերջ հոսքն ու նրանց զիլ ազդանշանները չէին միայն իմ անքնութjան պատճառը. ես դարձյալ մտածում էի՝ մի՞թե իսկապես կգտնեմ Սամվելին և կտանեմ տուն՝ հուրախություն մեր Մեծ մոր ու մեզ բոլորիս£ Վերջապես կողքի պուրակից եկող թռչունների դայլայլով՝ ճընկ-ճընկ, ճընկ-ճընկ, հետո ֆյութհ-ֆյութհ-ֆյութհ, բացվեց օրը, մի երկու ժամ ևս անցավ, և, ահա, վերջապես ծեծեցին դուռը£ Հուզմունքը միանգամից համակեց ինձ, շնչելը կարծես թե դառավ անհնարին£ Ես բաց արեցի դուռը և մնացի քարացած. Սամվելիկն էր կանգնած իմ դեմ՝ չալմայով, անչափ նիհար, արևախանձ գունատ դեմքով, երկար միրուքով, ոտից-գլուխ սպիտակ երկար շորով£ Ես շնչահատ առաջ մղվեցի՝ նրան իմ գիրկն առնելու, բայց նա սառը անցավ իմ կողքով և, կաղալով շրջանցելով սենյակի կենտրոնում դրված սեղանը, նստեց բազմոցի ծայրին£

      – Գիտե՞ս ինչքան եմ ման եկել քեզ, – ասացի ես, որոշ չափով ընկճված ու շփոթված նրա սառը վերաբերմունքից£– Որտեղ ասես, որ չեմ եղել: Թերմեզով անցել եմ Մազարի-Շարիֆ, այնտեղից Կանդագար, Հերաթ, իսկ Փեշավարից՝ ուղիղ Պակիստան, տեղեկություններ հավաքելով քո հետքով հասել եմ Ֆեյսալաբադ£ Շատ տեղերում եմ որոնել քեզ, Սամվելիկ, շատ տեղերում, և ահա այստեղ եմ՝ Սուրաթ քաղաքում: Սովետական դեսպանատանը՝ Դելիում, ինձ շատ օգնեցին քո հարցում, և ահա այստեղ եմ, – նորից կրկնեցի ես, – վերջապես գտել եմ քեզ®

      Նա վհատ ու սառը նայում էր£ Սմքած շուրթերի ոչ մի շարժում, ոչ մի արձագանք£

      – Վերջապես գտա քեզ, – դարձյալ հուզված կրկնեցի ես£– Արդեն հույս չունեի համարյա, թե կգտնեմ£ Այո, հույս չունեի, բայցև միաժամանակ չէի կորցնում հույսս£ Ճիշտ են ասում, որ մարդ, առանձնապես մեծահասակ մարդ, ամեն գիշեր պառկում է քնելու՝ առանց որևէ երաշխիքի, թե հաջորդ օրն առավոտյան արթնանալու է, սակայն ամեն դեպքում նա նորից ու նորից լարում է զաթուցիչը£ Դա հենց հույսն է որ կա£ Այան այդ հույսով է ապրում, Սամվելիկ, նա կուրախանա, գիտես, աշխարհի չափ կուրախանա®

      Նրա այտամկանը լարվեց£ Նա տրտում օրորեց գլուխը, բայց ոչինչ չասաց£

      – Նա համոզված է, որ դու СКАЧАТЬ