ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ страница 26

СКАЧАТЬ տոներին, այժմ սուգ էին ասում գերեզմանատանը£ Դժվար, անասելի դժվար ժամանակներ էին, գյուղում տիֆի համաճարակ էր տարածվել, չկար մի օր, որ հինգ վեց մարդ չմեռներ£ Հնձի ժամանակ էր, տղամարդիկ վախենալով, թե կարող են վարակվել, սարերից տուն չէին վերադառնում£ Գյուղում մնացածներն էլ չափարների տակով կուզեկուզ էին գնում£ Աղաբեկը նույնպես սարերում էր, Մեղրաքերծից այն կողմ՝ Խասին խութում գտնվող իրենց հանդերում, և Շահումին ծանոթ հին տագնապը հանգիստ չէր տալիս նրան£ Ներս ու դուրս էր անոմ, վախվորած նայում երեխաններին, որոնք՝ մոր տեսքից իրենք ևս սսկված, կուչ էին եկել£ Նրա աչքերի արցունքը չէր չորացել դեռ. տարվա սկզբին եղբայրը՝ Առուստամը, սայլի տակ ընկավ, մահացավ, իսկ գարնան վերջերին, գիշերը ժայռից մի վիթխարի բեկոր պոկվեց և քրոջ ընտանիքը՝ քրոջ, նրա ամուսնու և տասնչորս տարեկան որդու՝ Միշայի հետ միասին, թողեց տակը£ Դրանից երկու շաբաթ չանցած՝ կայծակից բռնկվեց բակի կաղնին, կաղնուց էլ խոտով լիքը մարագն ու տունը, թեպետ ողջ գյուղը հավաքվել էր, ձայներից զրնգում էր շուրջը, սակայն ոչինչ փրկել հնարավոր չեղավ. տունը մինչև վերջ այրվեց, մոխիր դարձավ£ «Դերունց Տանիելի աղջկա ոտքը կոտրվեր՝ տունս չմտներ, այ ժողովուրդ, – ծնկանը խփելով անիծեց սկեսուրը£– Ամենազոր աստված, էս ի՞նչ պատուհաս էր, որ դա բերեց մեր գլխին»£ Շահումը բարձրաձայն լաց եղավ£ «Աղջի, ամոթ է, – այս ու այն կողմից ասացին մեծահասակ կանայք, – խեղճն ի՞նչ անի, ո՞վ կուզենա, որ իր քորփեքը դռնեդուռ ընկնեն»£ Մուխանն ու կինը փոխադրվեցին աներոջ ներքնահարկը, որտեղ շատ չանցած, Մուխանը կաթվածահար եղավ, մահացավ, իսկ Շահումը՝ Աղաբեկի ու երեխաների հետ, ժամանակավոր եկան մոր մոտ, միչև աշնանը նոր տան հոգս կանեին, կամ կվերանորոգեին հորական տունը£ Սկեսրոջ խոսքերը գալիս, իրեն էին հասնում, երբեմն էլ որևէ տեղ պատահելիս, սկեսուրը ցուցադրաբար երեսը շրջում, թեքում էր ճամփան£ Շահումը մտամոլոր քայլում էր դեպի տուն՝ իր թիկունքին զգալով նրա չարագույժ հայացքները£ Սկեսուրը աչքով աչք չուներ իրեն տեսնելու, – դա պարզ էր, բայց, ախր, ինքն ինչո՞վ է մեղավոր, ո՞րն է իր մեղքը և մի՞թե իր՝ Շահումի համար հեշտ է£ Մայրը նրան սիրտ տվեց. «Ջրին ասել են՝ ինչի՞ ես էդքան վշվշում, ասել է՝ ընկերս քարն է£ Նրա կյանքը պալատներում է անցել, սիրտը չի դիմանում, հերսոտվել է, ուշադրություն մի դարձրու»£ Այդպես էլ կար՝ չդիմացավ. շուտով մահացավ սրտի հիվանդությունից£ Իբր այսքանը քիչ էր, թուրքերն էլ մի կողմից էին նեղում£ Խաչենի էն կողմում ու Շուշվա մոտերքում, ասում էին, մի քանի գյուղեր են վառել, մարդկանց անխնա կոտորել£ Քանի անգամ երեխոցով թողեցին գյուղը, պահվեցին Վարդանաբերանց սարերում, մինչև որ Հայաստանից դաշնակները լեռներով օգնության եկան£ Իբր դա էլ էր քիչ, հիմա էլ այդ անտեր հիվանդությունն էր տարածվել և աջ ու ձախ հնձում էր մարդկանց£

      Ծանր մտատանջության մեջ՝ Շահումը հանկարծակի լարվեց՝ լսելով ինչ-որ մեկի ձայնը£ Նա արագ ելավ բակ և մնաց քարացած. ամուսինը կանգնած էր տնից ոչ այնքան հեռու, ցանկապատից այն կողմ և սարսափից ավելի այլանդակված, լայնացած աչքերով նայում էր իր կողմը£ Նա քայլ արեց՝ առաջ գնալու, սակայն ամուսինը ձեռքով նշան արեց չմոտենալ£

      – Էդ զուլումն ինձ էլ կպավ, Շահում®– Նրա այտամկանները ձգվել էին, և նա ուժով էր պահում իրեն, որ չհեկեկա£– Ասացի չեմ հասցնելու վերջին անգամ տեսնեմ քեզ, լսեմ ձենդ® Տուն չեմ ուզում մտնել, կարող եմ վարակել, դու էլ մի մոտեցիր£ Նամարդ դուրս СКАЧАТЬ