ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ страница 27

СКАЧАТЬ ինձ այսպիսի ճակատագրի արժանացնելու համար£ Ով գիտի, գուցե իմ լավն է ուզեցել£ Սահակը ևս, թե չգնար հեռու քաղաքներ՝ մի կտոր հաց վաստակելու, հիմա այստեղ կլիներ£ Նա ևս չէր թողնի, որ իր անբախտ քույրը մենակ տանջվի»£ Այո, կկարողանա մեծացնել, մտորում էր Շահումը, շարունակելով հնձել, աշխարհն այսպես չի մնա, Ճամփան ինչքան էլ որ երկար լինի, մեկ է, էլի վերջ ունի®

      Կալերում կրկին հռնդաց տրակտորը, տրակտորը չէր երևում, ծուխը գալարվեց այնտեղ, մերվեց երկնքի կապույտին£ Արևն ահագին բարձրացել էր, բայց օդը սառցասառն էր£ Ցանկապատի տակ սարդը ոստայն էր հյուսել, սարդոստայնից կախված ցողի ադամանդյա կաթիլները շողշողում էին արևի ճառագայթներից£ Դուրս գալով բակից, ես իջա դեպի ձորը, այնուհետև ձորն ի վեր, գետի հակառակ ուղղությամբ, քայլեցի սարերի կողմը£

      Ի¯նչ քաղցր ու միևնույն ժամանակ ինչքա¯ն տխուր է հանդիպումը անցած օրերի հետ. ինչ-որ անհայտ վշտից, թե անձկությունից սիրտս սեղմվում է£ Քիչ ներքև, ինչպես իմ մանկութ օրերին, չի երգում այլևս ինձ ծանոթ առուն® Իմ հեռու-հեռավոր հիշողության մեջ զնգում է այդ առուն, մեղմիկ խոխոջում՝ ողջունելով ինձ, թիթեռնիկներին, հավքերին պես-պես և ծաղիկներին՝ սյուքից օրորվող®

      Դու իմ մանկության սիրելի առու, որ զրնգալով, խնդուն խայտալով, վազում էիր ցած՝ քեզ հետ տանելով երազներն իմ ջինջ, ո՞ւր ես դու հիմի, ո՞րտեղ է մարել ձայնդ երգեցիկ£ Հեռու-հեռավոր հուշերի խորքից ետ եկ, իմ առու, անանմոռանալի սիրելի ընկեր, ետ բեր օրերն իմ անհոգ ու ազատ ուրախ մանկության, ետ բեր օրերն իմ, իմ ընկերներին, թող կյանքը լցվի նրանց ձայներով՝ անհոգ, երջանիկ®

      Այս ու այնտեղ, երփներանգ թևերը խաղացնելով արևի տակ, մի շամբուտից մյուսն է անցնում չարդը՝ ծղրտոցով կտրելով կանաչ մարգագետինը, պոչխաղուկները թռչում են ջրի վրայով և, նստելով քարերի վրա, գլուխները թեքած նայում են փրփրած գետին ու տարուբերում են երկարուկ պոչերը:

      Ես զուր չարթնացրի Լուսինեին, հետո պիտի նեղանա, որ իրեն չեմ վերցրել հետս£ Ծառերի արանքից երևում է խոր երկինքը£ Երկինքը շատ է հեռու երևում, և կապույտը նույնպես չափից դուրս շատ է, կարծես լեղակած է երկինքը£ Ասես ոչինչ չի փոխվել իմ մանկության ժամանակներից ի վեր£ Ահա այստեղ կրակ են արել, կրակի տեղը խոտը այրված է, դատարկ ծխախոտատուփ կա ընկած, լուցկու վառած հատիկներ կան, այստեղ, ահա ինչ-որ մեկը պառկել է, խոտը շրջված, կպած է գետնին£ Թվում է երեկ այստեղ էի, այս կրակն էլ ես եմ արել թվում է, ծխախոտի դատարկ տուփն ու լուցկու հատիկներն էլ իմն են. նույնն է, սիրտ ցավացնելու չափ ամեն ինչ նույնն է, անցած օրերն են, որ չկան այլևս£

      Ձորեզրին մեկը արածացնում էր կովը և կամացուկ ինչ-որ եղանակ էր սուլում£ Նայեցի նրան£ Մեր հարևան Մխիթարն էր, բարձրացրի ձեռքս՝ ողջունելու£ Մխիթարը նման է հորը՝ կարճահասակ ու հաստլիկ, ոնց որ լցրած պարկ£ Զարմանալի է, մարդիկ ծերանալով ավելի են նմանվում իրեց ծնողներին£ Մխիթարը թեպետ կաղալով, բայց արագ, գայթուն քայլերով սկսեց մոտենալ, ես նույնպես ընդառաջ գնացի, բարևեցինք£

      – Էն ով է, ասում է՝ մի հիշիր դու վայրերը գեղեցիկ պատանեկության. ո°չ վայրերն են հիմի գեղեցիկ, և ո°չ էլ դու ես էն պատանին£– Մխիթարը մի պահ ժպտում, հետո, միանգամից լուրջ դեմք ընդունելով, ասում է.– Դե, պառավի համար ես եկել, պարզ է£ Ո՞նց է հիմի£

      – Լավ չի£ Ասում է՝ էսօր վերջին օրս է, վաղը չեմ լինելու£

      – Վա¯հ, СКАЧАТЬ