ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ страница 25

СКАЧАТЬ էր, որ ահա ուր որ է մեկը ներս կմտնի և անպայման մի վատ բան կհաղորդի նրան Նիկոլայի մասին£ «Հայր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն քո… Եվ մի տանիր զմեզ ի փորձություն, այլ փրկեա զմեզ չարէ», – անընդհատ ու անլսելի շշնջում էին նրա տոչոր շուրթերը£ Եղավ մի պահ, երբ ընկերուհիները միանգամից ելան և, մեկ-մեկ գրկելով ու համբուրելով նրան, ճռվողելով դուրս եկան£ Նա հասկացավ, որ հիմա Նիկոլայը ներս կմտնի£ Սիրտն սկսեց ավելի արագ խփել՝ ասես ցանկանալով դուրս թռչել կրծքից£ Դռան ձայնից նա շտապ դարձավ դեպի լուսամուտը՝ սիրտ չանելով շրջվել նրա կողմը£ Թույլ չրխկաց դռան մղլակը: Շահումի շունչն ասես կանգ առավ£

      – Շահո՞ւմ£

      Ոնց որ օձ խայթի՝ Շահումն արագորեն շրջվեց ձայնի վրա և, տեսնելով Նիկոլայի եղբորը՝ Աղաբեկին, թիկունքով սեղմվեց լուսամուտագոգին£ Աղաբեկը՝ դեմքի մի մասը, աչքի ու շրթունքի հետ միասին, մանկուց այրված, սարսափազդու տեսքով, ծանր շնչելով նայում էր նրան£

      – Նիկոլային բա՞ն է պատահել, – արտասանեց Շահումը՝ հազիվ կարողանալով շունչը ետ բերել£– Աստված իմ, դու ինչ-որ բան ես թաքցնում ինձնից£ Ինչո՞ւ ես լռում, – ահագնացող վախով շարունակեց նա, – ես հո կույր չեմ՝ նրան վատ բան է պատահել. ես դա զգում էի£

      – Ոչ£– Աղաբեկը թափահարեց գլուխը և միանգամից, կարծես ծանր բեռից ազատվելով, ասաց.– Քեզ նրա համար չենք բերել, Շահում£ Քեզ ինձ համար ենք բերել®

      Շահումը քարացած նայում էր ձայնի ուղղությամբ՝ առանց խոսակցին տեսնելու£

      – Նիկոլայի համար ինչ կա, – ինչպես խոր անդունդից՝ գալիս էր Աղաբեկի ձայնը£– Նա ինձ նման անբախտ չի, ում էլ ասես՝ կառնի® Իմ բանն ուրիշ է, ինքդ էլ տեսնում ես, թե ինչ օրի եմ® Եղբորդ՝ Առուստամի հետ էդպես որոշեցինք, սկզբում դեմ կանգնեց, բայց դե, ինչի՞ պիտի դեմ կանգնի, համաձայնեց£ Մի մտածիր, իմացած եղիր, որ ես քեզ Նիկոլայից պակաս չեմ պահելու, լավ եմ պահելու®

      – Ոչ, ոչ, չեմ ուզում, ոչ, – բերանով օդ որսալով՝ շնչասպառ ու գունաթափ՝ անկարող անգամ ցավից ճչալու՝ Շահումը գլխապտույտ զգաց և ուշակորույս փռվեց հատակին®

      …Ես շրջվում, կրկին նայում եմ ետ` պատշգամբին, ուր արևի գունեղ շողերն արդեն լուսամուտներից ներս են մտել և բակի ծառերի մեղմիկ շարժումից վետվետում են սևացած պատերին£ Այնտեղ, պատշգամբում, իր հնամենի թախտին նստած, մեծ մայրս ինքն իրեն խոսում է, կամկար շարժում ձեռքերը, ասես ինչ-որ բան է ուզում ապացուցել երևակայական զրուցակցին£ Հնարավո՞ր է գիտենալ՝ ի՞նչ է մտածում մարդ ահա այս պահին, երբ արդեն հասել է կյանքի վերջնագծին և բոլորը գիտեն ու ինքն էլ գիտի, որ դա այդպես է, ավարտված է կյանքը, վերջ՝ ինքն այս մեծ ու կանաչ աշխարհում չի լինելու այլևս£ Ի՞նչ է հիշում հիմա իր անցած օրերից և առհասարակ որևէ բան հիշո՞ւմ է, թե ամեն ինչ այնտեղ, հոգու խորքում իրար է խճճված®

      Շատ տարիներ առաջ, երբ մայրս բերեց ինձ գյուղ և, թողնելով պառավ սկեսրոջ խնամքին, գնաց քաղաք՝ վայելելու իր երջանկությունը նոր ամուսնու հետ, հիշում եմ, մեծ մայրս հեքիաթներ էր պատմում, ըստ երևույթին, ուզում էր սփոփել ինձ, որ շատ չտխրեմ առանց մորս£ Իսկ ես չէի էլ տխրում, թեպետ երբեմն առ երբեմն ես ինձ զգում էի մենակ, արհամարված ու լքված բոլորից£ Բայց դա սկզբնական շրջանում էր, հետո ես СКАЧАТЬ