Название: ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. Վեպ – ռեքվիեմ
Автор: ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Издательство: Издательские решения
Жанр: Современная русская литература
isbn: 9785449061911
isbn:
Հուրունցը դարձյալ քիչ լռեց, քրթմնջաց, ասաց.
– Երբևէ տեսել ե՞ք անտառից անջատ, մենավոր ծառ, որը լավ եղանակին լինի, թե վատ, անվերջ գալարվում է, ասես Ճյուղերով շուրջն ինչ-որ բան փնտրելով: Ինձ միշտ այնպես է թվացել, թե ծառը փնտրում, փնտրում է մեկի հուսալի ձեռքը, մեկի աջակցությունը ու չի գտնում: Անցնում են տարիները, տասնամյակները հաջորդում են իրար ու ծառը կա՝ հողմերից ծեծված, շարունակում է գալարվել ու փնտրել, փնտրել ու գալարվել: Ղարաբաղն է դա, որ ահա երեք հարյուր տարի ի վեր պատվիրակներ է ուղարկում այս ու այն կողմ՝ Իսրայել Օրուց մինչ այսօր, խնդրում, բողոքում ու տառապելով սպասում է օգնության, բայց քար լռության ու քար անտարբերության մեջ կանգնած՝ մենավոր այն ծառի պես չի գտնում աջակից ու հուսալի մի ձեռք ու գալարվում, տնքում է անամոք ցավից, չհասկանալով, որ, այո, օվկիանոսներն են որոշում իր բախտը: Դե, լավ, վեր կացեք գնանք, այս բոլորը, ինչ ձեզ պատմեցի, գրած ունեմ, բայց ո՞վ է տպագրողը, չեն տպում ու չեն էլ տպի, վեր կացեք, խոսելուց օգուտ չկա, խոսելով չէ՝ ազատությունը զենքով, զենքով է միայն ձեռք բերվում, զենքով ու անհամար մարդկանց սրբազան արյան գնով:
Հուրունցը վերցրեց իր հին, գույնը կորցրած ցմփոր պայուսակը և առաջինը դուրս եկավ միջանցք:
Վերելակի կողմից զրուցելով գալիս էին հաղորդավարները, որոնք եկել էին երեկոյան ծրագրի հաղորդմանը: Նրանց հետ էր և մանկական հաղորդումների բաժնի խմբագիր Թելման Կարաբաղլի-Չալյանը՝ դեղին փողկապով, գլխին մի տասնհինգ-քսան մազ, ակնակոպերի այտուցով, վազվզուն աչքերում՝ շարունակ ինչ-որ կարմրածություն, գունատ, սմքած շուրթերով, հիսունն անց մի տղամարդ, որը, եթե ոչ վերջնականապես ցնորված, ապա արդեն խանգարված մարդու տպավորություն էր թողնում: Եթե ոլորուն ու բարակ բեղեր պահեր՝ ծայրերը վեր ցցված, կարելի էր կարծել, թե ինքը՝ Սալվադոր Դալին է առջևդ կանգնած:
– Մունք եկալ ենք ախշադանքի, տուք քինամ եք դոն, – իր կարծիքով մաքուր հայերենով փիլիսոփայեց Թելմանն ու առանց բարևի անցավ մեր կողքով:
Այս Թելման Կարաբաղլի-Չալյանի մանկությունը Բարդա քաղաքում էր անցել, մայրը՝ մանկահասակ երկու երեխայով, ամուսնացել էր ադրբեջանցու հետ, նրա կրթությունն ադրբեջանական էր, համալսարանի իրավաբանականն էր ավարտել, ասում էին, որ նույնիսկ հեռավոր ինչ-որ շրջանում մի քանի ամիս դատախազ էր եղել: Այնուհետև աշխատել էր հեռուստատեսության ադրբեջանական խմբագրություններից СКАЧАТЬ