Название: ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. Վեպ – ռեքվիեմ
Автор: ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Издательство: Издательские решения
Жанр: Современная русская литература
isbn: 9785449061911
isbn:
– Ժողովրդական բանաստեղծի կոչում քեզ տվել են նրանք, ովքեր քո գրածները կարդալ չեն կարող: Դա հիմարություն է, իսկ հիմարությունը, եթե ճշմարտության տեղ է դրվում՝ սարսափելի է:
– Փառք աստծո, – դանդաղ, բառերը ձգելով արտաբերեց նախկինը, – որ ո՛չ դու և ո՛չ էլ քո նմաններն են որոշողը, թե ում կարելի է տիտղոս ու կոչում տալ և ում՝ ոչ: Փառք աստծո, – կրկնեց նա՝ մոտենալով դռանը:
– Գնա, գնա, իմ ասածներից մենակ դա՞ կպավ քեզ, հա, – առերևույթ հանգստություն պահպանելով, քմծիծաղ տվեց Հուրունցը: – Գնա, հատուկ խանութից մթերք կբերեն, տանը չես լինի: Հատուկ խանութ, հատուկ հիվանդանոց, հատուկ հյուրանոց, հատուկ ռոճիկ ու հավելավարձ, հատուկ դեղատուն, հատուկ զուգարան, լրիվ հատուկ՝ ծննդատնից մինչև գերեզմանատուն, լրիվ հատուկ և լրիվ ժողովրդից անջատ: Հասել են իրենց պայքարի վերջնական նպատակին՝ կոմունիզմ են կառուցել, յուրաքանչյուրից՝ ոչինչ, յուրաքանչյուրին՝ ըստ պահանջմունքի, իսկ պահանջմունքներն այնքան մեծ են, որ իսկական կոմունիզմ առայժմ հաջողվել է կառուցել միայն իրենց համար:
Նախկինը բազմանշանակ նայեց Հուրունցին, բիբերի մեջ ցոլաց չարության փայլը, սակայն ոչինչ չասաց, լուռ, զայրույթից կարմրատակած, քիթը վեր քաշելով դուրս եկավ, առանց հրաժեշտ տալու: Սակայն, երկվայրկյան չանցած, նա ետ եկավ և, բացելով դուռը, անողոք չարախնդությամբ նետեց.
– Գիտես ի՞նչ, Հուրունց, ասում են՝ աղվեսի դունչը խաղողին չհասավ՝ խակ է ասավ, – և շրխկոցով փակեց դուռը:
Տիրեց երկարատև լռություն:
Արինան իր սենյակի դուռը բացել, գլուխը դռան կողափայտին հակած, նայում էր:
– Տասնութ թվականին թուրքերը մորն ու քրոջն այստեղ՝ իր աչքի առաջ մորթել են, – ի վերջո լռությունը խախտեց Սաղումյանը: – Ինքը մահճակալի տակ թաքնված տեսել է, փոխանակ այդ մասին գրելու, ծռտի-մռտի հուշեր է գրում… Գնաց հաղորդելու, – ավելացրեց նա:
– Գիտեմ, – ներողամտորեն համաձայնեց Հուրունցը, ձեռքը թափ տվեց: – Եվ ո՞ւր է հասարակությունը, Հարություն, – նորից խոսեց Հուրունցը: – Օրինակ, դու, որպես պարտիզանական միավորման նախկին հրամանատար, ի՞նչ ես մտածում, ի՞նչ են մտածում կոմունիստները, որոնք ամեն ինչ գիտեն և ոչ մի խոսք չեն ասում հօգուտ արդարության, կուրորեն ծափահարում են ղեկավարությանն ու նրանց կամակատարներին: Վերջապես ամեն մի կոմունիստ, յուրաքանչյուր մարդ ունի՞ բարոյական պատասխանատվության զգացում այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է երկրում: Թե՞ վախկոտություն են խաղում, Համլետի ասած՝ «Խոհեմությունն այսպես ամենքիս վախկոտ է դարձնում և անվճռական»:
– Դու, սիրելի Լեոնիդ, տարիներ շարունակ անդադրում բողոքում, գրում ես ամեն տեղ, որևէ արդյունքի հասե՞լ ես արդյոք, – միջամտեց Սաղումյանը: – Ախր, բանն այն է, որ չարիքի դեմ պայքարելը հանձնարարվում է նրան, ով չարիք է գործում: Բողոքդ ուղարկում են նրան, ում դեմ բողոքել ես:
Հուրունցը լուռ էր, հետո խոսեց միանգամից՝ СКАЧАТЬ