Название: ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. Վեպ – ռեքվիեմ
Автор: ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Издательство: Издательские решения
Жанр: Современная русская литература
isbn: 9785449061911
isbn:
– Ոնց որ թե էլ հոտ չկա, – ասաց նա:
– Որ մի բաժակ էլ խմես, մանուշակի հոտ է գալու, – լրացրեց մայրս ծիծաղելով:
– Ճիշտ է ասում, – բարեհոգի ժպտաց հայրս: – Լցրու, լավ է մարդու գլուխը դատարկ լինի, քան թե բաժակը:
Մայրս տապակած կանաչ լոբի բերեց: Խորունկ պնակի վրայից գոլորշի էր ելնում: Թարմ լոբու բուրմունքը տարածվեց սենյակում:
– Փա¯հ… Ղարաբաղի հոտ եկավ, – ոգևորված ասաց հայրս: – Բայց, դե, Ղարաբաղի լոբու համն ուրիշ է, օդն ու ջուրն ուրիշ է: Համեմատել չի լինի: Ժողովուրդն էլ ուրիշ է՝ ազնիվ, աշխատասեր, խիզախ ու հերոսական: Հայրենական մեծ պատերազմում ո՞ր փոքր ժողովուրդն էդքան հերոս տվեց: Բա մարշալնե՞րը: Բա գեներալնե՞րը՝ մի քանի տասնյակ: Սովետական Միության քսանից ավելի հերոս, մեկն էլ կրկնակի՝ Նելսոն Ստեփանյանը: Բա ցարական բանակի մեր փառապանծ զորավարնե՞րը՝ Մադաթով, Բեհբութով, Տեր-Ղուկասով, Լազարև, Շելկովնիկով՝ ո՞ր մեկն ասես: Բա Մյուրա՞տը, Նապոլեոնի մամլյուկներ Ռուստամն ու Պետրո՞սը… Իսկ բնակչությունը՝ ընդամենը հարյուր երեսուն հազար, որևէ տեղ էդպիսի բան տեսե՞լ ես: Չես տեսել:
Հայրս խոժոռվեց, մտախոհ նայում էր մի կետի, հետո ծանր օրորեց գլուխը, տրտմագին ավելացրեց.
– Բայց գնահատող չկա: Մոսկվան հայերի դարավոր նվիրվածությունը, հավատարմությունը չի գնահատել ու չի գնահատում: Մեծ հայրենասեր Տարաս Շևչենկոյի ասած՝ «Խոհեր իմ, օհ, մռայլ խոհեր, ցավ եք դուք ինձ և վիշտ դժխեմ»: – Նա մի կարճ պահ դադար տվեց, հոգոցով ասաց, – դատարկվում է Ղարաբաղը, Նախիջևանի պես դատարկվում է, ջահելները գնում են Երևան, կրթություն են ստանում, հետ գալ Ղարաբաղ՝ չի թույլատրվում: Որ գան էլ՝ որտե՞ղ պիտի աշխատեն, ի՞նչ պիտի անեն՝ արդյունաբերություն չկա, շինարարություն չկա, գործարան ու ֆաբրիկա չկա, ճանապարհ չկա, ոչինչ չկա, մարդիկ ճարահատյալ բողոքում են, պահանջում միացնել Հայաստանին, բողոքողներին էլ կամ վտարում են մարզից, կամ՝ նստեցնում: Էդ ճանապարհին գիտե՞ս ինչքան մարդ է զոհվել, ինչքան մարդկանց են քշել, կորցրել սիբիրներում: Անհաշիվ: Խանջյանին էլ դրա համար սպանեցին: Ես որ Ղարաբաղի տերը լինեի, մի բարձր հուշարձան կկանգնեցնեի Ղարաբաղի կենտրոնում, վրան մե¯ծ-մեծ տառերով կփորագրեի. «Ի հիշատակ բոլոր նրանց, ովքեր զոհվել են և կզոհվեն հանուն Ղարաբաղի»:
Конец ознакомительного фрагмента.
Текст предоставлен ООО «ЛитРес».
Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию на ЛитРес.
Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.