ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. Վեպ – ռեքվիեմ. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. Վեպ – ռեքվիեմ - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ страница 22

СКАЧАТЬ Սա Ղարաբաղը փաստորեն դատարկելու անսքող պլան էր, որը պետականորեն իրականացվում էր: – Հուրունցը դարձյալ քիչ դադար տվեց, հետո շարունակեց, – Կևորկովից առաջ Ղարաբաղում տեր ու տիրականը Վոլոդինն էր, համարյա նրա տեսակից՝ շորթող և ոչ հասարակ կաշառակեր: Նա ակնարկներ չէր անում, այլ պահանջում էր: Ծառայողական մեքենան ուղարկում էր կոլտնտեսությունները՝ տուրք հավաքելու՝ հավ, ձու, միս, յուղ, մեղր, պանիր, թոնրի հաց: Ինչ ասես: Բայց ամենից շատ՝ թթի օղի, տասը-քսան լիտրով: Դեպք է եղել, որ միանգամից քառասուն լիտր է պահանջել: Նախագահներից մեկը՝ Կարմիր գյուղի կոլտնտեսության նախագահ Թովմասյանը, չի դիմանում, տուրքի ետևից եկածին ոչ միայն գրողի ծոցն է ուղարկում, այլև հայհոյում է մարզկոմի քարտուղարին, նրան անվանելով մուրացկան: Ասում է ու ձեռը կրակն ընկնում: Խեղճ մարդուն կուսակցությունից ու պաշտոնից վտարում են, բանտ նստեցնում: Նա մի անգամ հարբած վիճակում ասել է. «Ամբողջ Ղարաբաղը բանտ կարող եմ քշել»: Եվ իսկապես, քանի-քանի մարդկանց անմեղ տեղը բանտ է նետել, քանի կյանք խորտակել: Ուր ուժն է օրենքը, այնտեղ օրենքն անուժ է: Զորեղների հավիտենավառ ու անմարդկային ուժի օրենքն է դա` ընդեմ թույլ ու խեղճերի, որ նոր չէ, գոյություն ունի մեր թվարկությունից առաջ հինգերորդ դարում, երբ աթենացիները Մելոս կղզու խեղճուկրակ բնակչությունից պահանջում էին ենթարկվել Աթենքին, որովհետև` զորեղն անում է, ինչ կարող է, իսկ թույլը զիջում է… Վոլոդինի գործունեության մասին վագոններով բողոքներ են ուղարկվել վերին ատյանները. ոչ մի օգուտ: Նրա հանցավոր արարքների մասին շատ առիթներով եմ խոսել, գրել, նույնը. ձայն բարբառո հանապատի: Ոչ մի օգուտ: Չեմ հիշում մի դեպք, որ կուսակցության կամ իրավապահ մարմինների աշխատողը որևէ հարցում սխալ լինի, արմատացած ավանդույթով նրանք միշտ ճիշտ են, գլուխդ թեկուզ քարին տուր, միևնույն է, չես կարող քոնն ապացուցել:

      Արինան Հուրունցի համար թեյ բերեց, հախճապակե պնակիկի մեջ՝ մի քանի կոնֆետ:

      Հուրունցը մի կում արեց մուգ թեյից, ասաց.

      – Քաղբյուրոյի անդամ Պելշեի օգնականը, մերժելով ինձ ընդունել, հայտարարեց. «Դուք կուսակցության անդա՞մ եք, որ եկել եք Կենտկոմ: Իսկ ի՞նչ հարցով եք ուզում Պելշեի մոտ գնալ… Քննադատե՞լ մարզկոմի քարտուղարին՝ դուք մտածո՞ւմ եք ինչ եք ասում, ձեզ ո՞վ կհավատա: Եթե կուզեք իմանալ, ինքը՝ Պելշեն անգամ, չի կարող նրան մատով կպչել»: Ղարաբաղի հայերը հարյուրամյակներով թթի այգիներ են տնկել: Թթից չամիչ են չորացնում, դոշաբ են եփում՝ երկուսն էլ բուժական մեծ հատկություններով օժտված, օղի են քաշում: Օգտվելով օղու դեմ պայքարն ուժեղացնելու մասին միութենական կառավարության հակաժողովրդական որոշումից, Ադրբեջանի կոմկուսի կենտկոմը կարգադրել է Լեռնային Ղարաբաղում կտրատել թթի բոլոր ծառերը, մարդկանց ու կոլտնտեսությունները զրկելով եկամուտի այդ չնչին աղբյուրից: Նպատակը հեռահար ու որոշակի՝ հայ գյուղացուն զրկել ապրելու միջոցներից, որ թողնի հեռանա, օջախն ու հողը լքի, գնա բնավորվի Հյուսիսային Կովկասում, միջինասիաներում, ուր ուզում է, միայն թե գնա: Սա ցեղասպանություն չի՞, որ Ադրբեջանի կառավարությունը որոշեց վերացնել մարզում եղած չնչին արդյունաբերությունը՝ ավտոտրանսպորտային շարասյունն ու սպանդանոցը տեղափոխել Աղդամ, մետաքսագործական ֆաբրիկան՝ Նուխի: Նպատակը նույնը՝ հայ մարդկանց զրկել աշխատանքից: Ստացվում է, որ Ղարաբաղի հայերի վիճակը СКАЧАТЬ