Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր. Վահան Թոթովենց
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Պատմվածքներ,քառյակներ, բանաստեղծություններ եւ խոհեր - Վահան Թոթովենց страница 23

СКАЧАТЬ մխիթարելու համար, ասացին.

      – Աստված իրեն հավնածը կտանե․․․

      – Ամա՜ն, Մոսես ախպարին ինչի՞ն հավնեց, որ տարավ, վա՜յ, վա՜յ, վա՜յ։

      Հաջորդ առավոտը Խաչխաթուն քորոն, Մոսես ախպոր փողերը ծոցը, գնաց շուկա։ Առաջին անգամ կանգնեց փռի առջև, վերցրեց հացը, վճարեց և մի քայլ հազիվ էր փոխել, հացագործը ետևից կանչեց.

      – Քո՛րս, էս ի՞նչ է, փարա՛ տուր։

      – Քա՛, փարա չէ՞։

      – Ի՜նչ փարա, դուն սարսաղ ես, կը կարծես մե՞նք ըլ սարսաղ ենք։

      Խաչխաթուն քորոն ուզեց վիճել, բայց հացագործը խլեց տված հացը և վռնդեց նրան։

      Խաչխաթուն քորոն կանգնեց մսագործի առաջ, տնտղեց մսերը և մի օխա միս վերցրեց։

      Փողի վերաբերմամբ նույնը պատահեց և մսագործի հետ։

      – Չէ՛, քորս, չէ՛, էդ փարա չէ, փարա՛ բեր։

      – Մոսես ախպարը…

      – Մոսես ախպարն ուրիշ էր, քորս, ան գնաց…

      Օրը բոլոր Խաչխաթուն քորոն փորձեց մի բան գնել՝ չհաջողեց, բոլորն էլ վռնդեցին։

      Երեկոյան քաղցած, հոգնած, հուսահատ ու մռայլ, խրճիթ վերադարձավ և թերևս նոր զգաց, թե ինչ էր կորցրել։

      – Վա՜յ Մոսես ախպարս, – արցունք թափելով ողբում էր նա, – դուն ուրիշ էիր, անտեր մնացի, ընծի ըլ ետևեդ տար, Մոսես ախպարս, ոտքերուդ ղուրբան ըլլիմ։

      Կես գիշերին, քաղաքի ծայրին կուչ եկած խրճիթում՝ Խաչխաթուն քորոն, կրկին այրիացած, հեկեկում էր և ողբում՝ հոտոտելով Մոսես ախպոր վերջին անգամ հագած շապիկը։

      1934 թ.

      Հաճի Մարկոս աղա

      Ա1895֊ի կոտորածեն առաջ արդեն Մարտիկյան տունը իր հարստութենեն խոշոր մաս մը կորսունցուցած էր տան մեծ տղա՝ Հաճի Մարկոս աղայի համառության պատճառով, որովհետև պետք եղած կամ չեղած տեղը ուրիշներու համար քեֆիլ եղած էր, իսկ մնացած մյուս մասն ալ կոտորածը եկավ լափել և Մարտիկյան տունը բոլորովին աղքատացնել։Խարբերդցիի համար նախկին մեծատան շքեղության անկումեն առաջացած պատիվը փրկելու միակ միջոցը Ամերիկան է։Եվ օր մըն ալ, կոտորածեն երկու ամիս հետո, Հաճի Մարկոս աղա իր քով կանչեց իր մեծ տղան։ Մեսրոպը, որ ամուսնացած էր և փոքրիկ զավկի մըն ալ տեր արդեն, և զանազան առակներով, ավետարանական պատմությանց մեջբերումներով սկսավ իր նպատակը բացատրել։ – Տղաս, հընկ֊մընկ ընելը օգուտ չունի, բոլորը գացին, դուն ալ գնա և մեզ արցըկութենե ազատե՛, Ամերիկան հրեշ չէ՞ ա, մարդ չի կըլլեր, եթե դուն այնտեղ մարդ մը չըլլաս մարդուկ մը կ՚ըլլաս, ետևեդ կամաց֊կամաց, Օվանեսն ու Պողիկն ալ կը ղրկեմ, պարտքերնես կազատինք, նամուսնիս ալ տեղը կուգա։Մեսրոպ ձայն֊ձուն չի կրցավ բարձրացնել, միայն քթին տակ հազիվ հանդգնեցավ մլավել. – Պապաս, աղեկ կ՚ըսես, բայց հարսը ի՞նչ պիտի ընեմ։ – Ցավրու՜ս, հարսը դրացիին քով չես թողուր և կ՚երթաս, իմ քով կը մնա, մայրդ զավակի պես կը պահե մինչև որ դառնաս տուն գաս, ի՞նչ ընենք, բախտերնիս այսպես եկավ։Մեսրոպ այդ իրիկուն տառապալի խոհերու մեջ ընկղմեցավ և նախընտրեց առայժմ իր երիտասարդ կնոջը ոչինչ չի հայտնել, մինչև ամեն ինչ իրականանար։Հաճի Մարկոս աղա մյուս օրն իսկ գնաց շուկա և շահագործելով իր նախկին մեծատան անունը՝ կրցավ ձեռքե փոխդրամ վերցնել՝ Մեսրոպը ձգելու համար Նոր Աշխարհ։Բայց, քանի ժամանակը կանցներ, Մեսրոպի մտքին մեջ կծանրանար իր կինը և մեկ հատիկ փոքրիկը ձգելու և հեռանալու [ էջ ]գաղափարը, մանավանդ որ հարսի և կեսրոջ հարաբերությունները լավ չէին։Հաճի Մարկոս աղա կը ներկայացներ Խարբերդի հին դասը СКАЧАТЬ