ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ страница 9

СКАЧАТЬ չե՞մ, ըրեխա որդի՞ան՝ կա ոչ։ Երկուսին ոչխար եմ ղարգում, երկուսին կովեր, մինը էշն ու ձին ա պահում, մինը դուռն ու կտուրն ա ավլում, երկուսն էլ՝ գեղ ենք, տուն ենք, պետք են գալիս։ Ժողովուրդը տվավ ծիծաղեց, ամա Օհաննեսը ծիծաղեց ոչ։

      «„Ամեն ինչ անցողական ա, – ասաց Օհաննեսը, – ամա ուսումը չէ. ամեն ինչ կվերանա. տավարն էլ, ոչխարն էլ, ամա ուսումի տվածը՝ չէ։ Լավ բան չես անում“»։

      – Ձեր հարսանիքը հիշո՞ւմ եք, – հարցնում եմ։

      – Հիշում եմ… Օհաննեսը մեր քավորն էր, հարսանիքը շատ լավ անցավ, շուլուխով, օրենքով։ Ասես երեկ էր, ափսո՜ւզ…

      Ծերունու հիշողությունը լավ չէր։ Մինչ նա կհավաքեր մտքերը, կինը՝ Մարիամը, ամուսնուց ջահել ու շատ աշխույժ մի պառավ, սկսեց.

      – Ես ասեմ։ Թումանյանը իմ ու նշանածիս քավորն էր։ Հարսանիքի մյուս օրը գնացել եմ աղբյուրը՝ Կաթնաղբյուր, մոտիկ ա, կուժն ուսիս գալիս եմ, մեկ էլ տեսնեմ Թումանյանը։ Ծանդր մարդ էր, խելոք։ Մեծ տղի հետ կանգնած էր։ Կուժն ուսիս գալիս եմ, մեկ էլ Թումանյանը տղին ասում ա. «„Համլիկ, մեր էս թազա հարսին նկարիր“»։ Մանչում եմ, ոնց եմ մանչում, էրեսս էրվում ա։ Կարացի ոչ փախչեմ, մնացի շշկլած, կանգնած։ Թումանյանի տղեն նկարեց, ամա ես տանը ասեցի ոչ. սկեսուրս ձեռիցս կբռներ, դուրս կաներ։ Էդպես էլ ոչ մեկին ասացի ոչ։ Էդպես էլ անցավ գնաց ու շատ բաների հետ էդ էլ եմ հիշում։

      – Դե հիմա էլ ինձ ականջ արա, – խոսք վերցրեց ամուսինը։– Օհաննեսը ինչ գրել ա, ճիշտ ա գրել։Անուշի մասին գրածն էլ ճիշտ ա։ Անուշը Գոգնաց Աթնի աղջիկն ա, շատ սիրուն ա ելել։ Սարոն էլ Չոփռի տղեն ա։ Իրար սիրել են, ամա ոչ ախպերն ա ուզել, ոչ էլ հերը։ Էդպես ա եղել։ Էն էլ եմ հիշում, որ Օհաննեսը տղերքի հետ ձի նստած սարում ման գալիս ա ըլել, որ ժողովուրդը կռիվ չանի։ Դրա համար էլ Նիկոլը բռնեց Օհաննեսին, տարավ Թիֆլիսա բանտումը նստացրավ, ասավ՝ քո ի՞նչ գործն ա, որ խառնվում ես։ Օհաննեսի հինգերտինքը գնացին և բանտից դուրս բերեցին Օհաննեսին։ Մի քանի անգամ էլ իմ ձիով ա գնացել սարերը… Էն էլ եմ հիշում, որ Օհաննեսը ավլուկ էր ուզում, փիփերտ էր ուզում… Ուղարկում էինք… Էն ժամանակ մաշինա չկար, երեք օրումը մինչև Թիֆլիս գնում էինք… Մեզ համար Թիֆլիսիցը յուղ ա ուղարկել։

      – Պուլիկը մինչև հիմա էլ պահում ենք, – ասում է Մարիամ մայրիկը։

      – Հա, որ գեղ գար, կխնդրեր, որ ծեր մարդիկ իրա համար բաներ պատմեին, ինքը գրի կառներ, դիմացը փող կտար… մի անգամ էլ ես եմ մի լավ բան պատմել, հիմի չեմ հիշում ինչ, ինձ երկու մանեթ ա տվել… Մի անգամ էլ գնացի Թիֆլիս, մի տեղով անցնելիս, տեհա մեր գեղացի երկու մարդ գինի են խմում։ Ասացին Օհաննեսը հիվանդ ա, գնանք մոտը։ Գնացինք։ Ծանդր հիվանդ էր։ Դուռը բաց արինք, տեսանք սեղանը մոտեցրել ա, որ բռնի վեր կենա. Բռնել ա սեղանից, մի քիչ բարձրացել ա ու չի կարողանում շարժվել։ Մեզ որ տեսավ, շատ ուրախացավ։ «„Էդ ոնց ա եղել, որ Ռոստոմի խոտը էրվել ա“», – տխուր ասաց նա։ Միշտ էդպես կհետաքրքրվեր գեղացիների դարդովը։

      Արևը բարձրացել, կանգնել է լեռների վրա։ Հնձած արտերի միջոցով գնում է նեղ ճանապարհ։ Գնում ենք ««Ծովեր»»՝ Թումանյանի սիրած վայրերից մեկը։ ««Ծովերի»» մոտ, կանաչ խոտերին պառկած, Թումանյանը նայել է դեպի մաքուր երկինքը, ժամերով նայել է վերջալույսի վարդագույն ամպերին, հետևել է Չաթինդաղի գագաթին նստած թխպերի խաղին, նրանց դանդաղ-դանդաղ ընթացքին ու երազել… Լսել է ծղրիդի ճռռոցը ու երազել… ««Լսե՞լ եք էն թախծալի ճռռոցը, որ ծաղկի բուրմունքի, կանաչի ու թարմության հետ խառնված հոսում է СКАЧАТЬ