ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ страница 12

СКАЧАТЬ Էն ձորում էր ապրում Ղոխնանց պապը։ Հիշո՞ւմ եք, «„Հառաչանքում“» գրած է։ «„Հառաչանքում“» գրածը հենց ինքը՝ Ղոխնանց պապն է պատմել Թումանյանին։

      Ռիման նայում է ժամացույցին։ Ուշանում ենք։

      – Մեր Գուգարանց աշխարհը, մեր Լոռվա ձորը բարով հիշեցեք, -ասում են Սարգիս Աղաբեկյանն ու Արմենուհին։

      Մենք արահետով իջնում ենք դեպի Քոլագերան։ Մեզ ծանոթ արահետն է. մորոլվելու վախ չունենք։

      Քուն էր մտել անտառը, և լուսինը բարձրից հսկում էր անտառի անուշ քունը, այնտեղ, ձորում աղմկում էր գետը՝ Դեբեդը, և միալար լռության մեջ, Դեբեդի միալար վշշոցի հետ ասես մեկը կամաց երգում էր մութ ձորում.

      Հեյ, պարոններ, տեսա կանաչ գարունքին

      Էս սարերում լաց էր լինում մի պախրա,

      Սիրուն հորթը մոլոր կանգնած իր կողքին

      Էս սարերում լաց էր լինում մի պախրա

      Գընդակն առած գնում էր փուչ աշխարքից

      Գանգատվելով մարդու անգութ արարքից

      Արյուն տալով, մղկտալով իր վերքից

      Էս սարերում լաց էր լինում մի պախրա…

      Մութ ձորում, իրոք, կարծես թե տխուր երգում էր ինչ-որ մեկը։ Հետո Փամբակի լեռներում սուլեց, այնուհետև երևաց Երևան-Թբիլիսի գնացքը։ Մենք արագացրինք մեր քայլերը։

      Ներքևում երևում էին արդեն Քոլագերան կայարանի լույսերը։

      =================

      Մ Ա Ն Ր Ա Ք Ա Ն Դ Ա Կ Ն Ե Ր

      Ե Ր Բ Ե Ս Չ Ե Մ Լ Ի Ն Ի

      Նվիրում եմ Քեզ

      Երբ ես չեմ լինի` արեգակն այնտեղ, սարերի վրա, մի վերջին անգամ մեղմ կհուրհրա` մինչև սև ամպը վարագույրի պես կիջնի` ծածկելու երեսը նրա:

      Անտառի խորքից դալուկ, բեկբեկուն կկանչի կկուն` թալկացող սրտի տրոփին հանգույն, գեղ-գեղ կըերգի դեղձանիկն այնտեղ, և սաղարթախիտ ծառերն վերևի՝ բարձր երկնքում դինջ օրորվելով, ինձ գնաս բարով կասեն երևի:

      Մամռոտ քարերով Ղըրմա աղբյուրը վճիտ ղողանջով մանկութ օրերիս ասքը կհյուսի և հեռու՜-հեռու՜, հեռու հուշերում իմ նետած քարից թևը արնաներկ հավքը կճչա մի վերջին անգամ ու նրան ոչ ոք դառը կսկիծով չի հիշի արդեն ինձանից հետո:

      Երբ ես չեմ լինի` ոչինչ չի փոխվի, արևը կելնի ու մայր կմտնի, անտառից եկող հավքի դայլայլն ու լորի սաղմոսը` հանդարտ ալիքվող դեղձան արտերում, նույնը կլինի, հեռու քաղաքում, անմոռաց սիրո մրմունջը հոգում` կորստի ցավից մեկը կարկամած կարտասվի թաքուն…

      Երբ ես չեմ լինի` ոչ ոք ինձ համար արցունք չի հեղի Նրանից բացի…

      1. Ե Ր Բ Դ Ու Չ Լ Ի Ն Ե Ս

      (Նրա պատասխանը՝ հղված արցունքի միջից)

      Երբ Դու չլինես` իրավ, չի փոխվի, ոչինչ չի փոխվի այս մեծ աշխարհում: Արևը կցոլա ինչպես որ առաջ, նույնը կլինի գեղեցկատեսիլ այգը երևի, և վերջալույսի հուրը կշողա մուգ հորիզոնում…

      Երբ Դու չլինես, գետակը ձորում մունջ կխոխոջա՝ շոյելով գետի քարերը ողորկ, կեռնեխը այնտեղ՝ ձորի պռնկի թավուտ անտառում կըերգի տրտում: Ծաղիկներն էլի առաջվա նման փթթուն դաշտերում կբուրեն դյութիչ, լորը կկանչի հասած արտերում, թիթեռնիկները՝ ոսկյա թևերով, կճախրեն թեթև՝ հուշիկ նստելով նուրբ ծաղիկներին…

      Միայն ինձ համար, ախ, լոկ ինձ համար աշխարհը մեկեն լուռ կհամրանա, աչքերս՝ աղի արցունքներով լի, սիրտս՝ մորմոքուն, СКАЧАТЬ