ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ страница 7

СКАЧАТЬ անսասան մեր սարերի նման, կրակ թափեցեք ու զարկեցեք մեր սարերի կայծակների նման։ Թող թշնամին էլ տեսնի, աշխարքն էլ, որ կարելի է Էրզրումի վրից էլ անցնել, Ղարսի վրից էլ, բայց Լոռու սարերից անցնել չի կարելի…«»։

      Արմենուհու հետ շրջում ենք տուն-թանգարանի բոլոր սենյակները։

      – Թումանյանի հարյուրամյակին, որ գաք, ամեն ինչ պատրաստ է լինելու։ Իսկ հիմա, ինչպես ասում են, գլուխներս խառն է, նորոգումներով ենք զբաղված։

      Հետո քայլում ենք պարտեզում, զրուցում։

      – Թումանյանի օրոք գյուղը վաթսուն-յոթանասուն ծուխ ուներ, – պատմում է Արմենուհին։– Իսկ հիմա հազարից անցնում է։ Մարդիկ լավ են ապրում ։ Էլ ոչ Գիքոր կա, ոչ Համբո, – Արմենուհին ժպտում է։– Աշխարհը մեզ է նայում, պետք է շտապել, կիսատ գործեր շատ ունենք։ Ողջ գյուղով ոտքի ենք ելել, որ հասցնենք…

      Թումանյանի տան մոտ, եկեղեցու բակում, մամռապատ, հին-հին քարեր կան։ Դրանց տակ են հանգչում մեծ բանաստեղծի նախնիները։ Երբ մտանք եկեղեցու բակ, մի ծերունի՝ նստած մի քարի, հենված ձեռնափայտին նայում էր քարերին։

      – Էստեղ ի՞նչ ես անում, Աբրամ բիձա, – հարցրեց Արմենուհին։

      Ծերունին ծանր բարձրացրեց հայացքը, երկար նայեց։

      – Կարացի ոչ ճանաչեմ։

      – Հարստանալու ենք, – ժպտում է Արմենուհին, – ասում եմ էստեղ ի՞նչ ես անում։

      – Զրից եմ անում, – շատ հանգիստ խոսեց ծերունին, իսկ ես հանկարծ հիշեցի Ժամանակ-ծերունուն. ««Աչքդ ինչ տեսնի՝ նրա սկիզբն եմ ես, միտքդ ուր հասնի՝ նրանից առաջ եմ ես, որ քարը վերցնես՝ տակին եմ եղել, ինչ մեռել գտնես, այն ես եմ թաղել…«»։

      – Ի՞նչ զրից ես անում, – մեզ աչքով է անում Արմենուհին։

      – Ինչ իմանամ… զրից եմ անում… Ասում են՝ եկ, վախիլ մի, կան- չում են… էս ոնց անցավ, է՜… երկու օր ապրեցինք ու հմի պիտի գնանք, փուչ, փուչ աշխարհ ա…

      – Ինչքան էլ կանչեն, չգնաս, – Արմենուհին ձեռքը դնում է ծերունու ուսին։– Լսո՞ւմ ես, չգնաս, շուտով Թումանյանի 100 տարին լրանում է, կաց քեֆ արա… Թումանյանին ճանաչո՞ւմ ես։

      – Յանի Օհաննեսի՞ն… խի՞ չեմ ճանանչում, հրեն էն քարը Օհաննեսի հոր քարն ա` Տեր-Թադևոսի։ Օհաննեսը հորը շատ էր սիրում։– ««Ամենալավ ու ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը…«»։– Լավ մարդ էր Օհաննեսի հերը, արինը ջուր անող մարդ էր, վեճ ու կռիվ վերացնող։ Պատվավոր մարդ էր։ Առաջին լամպը գեղումը նա է առել բերել։ Իսկական անունը Ասլան է եղել։ Էն մեկն էլ Օվագիմ յուզբաշու քարն ա, էս էլ մեր Սողոմոն աղայի քարն ա։ Ամա Օհաննեսը շուտ գնաց, ջահել ջիվան։

      – Ծննդյան հարյուր տարին շուտով լրանում է։

      – Յա… – ծերունին տխուր օրորում է գլուխը, – երեկվա երեխան էր, էդ ե՞րբ թամամեց։

      – Շուտով կտոնենք, ամեն տեղից մարդ է գալու։

      – Դե շուտ արեք։ Վախում եմ հասցնեմ ոչ։ Բաքվիցն էլ ա՞ մարդ գալու, – հանկարծակի հարցնում է ծերունին

      Արմեուհին բացատրում է, որ մենք Բաքվից ենք։

      Ծերունին տեղում շարժվում է, աշխուժանում։

      – Հա՞… էդ շատ լավ ա… Բաքու նավթումը սրանից քանի տարի առաջ աշխատել եմ… հազար իննհարյուր СКАЧАТЬ