Ոսկե աքաղաղ. Րաֆֆի
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Ոսկե աքաղաղ - Րաֆֆի страница 7

Название: Ոսկե աքաղաղ

Автор: Րաֆֆի

Издательство: Автор

Жанр: Зарубежная классика

Серия:

isbn: 9781772466928

isbn:

СКАЧАТЬ ուզում վիրավորել անբախտ զոհի հիշատակը… Մեծից փոքրը, երկար ժամանակ սպասելով, բավական պառավելով, երբ նկատեց, որ հայրը իրան մարդու տալու միտք չունի, ծածուկ փախավ հոր գործակատարներից մեկի հետ և գյուղումը պսակվեցավ: Հայրը անիծեց նրանց, բայց շուտով մոռացավ, միայն երբեմն մտաբերում էր այս նախատական բառերով. «այն անզգամը»… Այն օրից աղջիկը բոլորովին զրկված էր հոր տնից, մի քանի անգամ միայն բախտ ունեցավ ծածուկ մտնել հոր տունը մորը տեսնելու համար, որին շատ սիրում էր: Որդին, Ստեփանը, ավարտել էր գիմնազիայում, հայրը արգելեց նրան համալսարան մտնել, մտածելով թե ուսումը վնասակար բան է, կարող է բոլորովին փչացնել նրան: Վերադառնալով հոր տունը, որդին երկար տարիներ անգործ ման էր գալիս գիմնազիստի համազգեստով, և միշտ թախանձելով հորը, որ իրան կրկին ուղարկե ուսումը շարունակելու: Հայրը լսել անգամ չէր ուզում և ստիպում էր, որ խանութը մտնե և այնտեղ առևտուր սովորե: Այստեղից ծագեցան հոր և որդու մեջ անհամաձայնություններ, որ պատճառ տվեցին անվերջ դժգոհությունների:

      Մասիսյանի մնացած աղջիկներից երեց քույրը կոչվում էր Գայանե, իսկ կրտսերը՝ Հռիփսիմե. առաջինը տասն տարեկան էր, վերջինը՝ յոթն: Այդ երկու քույրերի վրա բնությունը կարծես կամեցել էր գործ դնել իր բոլոր համառությունը, մեկին ստեղծելով որպես գեղեցկության օրինակ, իսկ մյուսին՝ նրա հակառակը: Բնավորության կողմից նույնպես նման չէին: Գայանեն, տգեղ, չափազանց մեղմիկ և բարեսիրտ էր: Հռիփսիմեն, գեղեցիկը, նույնքան հպարտ և չար էր: Տգեղի տգեղությունը լրացնում էր երկու ոտների ևս կաղությունը, որի պատճառով ման գալու ժամանակ սաստիկ օրորվում էր: Մարմնով արատավորները միշտ լեզվանի, հեգնող և երբեմն կծող են լինում: Գայանեն իր բարեսրտության հետ զուրկ չէր և այդ հատկություններից:

      Երկու քույրերի մայրը կոչվում էր Մարիամ: Շատ անգամ բախտը, ճակատագիրը, նախախնամությունը, – վերջապես ինչ որ կուզեք անվանեցեք, – բայց կա մի բան, որ զարմանալի կատակներ է խաղում ամուսնական զուգավորության մեջ: Տեսնում ես, – գեղեցիկ կնոջը տալիս է տգեղ ամուսին, իսկ սիրուն տղամարդին` տգեղ կին: Տեսնում ես, խելացի կինը հիմար մարդ է ունենում, իսկ հիմար կինը՝ խելացի մարդ: Տեսնում ես, կարճահասակ տղամարդը բարձրահասակ կին է ունենում, իսկ բարձրահասակ տղամարդը՝ կարճահասակ կին: Կարծես, բախտը ամուսնության մեջ ներդաշնակություն չէ սիրում: Այսպես էլ պատահել էր անբախտ Մարիամի հետ: Որքան նրա ամուսին այրը ժանտ, դաժան և անտանելի էր, ինքն այնքան հեզ, բարի և համակրական էր: Գայանեն մոր սիրտն ուներ, իսկ Հռիփսիմեն փոքր ինչ նման էր հորը: Բայց Ստեփանը ոչ մեկին նման չէր:

      Ահա այդ ընտանիքի մեջ ընկավ Կալոն, այն գյուղական ուրախ և անհոգ թռչնիկը, այդ ընտանիքի հետ կապվեցավ նրա ապագան, որ մեր վեպի գլխավոր նյութը պետք է լինի:

      Մինչև Կալոյի հայտնվիլը, Մասիսյանի ընտանիքը երբեք ոչ մի ծառա կամ սպասավոր չէր ունեցել, մանավանդ այն խայտառակ անցքից հետո, որ նրա աղջիկներից մեկը փախավ գործակատարի հետ: Մասիսյանը միշտ հեռու էր պահում իր տունը օտար տզամարդերից: Ամեն ինչ, որ պետք էր տնտեսության համար, ինքն էր գնում բազարից. շատ անգամ կարելի էր տեսնել նրան, որ իր քթի աղլուխի մեջ միս, կանաչի, միրգ կամ մի ուրիշ բան դրած, տուն էր բերում: Եվ եթե պատահում էր խանութի աշակերտներից մեկի ձեռով ուղարկել, նա պետք է դռնից տար բերած բանը և ետ դառնար. ներս մտնելու իրավունք չուներ: Մասիսյանը խստությամբ էր СКАЧАТЬ