Ոսկե աքաղաղ. Րաֆֆի
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Ոսկե աքաղաղ - Րաֆֆի страница 5

Название: Ոսկե աքաղաղ

Автор: Րաֆֆի

Издательство: Автор

Жанр: Зарубежная классика

Серия:

isbn: 9781772466928

isbn:

СКАЧАТЬ խելքը բանի հասավ, ամսական էլ կտամ:

      Ավետը մի կողմից ուրախ էր, որ իր եղբոր որդին կբախտավորվի և, աղայի ասածին պես, «մարդ» կդառնա, բայց մյուս կողմից մտածում էր, թե ինքը կզրկվի մի լավ գործիքից, որովհետև Կալոն շատ բանում օգնում էր նրան: Բայց վերջին մտածությունը որքան և գործնական լիներ, այսուամենայնիվ նա արտահայտել չէր կարող, քանի որ ինքը պարտական էր աղային, «պարտականի երեսը սև կլինի, իսկ լեզուն – կարճ»:

      Պայմանների մեջ համաձայնվեցան, և, իսկն ասած, ամենևին պայման չդրվեցավ, միայն աղան խոստացավ կերակրել, հագցնել Կալոյին և ժամանակով, երբ նա կարող կլինի «օրինավոր գործ» կատարել, ամսական մի բան կստանա: Եվ այսպես բոլոր հույսը մնաց ապագայի վրա…

      Բայց Կալոյի կամքը ոչ ոք չէր հարցնում: Երբ Ավետը հայտնեց նրան իրա խորհուրդը, նա խիստ տհաճությամբ պատասխանեց.

      – Ես այստեղ չեմ մնա:

      Ավետը քաղցրությամբ նրան համոզել սկսեց, թե քաղաքը լավ էր գյուղից, թե աղայի տանը նրան լավ կպահեն, թե ինքը շուտ շուտ կգա նրան տեսնելու և ուրիշ շատ խոսքեր ասաց, բայց համոզել չկարողացավ:

      – Ես այստեղ չեմ մնա, – կրկնեց երեխան: – Ես քեզ հետ կգամ:

      Երբ հորեղբայրը սկսեց ավելի թախանձել, խեղճ տղայի աչքերում երևացին արտասուքի կաթիլներ: Այդ արտասուքն էր, որ սկիզբն դրեց մի արտասվալի ապագայի…

      Կալոյին համարյա զոռով բաժանեցին իր հորեղբորից և տարան աղայի տունը:

      Հեռանալով քաղաքից, Ավետ ապերը միշտ այն տխուր մտածության մեջն էր գտնվում, թե ի՞նչ ասե Շուշան տատին, որպես հանգստացնե նրան: Որովհետև գիտեր, որ խեղճ պառավը առանց Կալոյին մի օր տեսնելու ապրել չէր կարող:

      – Տարեցիր երեխիս, կորցրիր… – ասաց նա, երբ լսեց Ավետի խոսքերը:

      Ե

      Ե… քաղաքի մի ետ ընկած փողոցում գտնվում էր միհարկանի տուն, որ որոշվում էր բոլոր տներից իր մաշված պատերով, ցած դռնով և նեղ լուսամուտներով, որոնց նմանը կարելի է տեսնել միայն բանտերի մեջ: Երևի նա շինված է եղել այն դարերում, երբ դեռ եվրոպական ճարտարությունը մուտ չէր գործել այդ քաղաքում, և այժմ հարևան տները փոխել էին իրենց կերպարանքը, իսկ նա մնացել էր իր պարսկական հին ձևի մեջ: Նեղ դուռը ներս էր տանում մի բավական ընդարձակ բակ, որ հովանավորված էր դարևոր թթենիներով, որոնց միջուկը բոլորովին փտել և դուրս էր թափվել, իսկ ծառերը իրանց պատռված փորով ստացել էին հրեշավոր կերպարանք: Նրանց հետ խառն այստեղ ու այնտեղ, անկանոն կերպով, տնկած էին մի քանի ընկուզենիներ, ծերացած ուռիներ և կիսաչոր ծիրանիներ: Խաղողի որթը, փաթաթվելով այս գոսացած ծառերի բունին և վեր բարձրանալով մինչև նրանց կատարը, իր սաղարթախիտ ոստերով թաքցրել էր նրանց մերկությունը, զարդարելով իր գեղեցիկ կանաչությամբ: Չնայելով որ այս ծառատունկը մարդկային բնակության մեջ էր գտնվում, բայց կարծես ադամորդու ձեռքը նրան բնավ չէր դիպել, և ամեն ինչ բուսել, աճել, մեծացել էր իր վայրենի համարձակության մեջ:

      Բակի զանազան կողմերում նույնպես անկանոն կերպով գտնվում էին, գետնից հազիվ բարձրացած, մի քանի ծածկոցներ, հնացած, ծխի մեջ սևացած, և ժամանակից քայքայված շինվածքով, որոնք իրանց ողորմելի կերպարանքով լրացնում էին ընդհանուր պատկերի տխրությունը: Առհասարակ այդ տունը այն տպավորությունն էր գործում, որպես թե նրա մեջ բնակվում էր այն լեգենդային ոգիներից մեկը, որ ինքնահաճ համառությամբ չէ ներում СКАЧАТЬ