Название: Քնքուշ լարեր
Автор: Նար-Դոս
Издательство: Автор
Жанр: Зарубежные любовные романы
isbn: 9781772466782
isbn:
– Իսկ դու ավելի նիհարել ես, Արմենակ, երևի շատ էիր աշխատում:
– Օ՛հ, էլ մի՛ ասիր, Նունե. երևակայիր՝ վերջին տարին էր, մի րոպե հանգստություն չունեի… Բայց այդ մասին հետո, հետո: Առայժմ… ա՛խ, փոքրիկ Հայկանուշիս ես խո բոլորովին մոռացել եմ, ո՞ւր է նա:
– Դայակի մոտ է… Ահա նա:
Այդ րոպեին դայակը՝ բռնած մի փոքրիկ, սիրուն, քնքշիկ աղջկա ձեռքից` ներս մտավ սենյակը:
Արմենակն երեխային տեսնելուն պես վազեց նրա առաջ և իսկույն առնելով նրան յուր գրկի մեջ, սկսեց համբուրել նրա փոքրիկ, քնքշիկ այտերը: Երեխան իրեն հասակին հատուկ զարմացմամբ և հետաքրքրությամբ նայում էր նրա աչքերին, երևի, ինքն իրեն հարցնելով, թե ո՛վ է նա, որ իրեն այնպես համբուրում է:
– Որքան մեծացել է, Նունե… ինձ չէ ճանաչում չարը: Հայկանուշ, ինձ չե՞ս ճանաչում, ես ո՞վ եմ:
Երեխան յուր խելացի աչքերը դարձրեց մոր վրա, կարծես նրանից հարցնելով, թե ո՞վ է նա:
– Արմենակը, Արմենակը, Հայկանուշ, – հասկացրեց նրան ժպտալով մայրը, որ մի տեսակ, մայրերին հատուկ հրճվանքով ու խանդով նայում էր նրան:
– Ալմա՞կը, – թոթովեց երեխան՝ դարձյալ նայելով Արմենակին:
– Հա՛, չար, Ալմակը, – կանչեց ծիծաղելով Արմենակը պինդ համբուրելով նրա վարդագույն այտից: – Այդպես շուտ սովորիր անունս: Բայց սպասիր, մենք քեզ հետ ավելի մոտ կծանոթանանք, դեռ մի իրեղեններս ներս բերենք: Առայժմ, սիրելի Նունե, ինձ մի սենյակ տուր, որտեղ ես կարողանամ կարգի դնել իմ իրեղեններս, դուրսը կառքի վրա են:
– Ահա տեսնում ես, Արմենակ, եթե առաջուց հեռագրով հայտնած լինեիր գալուստդ, այժմ արդեն սենյակդ էլ պատրաստ կլիներ, ու ամեն բան էլ:
– Ոչի՛նչ, մի անկյուն տվեք, այն էլ ինձ բավական կլինի: Այնքան շատ բան չունեմ, գրքերիս ճամպրուկն է ու անկողինս, ուրիշ ոչինչ:
– Ո՛ր սենյակը կամենում ես՝ վերցրու, Արմենակ: Ստեփաննոսի ննջարանին կից սենյակն ավելի լավ է, եթե կամենում ես:
Ա՛խ բոլորը միևնույն է ինձ համար:
Այս ասելով, նա երեխային վայր դրեց, նախապես պինդ և մի քանի անգամ համբուրելով նրա այտերը և դուրս գնաց: Նրան հետևեց և տիկին Հարունյանը: Ծառան արդեն բարձրացրել էր նրա իրեղեններն և սպասում էր նախասենյակում: Տիկին Հարունյանը հրամայեց նրան տանել այդ իրեղենները նշանակյալ սենյակն, իսկ ինքը տարավ Արմենակին և ցույց տվավ սենյակը: Նույն րոպեին դուրսը լսելի եղավ սաստիկ զանգահարություն:
– Ա՛խ, ինչպե՛ս մոռացել էի, որ այսօր հյուր ունենք, – կանչեց տիկին Հարունյանը՝ լսելով զանգակի ձայնը:
– Ծառան ամեն բան կարգի կդնե, Արմենակ. իսկ դու լվացվիր և հագուստդ փոխիր, – ավելացրեց նա շտապով, – Ես գնում եմ, մի թանկագին հյուր ունեմ ընդունելու:
Արմենակը կամենում էր հարցնել, թե ով է այդ թանկագին հյուրը, բայց նա արդեն դուրս էր վազել սենյակից:
Ե
ՈԻՐԱԽ ՕՐ
Արմենակն, СКАЧАТЬ