Քնքուշ լարեր. Նար-Դոս
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Քնքուշ լարեր - Նար-Դոս страница 3

Название: Քնքուշ լարեր

Автор: Նար-Դոս

Издательство: Автор

Жанр: Зарубежные любовные романы

Серия:

isbn: 9781772466782

isbn:

СКАЧАТЬ եմ… Եթե Սողոմոնը գիտենար, որ մի ժամանակ մենք աշխարհ ենք գալու, նա չէր ասիլ «մարդ կարող չէ յուր մահից առաջ երջանիկ կոչվիլ: Կինը ծիծաղում էր:

      Բայց շուտով մայրաքաղաքի հեշտալից կյանքը փչացրեց իշխանուհի Մելիքյանի առանց այն էլ վաղուց արդեն փչացած բնավորությունը: Ի բնե հպարտ լինելով յուր գեղեցկությամբ, նա առավել ևս վեր քաշվեցավ, երբ տեսավ, որ յուր վրա այնքան մեծ ուշադրություն են դարձնում: Նրա քմահաճությունները բազմացան: Այնուհետև նրա բանն ու գործը եղավ` ծառայել յուր արտաքին տեսքի գեղեցկության ավեշի կատարելգործեելուն, որի համար նա անում էր անլսելի շռայլություններ զանազան նորամոդային հանդերձեղենների և կանացի արտաքին զարդարանքների վրա: Նա սկսեց բավական աչքի ընկնող խնջույքներ և երեկույթներ էլ պատրաստել յուր իշխանական պալատանման տներում: Շուտով նրա անունը հռչակվեցավ: Բայց նա գոհ չմնաց ռուսաց մայրաքաղաքի կյանքով, նա կամեցավ նոր երկրներ, նոր քաղաքներ տեսնել և նրանց համն էլ առնել:

      Իհարկե, նրանցից առաջին տեղը բռնում էր Փարիզը: Այո՛, Փա՛րիզը այդ ռոմանների ու մոդաների ամենահարազատ մայրը… Դեռ նա տասնևերեք տարեկան էր, որ Ֆրանսիայի մայրաքաղաքը գրավում էր նրա մանուկ հոգին դեպի յուր դյութություններն, երբ նա` ամբողջ ժամերով մի որևիցե ռոման ձեռքին՝ մեծ հետաքրքրությամբ և ուշիուշով կարդում էր գեղեցիկ կոմսուհիների շքեղաշուք բուդուարների նկարագրությունները, մի որևիցե երիտասարդ վիկոնտի և մարկիզուհու սիրային արկածները, կոկետի հեշտալից կյանքն և այլն, և այլն: «Ա՛խ, ի՛նչ հիանալի կլինի, եթե ես ոտք կոխեմ այդ տեղերումս, – մտածում էր այդ ժամանակ Թիֆլիսի կալվածատիրոջ տասնևերեք տարեկան աղջիկը Եվ այդ ցանկությունն այժմ կամեցավ իրագործել: Վերջապես արիստոկրատ լինել և Փարիզը չտեսնե՛լ, մի՞թե այդ երևակայել անգամ կարելի է… նա ոչ թե խնդրեց ամուսնուն, որ կամենում է Փարիզ գնալ, այլ հրամայեց… և նրան պաշտող թուլամորթ ամուսինը չէր կարող նրա հրամանը չկատարել, նա մինչև անգամ ուրախ էր, որ կարողանում է յուր պաշտելի կնոջ հաճույքը, ցանկությունը կատարել: Նրանք գնացին Փարիզ: Ավելորդ է ասել, թե հենց առաջին օրից ի՛նչ տպավորություն գործեց Ֆրանսիայի և բոլոր աշխարհի այդ մայրաքաղաքն ամեն տեսակ ճոխությունների և շքեղությունների սիրահար իշխանուհի Մելիքյանի վրա: Ավելորդ է նույնպես ասել, թե ի՛նչեր արեց նա այնտեղ, ինչեր չարեց… միայն երկու տարուց հետո, շրջելով գրեթե ամբողջ նշանավոր Եվրոպան, նա վերջ ի վերջո ակամայից վերադարձավ Պետերբուրգ: Նոր էր վերադարձել նա Պետերբուրգ, երբ մի հեռագիր ստացավ, որի մեջ հայտնում էին նրան, որ հայրը մերձիմահ հիվանդ է և շուտափույթ պահանջում է նրան` վերջին անգամ օրհնելու և ժառանգությունը նրան կտակելու: (Իսկ նրա մայրը մի տարի առաջ էր մեռել, այսինքն այն ժամանակ, երբ նա ճանապարհորդում էր): Նա շտապեց դեպի Թիֆլիս, ո՛չ թե որդիական սիրուց և պարտաճանաչությունից դրդված (նրա մեջ վաղուց էին մեռած որդիական զգացմունքները), այլ նրա համար, որ ստանա հոր ահագին ժառանգությունը: Նա այն ժամանակ հասավ Թիֆլիս, երբ հայրն արդեն դիակնացած էր, իսկ կտակը՝ պատրաստի: Նա այնքան էլ չցավեց հոր մահվան վրա, բայց ուրախացավ կտակի համար: Հորը թաղեց նա մոր կողքին, մի քանի կարգադրություններ արեց ժառանգական բազմաթիվ կալվածքների վերաբերությամբ և դարձյալ սլացավ դեպի մայրաքաղաք:

      Դեպի СКАЧАТЬ