Название: Քնքուշ լարեր
Автор: Նար-Դոս
Издательство: Автор
Жанр: Зарубежные любовные романы
isbn: 9781772466782
isbn:
Պարոն Հարունյանը նստած էր լուսամուտի մոտ` նույն օրվա լրագրի համարը ձեռքին: Նա ոչինչ չէր կարդում, չնայելով, որ աչքերը սևեռած էին լրագրի վրա: Նրա երևակայությունը հափշտակված էր…
– Ինչո՞ւ իշխանուհին այսպես ուշանում է, Ստեփաննոս, – հանկարծ լսվեց նրա կնոջ ձայնը, որ իսկույն ևեթ հանեց նրան յուր անշարժ դրությունից:
– Իշխանուհի՞ն, – մեքենայաբար հարցրեց պարոն Հարունյանը, ձեռքին բռնած լրագիրը վայր թողնելով: Տիկին Հարունյանը կանգնած էր նրա առաջ:
– Այո: Շուտով ժամի տասը կլրանա:
– Ժամի տա՞սը, մի՞թե… իսկ ես մոռացել էի, որ ժամի տասին ուրիշ տեղ պիտի գնամ, – ասաց պարոն Հարունյանը ժամացույցին նայելով և տեղից վեր կենալով,
– Ո՞ւր:
– Մեկի մոտ կարևոր գործ ունիմ: Զարմանալի է, ժամի տասն է, իսկ ես կարծում էի, թե ինն է տակավին:
– Ուրեմն դու չե՞ս կարող սպասել իշխանուհու գալուն:
– Ոչ մի կերպ, սիրելիս… Բայց շուտով կվերադառնամ, շատ շուտով… Մի քանի խոսելու բան ունինք միայն:
Եվ ցիլինդրը ծածկելով, պարոն Հարունյանը դուրս գնաց:
– Հազիվ թե հինգ րոպե էր անցել նրա գնալուց, երբ ծառան շնչասպառ ներս մտավ, ավելի լավ է ասել ներս վազեց տիկին Հարունյանի մոտ, կանչելով.
– Տիկին, տիկին, պարոն Արմենակն եկել է…
– Արմենա՛կը, – կանչեց իսկույն տիկին Հարունյանն ուրախությամբ և հենց կամենում էր դուրս վազել սենյակից, նախասենյակում շտապ ու հաստատ քայլերի ձայն լսվեցավ: Չանցավ մի քանի վայրկյան – մի բարձրահասակ գեղեցիկ երիտասարդ, ճանապարհորդական փոշոտ հագուստով և ուսանողական գլխարկով ներս վազեց նրան հանդեպ և իսկույն ընկավ նրա գիրկը Նորեկ երիտասարդը պարոն Հարունյանի կրտսեր եղբայրն էր և տիկին Հարունյանի տագրը:
– Նո՛ւնե, Նո՛ւնե… – կանչեց նորեկն անպատմելի և անդրի անցանելի ձայնով:
– Արմենա՛կ նույն ձայնով կանչեց և տիկին Հարունյանը:
Եթե կա մի րոպե, երբ մարդ ամենքին ու ամեն բան մոռանում է – այդ անշուշտ երկու սիրող, սրտակից բարեկամների երկարատև անջատումից հետո կրկին տեսակցության СКАЧАТЬ