Название: ԿԱՐՄԻՐ
Автор: Արթուր Տիրացույան
Издательство: Издательские решения
Жанр: Эротическая литература
isbn: 9785449832726
isbn:
Երեքով էինք՝ ես դու ու այնը։ Անբացատրելի զգացում էր. ուզում էի հպվել քեզ, բայց հպվում էի այնին, որ գոնե նրա՝ միջնորդի օգնությամբ հպվեի քեզ։ Պատկերացնում էի, որ այնը ես եմ ու հպման պահին սկսում էի զգալ, որ հաճոյախոսությունդ ինձ էր ուղղված, որ ինձ էիր պատասխանում, որ իմ բույրն էիր զգում, որ… Ձայնդ այնքան հաճելի, գրավիչ ու կրքոտ էր, որքան անսասան լռությունը: Նայում էի այնտեղ, որտեղ չէր կարելի նայել:
Մտքով հպվում էի անթույլատրելիին ու կարծում, որ քեզ հաճելի է: Արդեն չորանում էի տռփանքից, թուլանում էր կամքիս ուժը: Չէի ցանկանում ընկալել քո` իմը չլինելու ու իմ` այնը չլինելու հանգամանքները, բայց ցանկանում էի զգալ մաշկիդ հոտը, մարմնիդ շարժումները, կուլ տալ քեզ ու բանտարկել ստամոքսումս…
Գիտե՞ք` ծառերն էլ են գիժ` աճում են ամեն տեղ ու ինչպես ցանկանում են: Նրանք մեզ նման չե՛ն կտրում մազերը, չեն որոշումճյուղերի երկարությունն ու ուղղվածությունը` աճում են այնպես, ինչպես ցանկանում են… Այո՛, ծառերն էլ են ինձ նման գիժ:
– Ինչ գեղեցիկ են այս ծառերը, – անիմաստ բարբաջեցիր դու, – գեղեցիկ են ու գիժ… Տեսնո՞ւմ եք, գժի նման անկանոն շարժվում են, կարծես խելագարված լինեն:
– Իսկապես, շատ ճիշտ ես, ինչ հետաքրքիր է, – ասաց այնը:
Մի քանի վայրկյան լրություն ու ես.
– Գիտե՞ք, ամեն պատճառ չէ, որ երևում է, ամեն ցավ չէ, որ զգում ես:
Ապշած ինձ էին նայում, բայց ինչի՞, ախր ի՞նչ ասացի որ, հստակ բան է, ուղղակի աներևույթ. գոյություն ունի, ազդում է, զգում ես, բայց չես տեսնում:
– Բանի տեղ մի դիր, – քմծիծաղով ասաց այնը, – մի շեղվիր: Մենք ուղղակի նկատեցինք գեղեցիկը, իսկ նա չի ցանկանում տեսնել:
– Իսկ ի՞նչ է գեղեցիկը, – շտապեցի բացատրել, – այն, ինչ տեսնո՞ւմ ես, թե՞ ինչ զգո՞ւմ ես: Չեմ սպասի պատասխանիդ, ուղղակի կասեմ իմ կարծիքը. գեղեցիկն այն է, երբ տեսնում ես ոչ միայն տեսանելին, այլ նաև անտեսանելին ես խառնում նրան, սկսում զգալ միաձուլումը, ստեղծում ընդհանրական մի երևույթ ու ընկալում, ընկալում ամբողջությամբ, թե՛ այն, ինչ երևում է, թե՛ այն, ինչ չի երևում, բայց չերևացողին երևացնում է և թե՛ այն, ինչ եզրակացնում ու վայելում ես:
Նորից ապշած ինձ էիր նայում, մի պահ այնքան թվացյալ իրական, որ արդեն սկսում էի մտածել, թե ցանկանում ես ինձ, ուզում ես աչքերիդ լայն բացվածքով կուլ տալ ու բանտարկել ուղեղումդ: Ընդհամենը մի պահ էր ու անցավ… Ախր զարմանում եմ` ինչպե՞ս կարելի է տենչալ, ցանկանալ մեկին, բայց վախենալ քայլ անել, վախենալ ասել, որ տենչում եմ քեզ` մեկ գիշերով, մեկ ժամով կամ, լավ, տասը րոպեով, ուզում եմ քեզ և վերջ, համաձա՞յն ես` ավելի լավ, իսկ թե համաձայն չես` նորից լավ` գոնե կիմանամ, որ չի լինելու. անտեղի հույսեր չեմ փայփայի, հեռու կմնամ, կհրաժարվեմ քեզ հետ կապված բոլոր մտքերից ու էլ ամեն շարժումդ ինձ ինչ-որ բան ասելուն կամ հասկացնելուն չեմ վերագրի, ամեն բառդ, ամեն միտքդ, հայացքդ չեմ կապի ինձ հետ, չեմ մտածի, դրանց` ինձ ուղղված լինելու ու հատուկ հեռվից հասկացնելու մասին, որ այնը չկասկածի:
– Ասֆալտե պատեր, – հնչեց քո, գրգռող ու բավարարման հասցնող, ձայնը` դու երգում ես, – իմ ու քո սրտում, բայց իմ ու քո միջև…
Ինչ տեղին էր երգդ… Եթե այն չհնչեր, ես արդեն զսպաշապիկ էի պահանջելու: Ինչ լավ է` կարող եմ գնալ, СКАЧАТЬ