ԿԱՐՄԻՐ. Արթուր Տիրացույան
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ԿԱՐՄԻՐ - Արթուր Տիրացույան страница 4

СКАЧАТЬ կետում թեթև դողոցքներ էին նկատվում` լավայի ժայթքման ժամանակը մոտենում էր: Արդեն մոռացել էի ձեռքիդ մասին, երբ այն նորից հայտվեց դիտակետում: Ոտքերդ մոտեցան` սեղմելով ձեռքդ վերին արանքում, հետո այն կամաց սկսեց ազատել բլրակները ներքնազգեստի սեղմանքից ու սահեց դեպ ոտնաթաթեր` իր հետ տանելով կտորե կապանքը: Երբ կապանքն այդ, ամբողջությամբ հանելով, դողոցքով նետեցիր լուսարձակի վրա ու մոտեցար ինձ, բիբերիս բաբախը ավելի ցավոտ դարձավ ու տարածվեց ողջ մարմնիս երկայնքով: Շատ հաճելի էր հետևել մարմնիդ անսպասելի շրջադարձներին, բայց աչքերս էլ չէին հերիքում, դա ավելին էր քան տեսանելին: Արդեն զգում եմ բույրդ: Ձեռքերդ արդեն անցել էին մարմնիս շառավղով, բայց կանգ առնելու համար ընտրել էին ամենատաք ու տենչացող տեղը` առնանդամը: Զգում էի տենչանքդ, դողացող շունչդ` մենք մեկն էինք: Ագահաբար բավարարում էի մեղավորիդ, իսկ դու ձեռքերս ամուր սեղմել էիր կրծքերիդ ու անգիտակից կծում էիր սեփական շուրթերդ: Հևոցներդ սպանում էին` ստիպելով ավելի ցավեցնել քեզ: Ես էլ, դու էլ անգիտակից էինք: Դու էլ, ես էլ ինչ-որ բանի էինք սպասում, բայց հենց նույն ժամանակ չէինք ցանկանում, որ այն շուտ այցելի: Սկսել էիր չբավարարվել միայն իմ գործողություններով` քո անմիջական մասնակցությամբ փորձում էիր թույլ տալ ավելի ներխուժել ու ցավեցնել: Ձեռքերս արդեն կոնքերիդ էին, իսկ շուրթերս` պարանոցիդ աջ հատվածում: Այնքան էի ուզում ամբողջությամբ զգալ ու ըմբոշխնել քեզ, որ սկսեցի արյանդ համը տենչալ: Ծծում էի պարանոցդ այնքան ուժեղ ու ներդաշնակ տիրող իրավիճակին, որ վերջապես զգացի քո ներքին համը, իսկ դու աչքերդ թռցրել էիր վերին կոպերիդ ամենածայրը, կարծես չէիր ուզում տեսնել ու զգալ լույսը: Ամեն ինչ չգիտակցված էր ու տանում էր դեպ այն, ինչը չէինք ցանկանում շուտ ստացվի` ցանկանում էինք ավելին զգալ ու ավելին վայելել: Մատս ատամներիդ ուժեղ սեղմվածքում է: Ցավ էի զգում, այնքան հաճելի ցավ, որ քեզ էլ էի ստիպում նույնը զգալ: Հանկարծ շնչիդ դողը տարածվեց ողջ մարմնով` դողում էիր ողջ ուժգնությամբ, գոռում էիր։ Աչքերդ լայն բացելով՝ փռվեցիր վրաս: Մարմնիդ ջերմությունն ու քրտինքիդ սառնությունը զգալուն պես` հասկացա, որ վերջ: Վե՛րջ, ես էլ չկայի՝ դու էլ․․․ «Ես» -ն ու «Դու» -ն՝ «Մենք» -ն էինք։ «Դու» -ն «Ես» էի, «Ես» -ը՝ «Դու»։ Մենք օդ էինք, աներևույթ, անծայրածիր անսահմանություն, անմարմին ոգի, չկայինք, բայց կայինք, թեկուզ վերացած, տարածված ու սպառված՝ կայինք։ Չէինք ուզում շարժվել՝ ցանկանում էինք երկար մնալ «Մենք» ։ Զգում էինք, որ զգում ենք։

      Շատ հաճելի է, երբ թեկուզ մի քանի րոպեով սպանում ես միայնակ գոյությունդ ու ծնում երգոյության միասնական ու նոր գոյը։ Արդեն հանգիստ շնչում էինք՝ թուլացած, ալարկոտ ու երջանիկ։ Մարդու ամեն քայլ նախատեսված ու ծրագրված է վերջնական արդյունքը երջանկության հանգեցնելուն։

      Գիշերն իրար էր խառնվել՝ զարմացած էր, երբեք նման բան չէր տեսել, չէր զգացել այս քանակությամբ էներգիա, չեր շնչել նմանատիպ հոտ, չէր լսել նման հոգոցներ։

      Եվ, վերջապես, երջանիկ էր նա, որ մենք` միասին, նույն պահին ու նույն ագահությամբ հեշտանք ապրեցինք՝ ժայթքեցնելով մեր հրաբուխները…

      Օրորվում էինք մտքում` առանց ինչ-որ բանի մասին մտածելու, մեկ մարմին դարձած՝ սավառնում էինք։

      – Եվ ի՞նչ, ի՞նչ տվեց քեզ այս դրվագը հիշելը, հը՞ն։

      – Ա՜հ, – СКАЧАТЬ