Название: ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры
Автор: ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Издательство: Издательские решения
Жанр: Современная русская литература
isbn: 9785449682895
isbn:
Ձայնի մեջ ինչ-որ ծանոթ, հարազատ երանգներ կային, սակայն Եվան միանգամից ճանաչել չկարողացավ։
– Լավ չէ, լավ չէ, սիրելիս, մտերիմներին այդպես շուտ չեն մոռանում, – ասացին հեռախոսագծի մյուս ծայրում։-Աստված չի ների դա քեզ, Եվա։
– Աստված առանց այդ էլ բարեհաճ չէ իմ հանդեպ, -քմծիծաղեց Եվան, միաժամանակ ճգնելով ճանաչել այդ ծանոթ ու անծանոթ ձայնը։
– Մի չարչարվիր, չես ճանաչելու։ Այդպես է, եթե մարդու հիշողության մեջ չես մնացել, ուրեմն հույս մի դիր, թե երբևէ տեղ ես ունեցել նրա սրտում։ Ինչպե՞ս է Ստեփանը։
– Դո՞ւ ես, Լեոնիդ… – վերջապես ճանաչելով խոսակցին, ուրախաձայն ասաց Եվան։-Ներիր, իսկույն ճանաչել չկարողացա։ Ախր, ձայնդ շատ է փոխվել։
– Օդանավակայանում մրսել եմ՝ դրանից է, – արձագանքեց Լեոնիդը։-Այլապես չէի ների քեզ՝ ինձ այդպես ուշ ճանաչելու համար։
– Դու հիմա որտե՞ղ ես լինում։ Լսել եմ, որ ինչ-որ տեղ Արևմտյան Սիբիրում ես։ Պատկերացնո՞ւմ ես, հենց նոր քո մասին էի մտածում։
– Չէ հա։ Ճի՞շտ։
– Ճիշտ։
– Աստված իմ, ինչպիսի երջանկություն։ Շնորհակալ եմ, Եվա։ Շատ ուրախ եմ։ Հա, ճիշտ ես լսել, հիմա էլ այնտեղ եմ, Տյումենի մարզում։
– Եվ ինչպե՞ս են գնում գործերդ։ Գո՞հ ես։
– Չեմ բողոքում։ Գիտե՞ս, ես էն գլխից էլ լավատես եմ եղել։
– Դու բոլորովին էլ չես փոխվել, Լեոնիդ։
– Դա քեզ թվում է, Եվա։ Ժամանակն իր ավերածություններն անում է. քունքերս վաղուց ճերմակել են։
– Ոչինչ, դա տղամարդուն ավելի է գեղեցկացնում։
– Ճի՞շտ, – ծիծաղեց Լեոնիդը։– Գիտե՞ս, տղամարդուն մի հասարակ հաճոյախոսություն հերիք է, որ նա իսկույն կորցնի իրեն։ Բայց դե, փառք աստծո, ես այդպիսի տղամարդկանց թվին չեմ պատկանում։
– Դու ինչքա՞ն ես մնալու այստեղ, – հարցրեց Եվան որոշ դադարից հետո։– Շատ կուզենայի տեսնել քեզ։
– Երևի մի շաբաթ։ Նավթահանության հարցերին վերաբերող խորհրդակցության են կանչել։ Կլինենք նաև մի շարք գործարաններում ու նավթահանքերում։ Լսիր, – ինչ-որ բան մտաբերելով, հանկարծակի ասաց Լեոնիդը, -ասում են քո Ստեփանը մեծ խորությունների վրա ներշերտային ճնշումների չափման նոր ապարատ է հնարել։ Դու գիտե՞ս, թե դա մեզ ինչքան է պետք այնտեղ, Հյուսիսում։
Եվան մի պահ լուռ էր, նա ինքնաբերաբար մոտ քաշեց բազկաթոռը, նստեց։
– Ի՞նչ պատահեց քեզ, -անհանգիստ հարցրեց Լեոնիդը։– Ինչո՞ւ հանկարծ լռեցիր։
– Ոչինչ… Եվան հապաղեց։– Իսկ դու որտե՞ղ ես կանգ առել։ Ձերոնք, գիտեմ, տեղափոխվել են Մոսկվա։
– «„Ապշերոն“» հյուրանոցում։ Հենց նոր եկա, վերարկուս նույնիսկ չեմ հանել։ Ստեփանը տա՞նը չի, ինչ է։
– Դու վաղո՞ւց է, ինչ նրա հետ նամակագրական կապ չունես։
– Մենք նրա հետ երբեք էլ նամակագրություն չենք ունեցել, -ձայնի մեջ տարակուսանք՝ ասաց Լեոնիդը։– Իսկ ի՞նչ է։
– Լեոնիդ, հասկանու՞մ ես… Մենք, ախր, միասին չենք ապրում։
– Ինչպե՞ս թե՝ միասին չենք ապրում։ Իսկ ինչո՞ւ Ելենան չասաց։ Քո հեռախոսի համարը նա տվեց ինձ։ Զարմանալի է։ Բայց… Ազնիվ խոսք, իմ СКАЧАТЬ