Название: ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры
Автор: ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Издательство: Издательские решения
Жанр: Современная русская литература
isbn: 9785449682895
isbn:
– Իհարկե, դու ես մեղավոր։ Ինչո՞ւ շուտ ամուսնացար։ Չէի՞ր կարող սպասել։
– Եթե իմանայի, որ պիտի հանդիպեմ քեզ… Հարյուր տարի կսպասեի… Բայց դու ինձ չէիր առնի։
– Ինչու։ Կառնեի, ազնիվ խոսք կառնեի։ Ուրեմն դու կասկածո՞ւմ ես, որ քեզ սիրում եմ։
– Չեմ կասկածում։ Երբեմն նույնիսկ ինձ այնպես է թվում, թե դա է ինձ պահում։ Ուր էլ լինեմ, մտածում եմ այն մասին, որ դու կաս, որ երբ ուզենամ՝ կարող եմ զանգել քեզ և թեթևություն եմ զգում դրանից։
– Իսկ հետո ես կամուսնանամ, և դու կմոռանաս ինձ, – հայացքը ջրերին, անբռնազբոս ասաց տղան։– Բոլորովին չես էլ հիշի։
Կինը հանկարծակի նայեց նրան։
– Լռիր, աղաչում եմ… Այդ ինչե՞ր ես խոսում…
Տղան ցանկացավ գրկել կնոջը։
Կինն իբր վիրավորվել էր, իբր չէր ուզում, որ տղան գրկեր իրեն, համբուրեր, նա դեմքը այս ու այն կողմ էր փախցնում, սակայն տղան զգում էր, որ կինը երկարաձգում է հաճույքը, նա ավելի ուժգին սեղմեց նրան, շուրթերով գտավ բերանը… Տղան միշտ մոլեգին էր, դա դուր էր գալիս կնոջը, շուրթերը պինդ էին. դա դուր էր գալիս կնոջը… «„Սիրելիս, սիրելիս, սիրելիս, – հևոցով շշնջում էր տղան, – Ես սիրում եմ քեզ, մի՞թե կասկածում ես“»։
…Տղան հոգնած պառկել էր ավազին, դեմքը դեպի երկինք։ Կինը նստել էր նրա կողքին, ձեռքերով գրկել ծնկները
– Ես ճիշտ չէի ասում, – խոսեց տղան։ – Կատակում էի, ինձ թվում է, ես արդեն ոչ ոքի սիրել չեմ կարող… Երբ դու իմ կողքին ես, շուրջն իմ այլևս ոչինչ չեմ նկատում, այլ պարզապես զմայվում, գերվում, հպարտանում եմ քեզանով ու քո սիրով: Աշխհարիս երեսին յոթ հրաշքլիք կա, բայց կա մեկը ևս, ութերորդը, դու ես այդ ութերորդ հրաշալիքը՝ ամենից էկզոտիկն ու ամենից գեղեցիկը… Պիտի ամուսնանամ, – կրկնեց նա, – բայց ինձ թվում է, որ իմ և նրա միջև պիտի լինես դու… Ես նրա մեջ պիտի որոնեմ քեզ ու չպիտի գտնեմ… Ես դա գիտեմ…
««Ես նրան խանգարում եմ, – մտածում էր կինը, – նա իմ պատճառով չի ամուսնանում։ Կհեռանամ, ինչո՞ւ խանգարեմ…«»։ Նա մատներով հանդարտ շոյում էր տղայի դեմքը, մատները երկար պահում էր տղայի տաք շուրթերի վրա։
– Իսկ դու նրան սիրո՞ւմ ես (տղայի խոսքը կնոջ ամուսնու մասին էր) ։
– Չգիտեմ, – հանգիստ ասաց կինը։– Մինչև քեզ՝ թվում էր այո։ Իսկ հիմա չգիտեմ։ Ինքը ինձ սիրում է։ Դա նրան կուրացնում է և մտքով անգամ չի անցնում, որ ես կարող եմ դավաճանել նրան, սիրել ուրիշի։ Մեզ մոտ, տպարանում, գիտեն, որ ես սիրում եմ քեզ։ Քո ինչ-որ մի գիրք աղջիկներից մեկը գտավ ինձ համար։ Այնտեղ, տպագրական մեքենաների աղմուկի մեջ, ես քո մասին եմ մտածում, ճանապարհին, ավտոբուսում, քո մասին եմ մտածում… Իսկ նա կարծում է, թե ես աշխարհի ամենաերջանիկ կինն եմ։
– Բաժավիր, – հենց այնպես ասաց տղան։
– Իսկ հետո՞։
– Միասին СКАЧАТЬ