Название: ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры
Автор: ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Издательство: Издательские решения
Жанр: Современная русская литература
isbn: 9785449682895
isbn:
Մարդը բլրալանջին կապում է ձին, ետ գալիս։ Զրուցելով գյուղ ենք մտնում։
Դեռ նոր էր լուսացել, արևը սարերի ետևից դուրս չէր եկել դեռ, բայց գյուղի տանիքները արդեն արևի մեջ էին։
– Հրե՜ն Թումանյանի տունը։ Թանգարանն էլ էնտեղ է։
Տուն-թանգարանի դիրեկտորը Թումանյանի Վահան եղբոր աղջիկն է՝ Արմենուհի Թումանյանը։ Նա սիրալիր, թումանյանական ժպիտը դեմքին, ընդառաջ է գալիս։
– Բարով եք եկել։ Բայց շատ ափսոս, որ չեք կարողանա ամեն ինչ տեսնել, -ասում է նա, – տուն-թանգարանը նորոգում ենք… Սա Թումանյանի տունն է… Թումանյանի հետ, Թումանյանով ներշնչված, նրա հավերժական ստեղծագործությունների մեջ իդեալականացված ձորերով ու Դեբեդի վշշոցը մեր ականջում՝ նրա հայրական տունն ենք եկել՝ սրտներումս դող ու ակնածանք այն բոլոր հիշատակների հանդեպ, որ այստեղ պիտի խոսեն նրա մասին. որով- հետև այստեղ էր, որ դեռ մանկուց նրա հոգին իմաստավորվեց Դսեղի լուսնյակ գիշերներով ու անուշ զրույցներով, «»…ամառվա լուսնյակ գիշերները մեր դռան գերանների վրա շուրջ-բոլոր նստոտում էինք, հիացած պլշում Նեսոյի՝ ոգևորությունից գեղեցկացած դեմքին։ Ու պատմում էր նա Հուրի-փերիներից, Զմրուխտ Ղուշից, Լիս ու Մութ աշխարհից…«»։
– Սա սալորենու այգին է, գարնանը, երբ սալորենիները ծաղ- կում են, չտեսնված գեղեցիկ են լինում։– Արմենուհու հանդարտ, միալար ձայնն է։ – Սա այն տունն է, ուր ծնվել է Հովհաննես Թումանյանը, սա ձեթի ճրագն է, սա շապիկն է, ահա թիկնոցը, ահա կոշիկները, ահա փողկապը, սա խնոցին, սա ամբարը, սա Թումանյանի մոր ճախարակն է։ Տունը եղել է հողե կտուրով։ «»…Մի մեծ սենյակ ունեինք. օջախը միշտ վառած, երկու կողմից թախտեր, դոշակներ ու մութաքաներ դարսած…«»։
Բանաստեղծի տունը… գետնափոր, հողե հատակ, լույսը ընկնում է երթիկից, թոնիրը՝ տան կենտրոնում, բերանը տախտակով ծածկած, խնոցին առաստաղից կախ, օրորոցը…
– Մի՞թե Թումանյանը օրորոցում է մեծացել։
– Դուք ճիշտ եք։ Թումանյանը ընտանիքի անդրանիկ երեխան էր, նրան տանը շատ էին սիրում։ Մայրը նրան օրորոց չի դրել, ոչ էլ ճոճք։ Այդպես է արել, որպեսզի միտքը պայծառ մնա, գիտեր երևի, որ մեծ մարդ պիտի դառնա, – ժպտում է Արմենուհին։
Այստեղ, այս նամշահոտ ու փոքրիկ տան մեջ է ծնվել մեծ բանաստեղծը, այստեղ է ապրել նրա Օհաննես պապը։ Թումանյանը չի տեսել նրան, տատից ու տան մեծերից է լսել պապի ու իր նախնիների քաջագործությունների մասին։ Եկվորներ էին Թումանյանի նախնիները, նրանք տասներորդ դարում, արշակունյաց փառքի վերջալույսին, երեսուն տարի ևս մեն-մենակ հաղթանակներով, ճակատ-ճակատի զարկելով պարսիկների ու արաբների հետ, ձանձրացած «„թողին իրենց հայրենի սրբազան Տարոնը, եկան բնակվեցին այստեղ“»։
Հզոր են եղել Թումանյանի պապերը։ Նրանք պարսից Հասան խանի ասպատակության ժամանակ ժողովրդի գլուխ են անցել, պաշտպանել շրջակա գյուղերի խաղաղ բնակիչներին։ Անվանի СКАЧАТЬ