Название: ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. Рассказ, эссе, две повести, роман, миниатюры
Автор: ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Издательство: Издательские решения
Жанр: Современная русская литература
isbn: 9785449682895
isbn:
Արմենուհու հետ շրջում ենք տուն-թանգարանի բոլոր սենյակները։
– Թումանյանի հարյուրամյակին, որ գաք, ամեն ինչ պատրաստ է լինելու։ Իսկ հիմա, ինչպես ասում են, գլուխներս խառն է, նորոգումներով ենք զբաղված։
Հետո քայլում ենք պարտեզում, զրուցում։
– Թումանյանի օրոք գյուղը վաթսուն-յոթանասուն ծուխ ուներ, – պատմում է Արմենուհին։– Իսկ հիմա հազարից անցնում է։ Մարդիկ լավ են ապրում ։ Էլ ոչ Գիքոր կա, ոչ Համբո, – Արմենուհին ժպտում է։– Աշխարհը մեզ է նայում, պետք է շտապել, կիսատ գործեր շատ ունենք։ Ողջ գյուղով ոտքի ենք ելել, որ հասցնենք…
Թումանյանի տան մոտ, եկեղեցու բակում, մամռապատ, հին-հին քարեր կան։ Դրանց տակ են հանգչում մեծ բանաստեղծի նախնիները։ Երբ մտանք եկեղեցու բակ, մի ծերունի՝ նստած մի քարի, հենված ձեռնափայտին նայում էր քարերին։
– Էստեղ ի՞նչ ես անում, Աբրամ բիձա, – հարցրեց Արմենուհին։
Ծերունին ծանր բարձրացրեց հայացքը, երկար նայեց։
– Կարացի ոչ ճանաչեմ։
– Հարստանալու ենք, – ժպտում է Արմենուհին, – ասում եմ էստեղ ի՞նչ ես անում։
– Զրից եմ անում, – շատ հանգիստ խոսեց ծերունին, իսկ ես հանկարծ հիշեցի Ժամանակ-ծերունուն. ««Աչքդ ինչ տեսնի՝ նրա սկիզբն եմ ես, միտքդ ուր հասնի՝ նրանից առաջ եմ ես, որ քարը վերցնես՝ տակին եմ եղել, ինչ մեռել գտնես, այն ես եմ թաղել…«»։
– Ի՞նչ զրից ես անում, – մեզ աչքով է անում Արմենուհին։
– Ինչ իմանամ… զրից եմ անում… Ասում են՝ եկ, վախիլ մի, կան- չում են… էս ոնց անցավ, է՜… երկու օր ապրեցինք ու հմի պիտի գնանք, փուչ, փուչ աշխարհ ա…
– Ինչքան էլ կանչեն, չգնաս, – Արմենուհին ձեռքը դնում է ծերունու ուսին։– Լսո՞ւմ ես, չգնաս, շուտով Թումանյանի 100 տարին լրանում է, կաց քեֆ արա… Թումանյանին ճանաչո՞ւմ ես։
– Յանի Օհաննեսի՞ն… խի՞ չեմ ճանանչում, հրեն էն քարը Օհաննեսի հոր քարն ա` Տեր-Թադևոսի։ Օհաննեսը հորը շատ էր սիրում։– ««Ամենալավ ու ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը…«»։– Լավ մարդ էր Օհաննեսի հերը, արինը ջուր անող մարդ էր, վեճ ու կռիվ վերացնող։ Պատվավոր մարդ էր։ Առաջին լամպը գեղումը նա է առել բերել։ Իսկական անունը Ասլան է եղել։ Էն մեկն էլ Օվագիմ յուզբաշու քարն ա, էս էլ մեր Սողոմոն աղայի քարն ա։ Ամա Օհաննեսը շուտ գնաց, ջահել ջիվան։
– Ծննդյան հարյուր տարին շուտով լրանում է։
– Յա… – ծերունին տխուր օրորում է գլուխը, – երեկվա երեխան էր, էդ ե՞րբ թամամեց։
– Շուտով կտոնենք, ամեն տեղից մարդ է գալու։
– Դե շուտ արեք։ Վախում եմ հասցնեմ ոչ։ Բաքվիցն էլ ա՞ մարդ գալու, – հանկարծակի հարցնում է ծերունին
Արմեուհին բացատրում է, որ մենք Բաքվից ենք։
Ծերունին տեղում շարժվում է, աշխուժանում։
– Հա՞… էդ շատ լավ ա… Բաքու նավթումը սրանից քանի տարի առաջ աշխատել եմ… հազար իննհարյուր СКАЧАТЬ