Название: ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր
Автор: ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Издательство: Издательские решения
Жанр: Современная русская литература
isbn: 9785449087393
isbn:
Հեղձուկը բռնում է կոկորդս՝ չթողնելով շնչել£ Ես դեմքս հպում եմ գետնին, այդպես մնում եմ մի պահ՝ դանդաղ շնչելով կուժկոտրուկի բույրն ու երեսիս զգալով կանաչ խոտերի սառը հպումը£ Քիչ անց բարձրացնում եմ արցունքաթաց աչքերս: Ինչո՞ւ եմ արտասվում, ինչո՞ւ է սիրտս տագնապում այսպես՝ հասկանալ, ըմբռնել չեմ կարողանում… Արմենը, Արգինային սեղմած կրծքին, ինչ-որ խոսքեր է ասում մարող շշուկով և միաժամանակ շոյում է նրա մազերը£
Հարկավոր է անհապաղ հեռանալ£ Բայց մարմինս ասես կապարով է լցված, տեղից շարժվել չեմ կարողանում, վախենում եմ նույնիսկ խոր շնչել, ինձ թվում է՝ մի թեթև շարժում՝ մի ճյուղ կկոտրվի հանկարծ, և նրանք կնկատեն ինձ£ Ես դարձյալ լսում եմ նրանց կամացուկ ձայնը£
– Դու ուրա՞խ ես, որ եկար մեր գյուղ£– Արմենի ձայնն է:
– Այո, իհարկե£ Ես երջանիկ եմ, որ եկա£ Չէ՞ որ այստեղ ես հանդիպեցի քեզ£
– Արգինա® ես կխենթանամ®– շշնջում է Արմենը և, Արգինային ամուր սեղմելով կրծքին, սկսում է համբուրել նրան:
Ես սպասում եմ, որ ահա Արգինան բարկացած մի կողմ կհրի նրան և արցունքն աչքին նեղացած կվազի տուն£ Բայց ոչ, նա ամենևին չի բարկանում, չի հրում Արմենին մի կողմ® Նա թույլ հառաչում է Արմենի գրկում, լուսնալույսի մեջ դեմքը կծկելով՝ ինչպես ցավից, մատներով խճողում է նրա մազերը՝ ավելի ու ավելի սեղմվելով նրան£
Եվ կրկին օրորվում են ծառերի ճյուղերը, մեղմորեն շնկշնկում են տերևները, և կրկին ասես ինչ-որ բան են փսփսում իրար՝ ս-ս-ս, ս-ս-ս®
Ես պատրաստ եմ գետինը մտնել ոչ այն է անդադար հոսող իմ արցունքների պատճառով, ոչ այն է ամոթից, անտանելիորեն այրվում է դեմքս, և ես չգիտեմ, թե ուր կորչեմ£ Ուզում եմ հոնգուր-հոնգուր լալ, և, որպեսզի լաց չլինեմ, ուժեղ կծում եմ շուրթերս£
Իմ ականջների մեջ ու իմ գլխում շարունակ ինչ-որ տարօրինակ, մի վայրկյան անգամ չընդհատվող աղմուկ է£ Բայց թեթև քամուց իրար խփվող տերևների աղմուկ չէ դա, այլ ավելի շուտ՝ ջրվեժի շառաչ£ Եվ այդ աղմուկի միջից հանկարծ լսվում է գիշերային երկնքով անցնող արագիլների կանչը£ Արգինան ու Արմենը մի պահ նայում են վեր, դեպի երկինք£ Արագիլների թախծական կանչը հետզհետե հեռանում, կորչում է սարերի ետևում£
– Երբ Թարթառի ձորում սկսվեց Սարսանգի ջրամբարի կառուցումը, միաժամանակ որոշում եղավ հատել անտառի այն մասը, ուր ապագա լիճը պետք է լինի, – հայացքը դեռևս հեռավոր սարերին, ասում է Արմենը£– Դե հո անտառը չէին թողնելու ջրի տակ£ Բայց ահա եղան մարդիկ, որ, օգտվելով առիթից, կտրեցին նաև շատ ծառեր՝ լճի սահմաններից շատ հեռու£ Ամբարտակի մոտ մի բարդի կար՝ կատարին արագիլի բույն£ Նրանք կտրեցին նաև այդ բարդու ճյուղերը, բույնն ավերվեց£ Իսկ երբ եկավ գարունը, արագիլները վերադարձան£ Նրանք մոտենում էին թևածելով, ուրախության ճիչեր արձակելով£ Հասնելով ծանոթ բարդուն, նրանք, երևի հասկացան կատարվածը, տագնապալից կռինչներ հանելով մի քանի անգամ պտտվեցին բարդիների շուրջը, իսկ հետո հեռացան£ Այն գնալն էր, այլևս չվերադարձան…
– Նայիր, Արմեն, տեսնո՞ւմ ես, այնտեղ, գյուղ մտնող ճանապարհի վրա կանգնած մենավոր դեղձենին, – ուշացումով ասում է Արգինան£– Դու համաձա՞յն ես, որ այն դարձնենք մեր թալիսմանը£
– Ի՞նչ СКАЧАТЬ