Название: ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր
Автор: ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Издательство: Издательские решения
Жанр: Современная русская литература
isbn: 9785449087393
isbn:
Այո, ես շատ բան հասկացա այն ժամանակ Թարթառի ձորում՝ և ամբարտակի վրայից կառույցը դիտելիս, և ճանապարհին, ավելի ճիշտ՝ հաստատվեցին իմ բոլոր կասկածանքները, որ ունեի մինչ այդ£
®Եղրևանու ծաղկեփունջը դրել եմ լուսամուտագոգին, սկահակի մեջ, և անհամբերությամբ սպասում եմ Արգինային£ Աստիճանների վրա ես լսում եմ նրա թեթև ոտնաձայները£ Չգիտեմ ինչու, սիրտս միանգամից սկսում է արագ բաբախել£ Հուզվում եմ երևի£ Արգինան ներս է մտնում լուսափայլ ժպիտը դեմքին՝ իր բարձր տրամադրությամբ համակելով նաև ինձ£
– Հը, ինչպե՞ս ես զգում քեզ, Աբիկ£
– Ոչինչ, վատ չեմ, – ասում եմ ես ժպտալով ու հայացքով ցույց եմ տալիս լուսամուտագոգը£
Արգինան նույնպես նայում է այդ ուղղությամբ£
– Այս ի¯նչ հրաշալի ծաղիկներ են, ո՞վ է բերել£– Վերջին բառերը նա արտաբերում է համարյա շշուկով£ Ես ձևացնում եմ, իբր, ոչինչ չեմ նկատում, և ասում եմ անմեղսապարտ տեսքով£
– Մերուժանը£
– Ո՞վ, – Արգինայի աչքերը նույնիսկ կլորանում են£
– Մերուժանը, – ծիծաղում եմ ես£– Կոշկակար Մերուժանը£
Արգինան մոտենում, վերցնում է ծաղկեփունջը՝ այնտեղից հանելով խողովակաձև փաթաթված մի թուղթ՝ Արմենի երկտողը£ Ես հենց սկզբում էի նկատել այդ թուղթը, երբ դեռ ծաղկեփունջը դրված էր սեղանին£ Մոտավորապես ենթադրում եմ նույնիսկ, թե ինչ է գրված այնտեղ£ Նամակ գրելու փոխարեն, գնար դպրոց, դուրս կանչեր Արգինային և ինչ որ պետք է՝ ասեր նրան£ Դմբո£ Չէ, երևի չի ուզեցել դպրոց գնալ£ Ես ձևացնում եմ, թե գաղափար անգամ չունեմ երկտողի մասին£ Արգինան բացում է թուղթը և, թեթևակի շիկնելով, հարցնում է.
– Այսպես, ուրեմն, ասում ես, ո՞վ է բերել£
Երկուսով սրտանց ու համերաշխ ծիծաղում ենք, և ես Արգինայի համար աննկատ, աչքի տակով արագ կարդում եմ Արմենի երկտողը. «Ներիր, շտապ գնացի Մարտակերտ: Երեկոյան սպասիր: Քո Արմեն»: Այնուհետև Արգինան ասում է մարող շշուկով.
– Աբիկ, դու ոչ ոքի չես ասի, չէ՞, այս մասին£
– Մի վախենա, չեմ ասի£ Նույնիսկ մայրիկին չեմ ասի, – խոստանում եմ ես£ Իսկ հետո, այնուամենայնիվ, չեմ համբերում և հարցնում եմ.– Իսկ ինչ է, Արմենն իսկապե՞ս քոնն է£
– Ի-ի՞նչ®
– Նա այնտեղ գրում է՝ «Քո Արմեն»£
– Վերջ տուր, Աբիկ£ Ամոթ քեզ, ուրիշի գրածն ինչո՞ւ ես կարդում£– Եվ, աստված իմ, ինչպես է նրա դեմքը պատում վարդ-շիկնանքով£ Ուղղակի ոնց որ փոքրիկ աղջնակ£
– Իսկ մի՞թե նա ուրիշ է, – այս անգամ խորհրդավոր ժպտում եմ ես£
Արգինան հանդիմանանքով նայում է ինձ, բայց ես պարզ տեսնում եմ. նա բոլորովին չի բարկանում ինձ վրա, նրա շուրթերը բացվում են՝ ինչպես կարմիր վարդն է բացվում ցողաթաց արևի ջերմ հպումից, և ժպիտը տարածվում է գեղասքանչ դեմքին£
8
Իսկ հետո երկինքը միանգամից գունատվեց և կամաց-կամաց սկսեց իջնել գյուղական երեկոն£
Դա օրվա այն ժամն է, երբ կոլտնտեսականները վերադառնում են աշխատանքից, գյուղը լցվում է աշխույժ կանչերով, մեկ-մեկ ու խումբ-խումբ մարդիկ սկսում են հավաքվել գյուղամեջ՝ ցուցադրելու իրենց սրամտությունը, իսկ կոլտնտեսության նախագահ СКАЧАТЬ