ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ. Պատմվածքներ. Մանրաքանդակներ. Անցողիկ մտքեր - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ страница 18

СКАЧАТЬ թե՝ ինչու ես անհանգստանում, – հուզված ասում եմ ես£– Վաղուց է, չէ՞, գնացել£

      – Զբոսնում է երևի£

      – Այսքան ո՞ւշ£

      Ինձ հանկարծ պատկերանում է, թե ինչպես գիշերային ականակուր խավարի մեջ, անաղմուկ, գաղտագողի Արգինային է մոտենում կոշկակար Մերուժանը և, նրա բերանը ծածկելով կաշվահոտ իր ափով, փախցնում է սարերը£

      – Լսիր, Աբիկ, -ասում է մայրիկը, – դա վերաբերո՞ւմ է քեզ£ Դու քո դասերով զբաղվիր£

      Ես ոչինչ չեմ պատասխանում, իսկ մայրիկը շարունակում է.

      – Արգինան փոքր երեխա չէ, որպեսզի իրավունք չունենա որևէ ինքնուրույնության£ Իսկ դու ոնց որ բանտի վերակացու, չես թողնում, թե շունչ քաշի խեղճ աղջիկը£

      – Ի՞նչ եմ անում, – վիրավորված հարցնում եմ ես£

      – Ինչ եմ անում, ինչ եմ անում, – տնազում է մայրիկը, – ի՞նչ պիտի անես, հիմար հարցեր ես տալիս£ Շուտ գնա քնելու, Արգինան քեզնից լավ գիտի տան ճանապարհը£

      Ես գլխիկոր քայլում եմ դեպի իմ մահճակալը՝ մտքում հաստատ որոշելով սպասել մինչև Արգինայի գալը£

      Սակայն չգիտեմ ինչպես էր ստացվել, ես, այնուամենայնիվ, քնով էի անցել£ Արթնացա գիշերվա կեսին՝ բվի կռնչոցից£ Հիշում եմ, տատս, երբ ողջ էր, ասում էր, որ բվի կռինչը՝ տան բակում, վատ նշան է£ Ականջ եմ դնում£ Բվի կռինչը մեր այգուց է գալիս£ Իսկ տանը լռություն է£ Անձայն ելնում եմ անկողնուց, բացում Արգինայի սենյակի դուռը£ Նա խոր քնած է, փոքր երեխայի պես ձեռափը այտի տակ: Ես որոշ ժամանակ այդպես լուռ կանգնած նայում եմ նրան, հետո նորից զգուշորեն ծածկում եմ դուռը և անշշուկ, ոտքերիս ծայրերի վրա գնում դեպի իմ մահճակալը՝ քնելու£

      Դրսում, մթան մեջ, կրկին չարագուշակ կանչում է անիծյալ բուն£

      9

      – Մինչև արձակուրդները հաշված օրեր են մնացել, – ասում է Արգինան£– Շուտով քեզ հետ կգնանք քաղաք£

      – Արմե՞նն էլ է գալու մեզ հետ, -հարցնում եմ ես£

      – Այո® Այսինքն՝ նա առանց այն էլ սեսիոն քննությունների է գնում£

      – Նա Բաքվո՞ւմ է սովորում£

      – Իհարկե£ Դու ինչ է, չգիտեի՞ր այդ մասին£

      – Ոչ:– Ես գլուխս տարուբերում եմ բացասաբար£

      – Մենք այնտեղ երեքով կշրջենք ծովափին, նավով կզբոսնենք ծովում, կինո կգնանք£ Եթե, իհարկե, դու դեմ չես, – ասում է նա ժպտալով£ Ձեռ է առնում: Իհարկե դեմ չեմ:

      Երեկոյան, երբ Արգինան հագնում է իր երկնակապույտ զգեստը, ինձ իսկույն պարուրում է թախծոտությունը, և ես, ինքս էլ չգիտեմ ինչու, հիմարաբար ու անվստահ հարցնում եմ.

      – Ե՞ս էլ եմ գալիս հետդ£

      Արգինան անսքող աղերսանքով նայում է ինձ£ Ես, իհարկե, հասկանում եմ, այնքան էլ նրա սրտովը չէ, որ ես քարշ եմ գալիս իր ետևից, բայց և չի ուզում վիրավորել£ Ես դա ուշացումով, բայց, այնուամենայնիվ, հասկանում եմ:

      – Լավ, չեմ գալիս, – արագ ասում եմ ես£

      – Ինչո՞ւ, – հենց այնպես հարցնում է նա:

      – Մտադրությունս փոխեցի, – թոթովում եմ ես:– Ավելի լավ է Հովիկին կանչեմ ու միասին շախմատ խաղանք£

      Արգինան երախտագիտությամբ համբուրում է այտս և արագ դուրս է գալիս տնից£

      Իհարկե, Հովիկի մասին ես ստեցի, այսօր СКАЧАТЬ