ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ). Լևոն Ոսկանի Ադյան
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ) - Լևոն Ոսկանի Ադյան страница 29

СКАЧАТЬ նրանց արածն իմի նման ջուրը չտանի»£

      …Կռունկների երամը անուշ կանչով անցավ անտառների վրայով£ Ես բարձրացրի հայացքս, սակայն ոչինչ տեսնել չկարողացա£ Ծառերը ծածկել էին երկինքը£ Ինչ-որ տեղ վայրի աղավնիները ղունղունում էին, փայտփորիկը, կրծքով չոր կեղևին կպած, տկտկացնում հա տկտկացնում էր£ Չէր երևում և կկուն, որ հաճարկենու կատարին բազմած անդադրում կանչում էր, և նրա կանչը՝ նման սրտի զարկերի, թախծական էր կուսական անտառի համատարած անդորրի մեջ£

      Հուշերի մեջ խորասույզ՝ կապույտ ստվերներով շղարշված ճանապարհով ես քայլեցի դեպի մոտիկ բլրակը, մտածելով այն մասին, որ այս վայրերի հետ ինձ կապող շատ քիչ բան է մնացել£ Այստեղից, բլրակի վրայից, ինչպես ափի մեջ, երևում է ձորի զառիվեր ափերն ի վար սփռված գյուղը£ Գյուղագլխին, ուղղակի ժայռին թառած, պահակում է հին գերեզմանատունը£ Ութերորդում, հին աշխարհի պատմության դասին, ամբողջ դասարանով գնացինք այնտեղ՝ պեղումներ կատարելու£ Մամռակալած քարերից մեկին, որ ընկած էր աղբյուրի մոտ՝ կիսով չափ խրված հողի մեջ, մեծ ճիգերով կարողացանք կարդալ՝ «Թիւն ՅԼ էր£ Ես նուաստ վարպետ Ներսէս շինեցի զաղբիւրս£ Յաղութս յիշեցեք»£ Իսկ թե դա ինչ էր նշանակում՝ այն ժամանակ ոչ մենք, ոչ էլ ընկեր Ղուլյանը՝ մեր դասատուն, կարգին վերծանել չկարողացանք£ Կոլխոզի ստեղծման առաջին տարիների նախագահ Մնացական դային՝ Մխիթարի հայրը, էշը նստած գնում էր սար՝ խոտ հարելու£ Մեզնից ով էր՝ կանչեց նրան£ Նա էշի գլուխը շուռ տվեց մեր կողմը և դեռ հեռվից սկսեց. «Էստեղ ի՞նչ եք անում, ո՞վ է իրավունք տվել, ես ձեր տիրումերը»£ Աղջիկները փռթկացրին, ընկեր Ղուլյանը մինչև ականջները կարմրեց, իսկ մենք ծիծաղեցինք և, աշակերտական տետրում արտագրած մակագրությունը ցույց տալով նրան, ասացինք. «Մնացական դայի, ոչ ոք չի հասկանում, գուցե դու իմանաս»£ Չնայած շոգին, Մնացական դային ականջավոր գլխարկով էր, գլխարկի մի ականջը կախված էր, մյուսը վեր տնկված, երկար քուղերը ծածանվում էին խոսելիս£ Ընկեր Ղուլյանն այտը ծռած, խորհրդավոր կիսաժպիտով նայում էր նրան՝ իբր, մարդ եք գտել բան հարցնելու£ Մնացական դային որսաց այդ հայացքը, սղալեց երկար բեղերն ու ասաց. «Ես ձեր տիրումերը®Հայոց ՅԼ-ն դա մեր ութհարյուր ութանասունմեկ թվականն է£ Ասված է, որ էս աղբյուրը շինեցի ես, վարպետ Ներսեսս, ձեր աղոթքների մեջ հիշեցեք ինձ£ – Մնացական դային աչքի մեկը կկոցած նայեց ընկեր Ղուլյանին, քրքռալով ծիծաղեց ու հենց այնպես, ծիծաղի միջից ասաց.– Ղուլյան Վահան, բա քեզ դպրոցում ինչի՞ համար են ռոճիկ տալիս, ես քու տիրումերը® Խելք բաժանելիս էստեղ ես եղել է, էստեղ» էշի քամակին խփելով, դարձյալ ծիծաղեց նա£ Մենք քիչ էր մնում կոտորվեինք հրճվանքից, իսկ ընկեր Ղուլյանը, կրկին մինչև ականջները կարմրած, շփոթված՝ չգիտեր նրա՞ն նախատեր, թե՞ մեզ վրա բարկանար£

      Հին գերեզմանատնից ձախ՝ ներքևում, նոր գերեզմանատունն էր£ Շահում մեծ մորս հետ (նա աջ ձեռքում գավազանը, ձախով իմ ձեռքը բռնած)՝ դանդաղ, այստեղ-այնտեղ կանգ առնելով, որպեսզի հանգստանար, գնում էինք այնտեղ£ Չորս բոլորը կանաչ խոտ, տեսակ-տեսակ ծաղիկներ, թռչունների երգ£ Մեծ մայրս գունատվում էր, շուրթերը սկսում էին դողալ£ «Գնա էն կողմը ծաղիկ քաղիր, բեր դիր քարերին»,-պատվիրում էր ինձ£ Ես գնում էի ծաղիկ քաղելու, իսկ ինքը գետնին չոքած երգով լալիս էր երկար՝ մի քարից անցնելով մյուսին£ Իրավ, ոչինչ չի փոխվել ասես£ Մեղրաքերծի իր բնից մի քարարծիվ պոկվեց և սրատես հայացքը ներքև, դանդաղասահ և վեհափառորեն սկսեց պտտվել կիրճի վրա£ Սալկուհոտից СКАЧАТЬ