СКАЧАТЬ
ճկված չոր, տաք խրձերը ընկերուհիների հետ միասին երկշարք փռեցին կալում, որպեսզի ընդմիջումից հետո բերեին եզներն ու սկսեին կամնով կալսել£ Շահումը մանգաղով կտրում էր կեմերը՝ խրձերը բացում£ Նա ինքն էլ չգիտեր, թե ինչու մի տեսակ ընկած էր տրամադրությունը£ Հին ժամանակների ծանոթ տագնապը առավոտվանից սողոսկել էր նրա ներսը ու հանգիստ չէր տալիս£ Եվ ինչի՞ց էր դա՝ հասկանալ չէր կարողանում£ Որպես օղակավար՝ գործերը ոնց որ վատ չեն գնում, առավոտվանից կալսում էին առանց դադարի, շեղջը նկատելի իջել էր, կալսածի մի մասը էրանել էին, մի մասն էլ՝ սպասում էին իրիկվա դեմ քամին բարձրանա£ Ամեն ինչ կարգին է, բերքն էլ, փառք աստծո, վատ չի, և° պետական պլանները կտան, և° աշխօրին ահագին կբաժանեն£ Բայց, միևնույն է, սիրտն ինչ-որ վախ էր ընկել£ Որտեղից-որտեղ միանգամայն անսպասելի հիշեց վաղուց անցած-գնացած այն օրը, երբ ինքը կես փութ ալյուր շալակած եկավ տուն, և երեխաները, հեռվից տեսնելով իրեն, վազեվազ եկան, փաթաթվեցին իրեն, Հովհաննեսը, մոր ծնկները պինդ գրկած, ասաց. «Մամա, քեզնից սպիտակ հացի հոտ է գալիս»£ Աստված, տարիներն այս ինչ արագությամբ են թռչում, քարի փոքրը չի մեծանում, երեխի փոքրը մեծանում է, հրեն, աստված թող շատ չհամարի, երեխեքը մեծացել են արդեն£ Քիչ է մնացել, շուտով բանակից կվերադառնան Սահակն ու Գրիշան£ Ոնց որ գյուղից դուրս են եկել, մինչև հիմա էլ միասին են ծառայում՝ Մինսկ քաղաքում£ Իր մտքով չէր էլ անցնում, թե Գրիշան կարող է գնալ£ Նա, ախր, շրջկենտրոն՝ եղբորը ճանապարհելու էր գնացել£ Հետո էնտեղ, զինկոմում խնդրել է իրեն էլ եղբոր հետ ուղարկել, որովհետև, մեկ է, հաջորդ տարին էլ ինքն է գնալու, ավելի լավ է եղբոր հետ գնա ու եղբոր հետ էլ հետ գա£ Հարգել էին խնդրանքը, թույլատրել£ Սկզբում Շահումին շատ վշտացրեց այդ դեպքը, երկու օր շարունակ տեղը տեղ չէր տալիս, մի գլուխ լաց էր լինում, բայց այս ու այնտեղից սիրտ տվին, թե ավելի լավը դա է, շուտ գնացել է, շուտ էլ տուն կգա£ Ոչինչ, նրանք կգան, հետո էլ Արամն ու Վաղարշակը կգնան՝ հայրենիքին իրենց պարտքը կատարելու£ Մնում է Հովհաննեսը£ Դե, Հովհաննեսի բանը հեշտ է, դպրոցի աչքն է, հիմա էլ բարձր դասարանների աշակերտներից արտադրական բրիգադ է կազմել, օգնում է կոլտնտեսությանը£ Էն առաջին օրը դիրեկտորն ասաց. «Պրծավ թե չէ՝ ժամեր եմ տալու, թող դաս տա£ Հովհաննեսը համալսարան պիտի ավարտի, նրանը գիտությունն է»£ Քանի ձեռքումը ուժ կա, կօգնի որդիներն էլ կօգնեն, բա ո՞ր օրվա եղբայրներ են£ Հրեն Վաղարշակը ֆերմայում է աշխատում, ավելի շատ աշխօր է վաստակում, քան ինքն ու Արամը միասին վերցրած£ Չէ, դժվարը մնացել է ետևում£ Կգան որդիները, երկհարկանի տուն կկառուցեն՝ մի քանի սենյակներից բաղկացած£ Ահագին շինանյութ են կուտակել£ Իսկ հետո կամուսնացնի նրանց, կօգնի հարսներին, ինչով կարող է, ինչո՞ւ չպիտի օգնի®
Ամպրոպի խուլ ու հեռավոր ձայն լսվեց£ Աչքերը արևից կկոցած՝ Շահումը նայեց երկնքին£
Ինչպես փոքրիկ սառցակտորները ջրում, առնետի ճերմակության ամպամալանչները դանդաղ լողում էին երկնքում£
–Չէ, անձրև չի լինելու,– մտացիր արձագանքեց Շահումը£– Չե՞ս տեսնում՝ քամի չկա,– և դառնալով հին օրերի ընկերուհուն, անսպասելի ասաց.¬ Լսիր, քեզ հետ էլ է պատահու՞մ՝ մեկ էլ տեսար անհասկանալի ինչ որ բանից սիրտս սկսեց թրթռալ, միանգամից և օդն է պակասում, և ոտքերս են մի տեսակ թուլանում£ Էդ ինչի՞ց է£ Թարսի պես
СКАЧАТЬ