ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. Վեպ – ռեքվիեմ. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. Վեպ – ռեքվիեմ - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ страница 8

СКАЧАТЬ փոխադրվեցի Ռենայի մոտ, ուր մինչ այդ Արմենն էր նստած, մատուցողուհին տեղափոխեց մեր ափսեները, Մարգարիտայի համար նոր սպասք բերեց: Ես ներքուստ շնորհակալ էի Մարգարիտային այս անսպասելի փոխատեղման համար, գաղտնածածուկ աչքով արեցի նրան և նա՝ խորամանկը, հասկացավ ինձ և ձեռքը մեկնեց խփելու՝ ի նշան համաձայնության:

      Մենք անշտապ օգտվում էինք սեղանի բարիքներից, կատակում, ծիծաղում էինք:

      – Մենք կախված ենք տղամարդկանցից, նրանց վարվեցողությունից, – ասաց Մարգարիտան: – Բայց եթե կինը կարող է ինքնակայուն գործել, վստահ է զգում իրեն, նրան ոչ թե պարզապես ապահով, բարեկեցիկ կյանք ունեցող տղամարդ է պետք, այլ նա, որին կարող է ընտրել ինքը, և ոչ թե ընդհակառակը: Սրա մեջ մեծ տարբերություն կա:

      Արմենը հանդիսավորությամբ բարձրացրեց բաժակը:

      – Ուրեմն այսպես, – ասաց նա: – Արևն ու քամին վիճում են, թե նրանցից ո՞վ ավելի շուտ կարող է հանել կնոջ զգեստը: Քամին փչում հա՛ փչում է, սակայն իզուր, կինն ավելի է փաթաթվում շորերի մեջ: Բայց ահա դուրս է գալիս արևը, իր ճաճանչափայլ շողերով տաքացնում երկինք ու երկիր, և կինը, անկարող դիմանալու այդ տաքուկ շողերին, հանում է հագուստները: Արևը հաղթում է իր ջերմությամբ: Եկեք նման լինենք արևին, խմենք մեր սիրելի Ռենայի ու Մարգարիտայի կենացը, նրանց հանդեպ ունեցած մեր ջերմին վարվեցողության կենացը:

      – Հրաշալի կենաց է, – միացավ Մարգարիտան, իսկ հետո ասաց, – շարունակելով իմ միտքն, ասեմ, որ ես, օրինակ, կյանքում ինձ միշտ զգացել եմ ազատ մարդ և հաստատ գիտեմ՝ ես ունեմ իմ սեփական կարծիքն ու իմ տեսակետը: Իսկ գիտե՞ք, թե Աստված ինչու է կանանց ստեղծել այսքան գեղեցիկ ու այսքան անխելք, – ծեքծեքուն հայացքով իրեն ու Ռենային ցույց տալով ժպտալից ավելացրեց նա: – Գեղեցիկ՝ որ սիրեք մեզ, անխելք՝ որ սիրենք ձեզ… Ես համաձայն եմ, հանձինս ինձ ու Ռենայի՝ խմենք ձեր շռայլ վերաբերմունքի ու մեր անսպառ գեղեցկության կենացը: Ինչ վերաբերում է զգեստը հանելուն, ապա ես դրան բոլորովին դեմ չեմ: Ես պատրաստ եմ հենց հիմա հանվել:

      Մենք ծիծաղեցինք:

      – Եկեք խմենք այն տղամարդկանց կենացը, ովքեր սրտանց խմում են մեր կենացը, – անհամարձակ ասաց Ռենան, քնքշահայացք հպանցիկ նայելով ինձ: – Չէ, – ավելացրեց նա, – խմենք այն տղամարդկանց կենացը, ովքեր առանց մեզ կխմեն մեր կենացը: Չէ, չէ, – գեղորեն շարժելով գլուխը, ծիծաղեց Ռենան, դարձյալ հպանցիկ նայելով ինձ ու մի թեթև շիկնելով, և նրա ծիծաղն անսահման հմայիչ էր, – խմենք այն տղամարդկանց կենացը, ովքեր մտովի խմում են մեր կենացը…

      Երաժիշտները նոր եղանակ նվագեցին՝ «Տխուր իմ երգով ես չեմ արթնացնի իմ գեղեցկուհուն, թող քաղցր քնի»: Դանդաղ տանգո՝ կանայք հրավիրում են տղամարդկանց: Մարգարիտան Արմենին քարշ տվեց պարահրապարակ:

      Ռենան նայեց ինձ, մազերը դանդաղ ետ տարավ լայն ու գեղեցիկ ճակատից, ասաց.

      – Գնանք:

      Նա փաղաքուշ ձեռքը դրեց իմ ձեռքին:

      Ես բռնեցի նրա մատները, և մենք, ձեռք-ձեռքի տված, ելանք տեղից:

      Ես հայացքս չէի կտրում նրանից: Ռենան երբեմն ամոթխած ժպտում էր՝ փախցնելով աչքերը: Ես աջով գրկել էի նրա բարակ մեջքը, զգում էի նրա փխրուն մարմնի տաք հպումը, փարթամ մազերը քսվում էին դեմքիս, և նրանց մոտիկ բուրմունքից ու «Քլիմայի» զմայլիչ հոտից սիրտս անհանգիստ տրոփում էր: Անուշաբույր էր և սպիտակ մաշկը, ես դա СКАЧАТЬ