ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. Վեպ – ռեքվիեմ. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. Վեպ – ռեքվիեմ - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ страница 4

СКАЧАТЬ սիրուն է, – խոսակցությանը խառնվեց Լորաննան: – Քիչ առաջ մտան այստեղ, Արմենն ասաց, որ ադրբեջանուհի է, բժշկականում է սովորում: Ես կին տեղովս ուղղակի մնացի շշմած՝ ցնցող գեղեցկություն ունի: Իսկական թոփ-մոդել: Նարեկացին երևի նրա մասին է ասել հազար տարի առաջ. «Աչքն ծով ի ծով ծիծաղախիտ երկու փայլակնաձև արեգական նման, բերանն երկթերթի վարդն ի շրթանցն կաթեր…»: Երբ նրան տեսա, գիտե՞ս ինչ հիշեցի, Լեո: Ֆետի տողերը, որոնցում ասված է. «Երկնքում սրտառուչ կանչի նման փայլատակում են աստղերի ոսկյա արտևանունքները»:

      – Էդ ազգի դավաճանը որտեղի՞ց է գտել նրան, – հետաքրքրվեց Արինան ու տեղից ելնելով, եկավ դեպի մեզ: – Սամվել Աթանեսովիչ, կներեք, բայց հոգնել եմ, – ուսի վրայով ասաց նա, – «կրիշկաս» արդեն բարձրանում է:

      Լորաննան ծիծաղեց, նա գիտեր՝ եթե Արինան մեքենագրելու միտք չունի, ճնշումը տեղն ու տեղը բարձրանում է: Հատուկ պատվերով:

      – Դե ի¯նչ եմ ասում, – խեղճացած արձագանքեց նախկինը: – Երկուշաբթի կշարունակենք:

      – Անցյալ անգամ Արմենը մի շատ հետաքրքիր բան ասաց, – անբռնազբոսիկ ծիծաղեց Արինան: – Ասում է՝ տղամարդիկ աչքերով են սիրում, կանայք՝ ականջներով:

      – Իսկ իմ կարծիքով, – ասաց Լորաննան, – տղամարդիկ ականջներով են սիրում, իսկ կանայք՝ աչքերով: Առաջինները՝ որպեսզի հասկանան, թե ինչ են ասում իրենց, երկրորդները՝ որպեսզի դուր գան նրանց, ում հետ խոսում են:

      – Արմենն ասաց նաև՝ եթե շնչում ես, ուրեմն սիրում ես, եթե սիրում ես՝ ուրեմն շնչում ես, շատ ճիշտ խոսք է, որովհետև առանց սիրո կյանք չկա և չի էլ կարող լինել: Կարծեմ, Բլոկի գործերում եմ կարդացել, որ միայն նա մարդ կոչվելու իրավունք ունի, ով սիրահարված է: Արմենն ասում է՝ Հնդկաստանում ամուսնության ժամանակ հարսի ճակատին կարմիր նշան են դնում: Ճի՞շտ է դա:

      – Ճիշտ է, – ասացի ես, – իսկ փեսացուին սնայպերական հրացան են նվիրում, որպեսզի իրար հավատարիմ ծերանան նույն բարձին:

      – Հո չասի¯ր, – սրտանց ծիծաղեց Արինան՝ շողարձակող աչքերով հիացմունքով նայելով ինձ: – Արմենն ասում է…

      – Լսիր, – ընդհատեցի նրան, – Արմենից շատ ես խոսում, կարո՞ղ է՝ խանդում ես: Գիտե՞ս, չի խանդում նա, ով հույսի նշույլ չունի: Բայց իմացիր, հա, խանդի մեջ մի բաժինն է սեր, մնացածը ինքնասիրություն է:

      – Եթե ամուսինը խանդում է՝ ուրեմն սիրում է, եթե չի խանդում, ուրեմն դեռ ոչինչ չգիտի, – ծիծաղեց Լորաննան:

      Արինան նվազագույն ուշադրության չարժանացրեց Լորաննայի խոսքին: Նրա գործն ինձ հետ էր:

      – Ինքնասիրություն է… Հա, խանդում եմ, իսկ ո՞նց կռահեցիր: – Արինայի աչքերը կատաղի շողացին, բայց նա զսպեց իրեն, նույնիսկ բերանի մի անկյունում թաքնված ժպիտ երևաց: – Ի միջի այլոց, նա ինձ ռեստորան էր հրավիրում, – ավելացրեց Արինան և, իբր ինձ հետ ավարտած, դարձավ նախկին գլխավոր խմբագրին: – Մեռնելու մասին չարժե մտածել, – խորհուրդ տվեց Արինան, – որովհետև անիմաստ է մտածել այն մասին, ինչ առանց այն էլ անխուսափելի է: Բալզակն է ասել. «Մենք պետք է ձգտենք դեպի գեղեցիկը»: Այնպես որ, ապրելու մասին պիտի մտածել, Սամվել Աթանեսովիչ, լավ, գեղեցիկ բաների մասին:

      – Արինա ջան, էդ դուք պիտի լավ, գեղեցիկ բաների մասին մտածեք, – բացատրեց նախկինը: – Մենք լոկ ապրում ենք հուշերով, որովհետև, երբ ծերությունը վրա է հասնում, մարդը զրկվում է ոչ միայն լավ ու գեղեցիկ բաների մասին СКАЧАТЬ