Название: ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. Վեպ – ռեքվիեմ
Автор: ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Издательство: Издательские решения
Жанр: Современная русская литература
isbn: 9785449061911
isbn:
Զարմացած ետ շրջվեցի, նայեցի նրան՝ «ի՞նչ»:
– Խանդի հողի վրա է, – հանգիստ ավելացրեց Արմենը: – Մի խոսքով, ի՞նչ թաքցնեմ, մեր Վարդենիսի շրջկոմի քարտուղարը կնոջս վրա աչք էր դրել: Նրա մոտ էր աշխատում… ինձ հաղորդեցին… Դե, ես էլ որոշեցի նրա վերջը տամ: Սա է պրոբլեմը: Միլիցիան, դատախազությունը գլխի ընկան, պարզ է, միլիցիա-բան՝ սաղ իրա մարդիկ են: Կարճ՝ հերս ու մերս ընկան ոտքերս՝ աղաչանք, պաղատանք, որ չանեմ էդ բանը, ուղարկեցին էստեղ, բարեկամների մոտ, որ շառից հեռու մնամ:
– Իսկ կի՞նդ:
– Կինս… – Արմենը հոնքերն իրար բերեց, ծանր օրորեց գլուխը: – Ի՞նչ ասեմ քեզ, Լեո, գեղեցիկ է անիրավը, շա¯տ է գեղեցիկ:
Նա խորը հառաչեց, կրկին օրորեց գլուխը:
– Ա¯խ, Շողիկ, Շողիկ… Տարա Երևան, Մասիսում է՝ ծնողների մոտ: Բա, ախպեր ջան, էդպիսի բաներ… Առնվազն մի յոթ-ութ ամիս կմնամ էստեղ, ու էդ արանքում ուզում եմ գիրք հրատարակել, բանաստեղծությունների թեկուզ մի փոքրիկ գրքույկ: Էդքան բան, ու էդ գործում, Լեո ջան, պիտի որ օգնես ինձ: Հասկանո՞ւմ ես, ինձ բարոյական աջակցություն է պետք, որպեսզի գիրքը ձեռքիս գնամ Երևան… Մասիս: Դե, ռադիոյով-բանով էլ կհաղորդես, դա, կարծում եմ, դժվար չի լինի, հ՞ը:
– Եթե բանաստեղծությունները լավն են՝ պրոբլեմ չկա:
– Կարդա՞մ:
– Կարդա:
– Ղարաբաղյան է: Այսպես ասած՝ հայրենասիրական, – ասաց Արմենը և բուռն ոգևորությամբ սկսեց.
Ինչքան մենակ բուսնում է նա
լեռան ետև, մեն մի ձորում,
Ինչքան հեռու իր մոր աչքից,
այնքան բուռն է ուժը լարում,
Այնքան ավել ճյուղը փռում,
արմատները խորն է խրում
Կյանքի հյութով ու սաղարթով
այնքան թանձր է հայոց բարդին:
Ինչքան նրա դեմը СКАЧАТЬ