Առակներ. Մխիթար Գոշ
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Առակներ - Մխիթար Գոշ страница 9

Название: Առակներ

Автор: Մխիթար Գոշ

Издательство: Автор

Жанр: Сказки

Серия:

isbn: 9781772468038

isbn:

СКАЧАТЬ շինում էին, գիշերը փուլ էր գալիս։ Եվ նա հավաքեց յուր գիտուններին և պատճառը հարցրեց։ Նրանք ասացին.

      – Եթե կամենում ես, որ այլևս չփլչի, գա գտիր մի տգետ մարդ, որից ավելի տգետ մարդ չլինի և նրան կենդանի դիր պատի մեջ և պատը թող շարեն. և այլևս չի փլչի:

      Եվ թագավորն ասաց.

      – Այդ բանի ընտրությունը ևս դուք արեք և գտեք մի տգետ մարդ, որին կենդանի թաղեն պատի մեջ։

      Եվ գիտունները նստեցին միասին որոշելու, թե ի՞նչ տեղ կարող են գտնել տգետ մարդ, և մեկն ասաց.

      – Ձկնորսն է տգետ, քանի որ նրա առն ու տալը մարդու հետ չի, այլ ջրի և ձկների։

      Իսկ ոմանք ասացին` իշապանը, որ իշու հետ է լինում և իր ողջ կյանքն անց է կացնում գրաստի հետ, շրջելով լեռ և անտառ: Ոմանք ծովարարին ասացին, իսկ ոմանք հովվին, որ ամառ–ձմեռ ոչխարների հետ շրջում է լեռներռւմ, չի մտնում գյուղ կամ քաղաք։ Եվ հավանություն արին և կամեցան հովվին բերել։

      Այն ժամանակ գիտուններից մեկն ասաց.

      – Մեր թագավորը մի հովիվ ունի, որ ծնվել է սարում ոչխարների մեջ և սնվել է այնտեղ և յուր կյանքում ոչ գյուղ է մտել, ոչ քաղաք։

      Եվ ուղարկեցին տասը ձիավոր, որպեսզի մարդուն բերեն։ Եվ ձիավորները գնացին գտան հովվին, որ կթում էր ոչխարը և ողջունելով ասացին.

      Թագավորը քեզ կանչում է։

      Հովիվն ասաց.

      – Ես իմ կյանքում ո՛չ քաղաք եմ գնացել, ո՛չ էլ գյուղ. ինձ ինչո՞ւ է կանչում։

      Նրանք խորամանկությամբ ասացին.

      – Չենք իմանում։

      Իսկ հովիվը պատվեց նրանց, գառ մորթեց և պանիր բերեց և ուրախացրեց նրանց և երդմամբ հարցրեց կանչելու պատճառը։ Եվ նրանք ասացին, թե այս պատճառով է քեզ կանչում, որովհետև թագավորի գիտունները ասել են, օր մի տգետ մարդու պետք է դնել պատի մեջ, որպեսզի պատը շեն մնա:

      Այն ժամանակ հովիվը ծիծաղեց և ասաց.

      – Հիմարը և տգետն այն գիտուններն են, որ այդպիսի ընտրություն են արել։

      Եվ մի ոչխար բերելով ասաց.

      – Ես ձեզ ցույց կտամ իմ տգիտությանը։

      Եվ ասաց.

      – Այս ոչխարը երկու գառ ունի փորում, մեկը էգ է, և մյուսը՝ որձ, մեկի գլուխը սև է և մյուսինը՝ սպիտակ։

      Եվ ոչխարը մորթեց և դառները փորից հանեց և այնպես էր, ինչպես ասաց։ Եվ մի այլ ոչխար բերելով ասաց.

      – Այս ոչխարը մեկ գառ ունի փորում. մարմինը սև է, գլուխն՝ սպիտակ և ինքը՝ որձ։

      Եվ մորթեցին տեսան այնպես։ Եվ հովիվն ասաց.

      – Ոչխարի այս երկու հոտը, որ կա ձեր առաջ, ամենին գիտեմ, թե որն է ծնելու և որն է ստերջ և որն է որձ ծնելու և որը՝ էգ և որը՝ սև կամ սպիտակ և որը՝ սև ու սպիտակ պուտերով։ Ձեր գիտունները կարո՞ղ են այդ իմանալ։

      Ձիավորներն ասացին.

      – Ոչ ամենևին։

      Հովիվն ասաց.

      – Ուրեմն իմացեք, որ ես չեմ այն հիմարն ու տգետը, որին դուք փնտրում եք։ Իսկ եթե կամենաք, ես ցույց կտամ տգետ մարդուն։ Թագավորը թող յուր նայիպին բռնի թալանի և ինչ ունի ամենն առնի և քաղաքի հրապարակում նրան կախի և չարաչար տանջի, Որպեսզի բոլոր քաղաքացիները տեսնեն, ապա նայիպին թող տանեն թաքցնեն և ասեն, թե նրան սպանեցին։ Եվ երեք օր քաղաքում թող կանչեն, թե ինչ մարդ որ կգա և հանձն կառնի նայպի գործը, նրա ամեն ապրանքն այդ մարդուն կտանք և նրան կնշանակենք թագավորի նայիպ։ Այդ մարդը, որ կտեսնի այդ խաղքը և կլսի ինչ որ արին նայիպի գլխին և առաջանալով СКАЧАТЬ