Առակներ. Մխիթար Գոշ
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Առակներ - Մխիթար Գոշ страница 4

Название: Առակներ

Автор: Մխիթար Գոշ

Издательство: Автор

Жанр: Сказки

Серия:

isbn: 9781772468038

isbn:

СКАЧАТЬ մոտ և հարս խնդրեց նրա դստերը, ասելով.

      – Դա ցերեկվա քաջամարտիկ ես, իսկ ես` գիշերվա, արժանի ենք խնամիության։

      Բազում խնդրանքներից հետո արծիվը համաձայնեց տալ դստերը։

      Հարսանիքն սկսեցին ցերեկով։ Ոչինչ չէր կարողանում տեսնել փեսան, և հարսանքավորները ծաղրում էին նրան։ Երբ գիշեր եղավ, ոչինչ չտեսավ հարսը։ Ծաղրուծանակն ավելացավ։ Եվ այս պատճառով՝ հարսանիքն իսկույն խափանվեց:

      ՃԱՅԸ ԵՎ ՍԱԳԸ

      Ճայը գնացել սագի մոտ, աղաչում էր, ասելով.

      – Լինելով սևադեմ, ես վատաբանվում եմ բոլորից, դու այդքան սպիտակ ու պայծառ ես, խնդրում եմ սովորեցնես ինձ սպիտականալ քեզ նման։

      Կարեկցելով նրան, սագն ասաց.

      – Ինձ նման միշտ լվացվիր ջրով։

      Բայց լվացվելիս ընկնում էր ճայի սև փետուրը և դարձյալ նույն գույնով գալիս էր մեկ ուրիշը: Ու ճայը նորից աղաչեց, որ սովորեցնի։ Սագն ասաց.

      – Լվացվելուդ հետ մեկտեղ, պիտի սովորես իմ լեզուն, որ կարողանաս ինձ նման լինել։

      Բայց ճայը հանձն չառավ մոռանալ սեփական լեզուն և մնաց նույնօրինակ սևադեմը։

      ԱՐՋԸ ԵՎ ՄՐԶՅՈԻՆԸ

      Արջը փորում էր մրջյունի բույնը և լեզվով հավաքում նրանց ու ուտում։ Մրջյունը նրան սպանելու հնարը գտավ։ Գնալով պիծակի, իշամեղվի, մժեղի, շնաճանճի, կրետի և սրանց նմանների մոտ, խնդրում է, որ իբրև ազգականներ, օգնեն իրեն։ Սրանք կարեկցելով՝ հարվածում են արջի աչքերին ու ականջներին։ Արջը քարին է խփում գլուխը, որը նեխվում է, և որդեր են ծնվում մեջը։ Ցավի սաստկությունից արջը, բերանը բանալով` գոռում է։ Իսկ միջատները, մտնելով փորը, ծակծկում են նրա աղիքները։ Արջը նեղվելով, դիմում է հոսող ջրին և, չափից ավելի սուզվելով մեջը, խեղդվում։

      Առակիս իմաստն այն է, որ հզորները տկարներին արհամարհում են և չեն վախենում նրանցից, բայց փոքրերը ուժեղանում են իմաստությամբ և հաղթում հզորներին։

      ՈՍԿԻՆ ԵՎ ՑՈՐԵՆԸ

      Թագավորելու ժամանակ ոսկին պահանջում էր, որ բոլոր նյութերը գան երկրպագեն իրեն։ Նա իր անձը թագավոր էր կոչում, որովհետև թագավորի պատկեր կար վրան, ու դրանով գոռոզամտում էր արծաթագործների և ուրիշների վրա ևս:

      Եվ բոլորն եկան, չեկավ միայն ցորենը, ասելով.

      – Թո՛ղ նախ ինքը գա ինձ երկրպագելու։

      Առակս ցույց է տալիս, որ բոլոր նյութերը միաժամանակ մեծարանքի չեն արժանանում։ Սովի վտանգի պատճառով բոլորը խոնարհվում են ցորենի առջև։

      ՄԱՐԴԸ ԵՎ ԳԱԼԻԱՆՈՍԸ

      Մի անգամ Գալիանոսը բանախոսություն էր կարդում մարմնի առողջության մասին, ասելով.

      – Եթե մարդ զգույշ լինի ուտելու և խմելու մեջ, մեր բժշկության կարիքը չի զգա։

      Այս լսելով, մի մարդ ո՛չ ուտում է և ո՛չ խմում։ Դրանից նա ծանր հիվանդանում է և թշնամանում Գալիանոսին: Իմանալով այդ, Գալիանոսն ասաց.

      – Ո՜վ անմիտ մա՛րդ, չգիտե՞ս դու, որ մենք բնության արարիչը չենք, այլ օգնականը։ Ինչո՞ւ չհասկացար խոսքիս իմաստը, որ ճիշտ վարվեիր։

      Այս օրինակից սովորում ենք, որ ուշագրությամբ պետք է լսել իմաստունների ու բժիշկների խոսքը և խուսափել ծայրահեղություններից՝ և՛ առավելից, և՛ նվազից, որովհետև երկու դեպքում էլ չարիք կա։

      ՔԱՀԱՆԱՆ ԵՎ ԱՎԱԶԱԿԸ

      Ավազակը, բռնելով մի քահանայի, ուզում էր սպանել։ Քահանայի վրա հզորության ոգի իջավ, նա հաղթեց ավազակին СКАЧАТЬ