Առակներ. Մխիթար Գոշ
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Առակներ - Մխիթար Գոշ страница 2

Название: Առակներ

Автор: Մխիթար Գոշ

Издательство: Автор

Жанр: Сказки

Серия:

isbn: 9781772468038

isbn:

СКАЧАТЬ այդմ իրենք ևս ավելի հանդուգն եղան:

      Առակս հանդիմանում է, որ ոչ թե խոսքով, այլ գործով պետք է խրատող լինել։

      ՆՈԽԱԶՆ ՈԻ ԳԱՅԼԸ

      Նոխազը այծերի հետ մտավ քարանձավ։ Տեսնելով Նրանց, գայլը գալիս, հարցնում է.

      – Ի՞նչ եք անում այդտեղ։

      Եվ ասում են.

      – Քառասուն օր ճգնելու ենք այստեղ։

      Հավատալով, գայլը գնաց։ Իսկ այծերը իջնելով՝ գնացին խաղաղությամբ:

      Առակս ցույց է տալիս, թե ինչպես կարելի է ստությամբ ազատվել վտանգից, որ պարսավելի չէ։

      ԱՌՅՈԻԾԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ

      Առյուծը, կոտրելով ոտքը, տրտնջում էր բոլոր կենդանիների վրա.

      – Իմ հպատակներն եք, քանի որ կենդանիների իշխանն եմ ես, բայց ինչո՞ւ այժմ ընծա չեք բերում, որ առողջանամ։

      Պատասխանում են.

      – Դու երբեք չպաշտպանեցիր մեզ ոչ արջից, ոչ գայլից և ոչ էլ ուրիշ գազանից։

      Նույնիսկ դու ինքդ մեզ չխնայեցիր։ Մենք աստծուն պիտի ընծա մատուցենք, որ այդպիսի չարիքի մեջ ես ընկել։

      Առակիս միտքը հայտնի է. աշխարհիկ և եկեղեցական չար առաջնորդները՝ տանջելով հպատակներին, չեն պահպանում նրանց ուրիշների վտանգից։

      ԾՈՎԻ ԳՈՐՏԵՐԸ

      Ծովի գորտերը խորհուրդ անելով՝ ասացին.

      – Ինչո՞ւ ենք տռզած փորերով ու դեղնած մաշկով խեղդվում ջրերում, դուրս գանք ցամաք ու ապրենք ուրիշների պես։

      Ծերերից մեկն ասում է.

      – Հայրս պատվեր է տվել ինձ, որ ծովի ապաստանը չթողնեմ, որովհետև բնությամբ երկչոտ ենք, գուցե դուրս գանք ու սարսափելով ետ դառնանք և ցույց տանք մեր երկչոտությունը։

      Չլսեցին խորհուրդը և դուրս ելան, բայց ոտնաձայն լսելով՝ փախան ու կրկին խորասուզվեցին ծովը։

      Առակիս մեջ իմաստություն կա, նախ պետք է սեփական կարողությունը ճանաչել և ապա տեղը կամ գործը փոխել։

      ՈՉԽԱՐՆԵՐՆ ՈԻ ԱՅԾԵՐԸ

      Հոտն ընթանալիս՝ ոչխարների դմակները շարժվում էին։ Այծերը նախանձից դրդված սկսեցին բամբասել նրանց, ասելով.

      – Ինչո՞ւ մեզ նման պարկեշտաբար չեք քայլում։

      Առակս ուղղված է ընդդեմ նախանձոտների, տեսնելով ուրիշների արժանիքը, բամբասում են, իսկ իրենց, որ զուրկ են դրանից, համարում են պարկեշտ։

      ԱՌՅՈԻԾԸ, ԱՐՋԸ ԵՎ ԳԱՅԼԸ

      Առյուծը, արջը և գայլը ընկերանալով, ասում են.

      – Ինչո՞ւ լինենք հումակեր, բռնենք մի մարդ, որ իրենց սովորության համաձայն որսից մեզ համար կերակուր պատրաստի։

      Եվ բռնելով մեկին, դարձրին իրենց խոհարար։

      Մարդը սրտնեղելով, մտածեց ազատվելու մասին։ Ճեղքելով մի մեծ փայտ, յուրաքանչյուր կողմում դրեց սեպեր, և առյուծին ու մյուսներին ասաց.

      – Օգնեցեք ինձ կիսելու փայտը, դրեք ձեր ձեռքերը ճեղքի մեջ և ձգեցեք:

      Եվ երբ դրեցին, դուրս քաշեց սեպերը, ու գազանները մնացին բռնված։ Ապա վերցնելով կացինը, սկսեց ջարդել նրանց, ասելով.

      – Սկսենք առյուծից։

      ԱՊԱՇԽԱՐՈՂ ԳԱՅԼԸ

      Գայլը ծերանալով, գնում է ոչխարի հոտի մոտ ու ասում.

      – Այժմ ապաշխարող եմ և շատ եմ ձեզ վշտացրել, ուստի ուզում եմ գալ ու ձեր տան ավլողը դառնալ, որպեսզի թողության СКАЧАТЬ