Պատմություններ. Վրթանես Փափազյան
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Պատմություններ - Վրթանես Փափազյան страница 4

СКАЧАТЬ ո՛չ երազների և ո՛չ վարդագույն օրերի իրականացման հույսը... Այնտեղ, իր առջևն էր միմիայն՝ ավերակ, մոխիր ու սուգ։

      Եթե չէր գժվել, պատճառն այն էր, որ նրան կարողացել էին գոնե ասել, թե դեպի որ կողմն էին գնացել գյուղից խուսափածները, որոնց մեջ էին Վրթնոն և Նազիկը։

      Եվ նա թողել էր ամեն ինչ, անցել դիակների վրայից, ավերակների կողքից, առել էր հրացանն, ու որդին կորցրած մոր կատաղությամբ՝ սար ու ձոր էր ընկել նշանածին գտնելու։

      Ասել էին, որ խումբը դեպի Խնուս էր գնացել և այնտեղից մտադիր էր սահմանն անցնել։

      Եվ երբ մի րոպե պատկերացնում էր իր քնքուշ Նազիկին, որ այժմ ցրտի, ձյունի մեջ, գուցե ոտաբոբիկ և կիսամերկ քայլում էր, գուցե անոթի կամ մուրալով խուսափում էր քուրդերից և ստիպված էր փշերի, քարերի միջից փախչել, ճանապարհ որոնել... երբ այդ բոլորը երևակայում էր, դառնությունը խեղդում էր նրան, կրծում սիրտը...

      Ասել էին նրան, որ Կովանդուկի վրայով էր անցել գաղթականությունը։ Բայց ո՞ր ճանապարհով. արդյոք տեղ հասե՞լ էին անվտանգ. անոթությունը կամ քուրդերը նրանց չէի՞ն ջարդել։

      Նազիկը կարողացել էր դիմանալ ցրտի, հոգնածության... կարողացե՞լ էր քուրդերից ազատվել...

      [ էջ ]Ոչինչ չգիտեր և այդպես անգիտակ Խնուս իջավ։

      Հարցրեց ամենքին։ Ոչ ոք չէր կարողանում ասել հատկապես, թե խմբի մեջ եղել էին Վրթնոն, Նազիկը։ Տեսել էին Մշից հասած շատ թշվառների՝ անոթի, ծարավ, ցրտից գրեթե սառած, որոնք միացել էին Կովանդուկից, Կարա–չոբանից և Խնուսի այլ գյուղերից դուրս եկած զանազան փախստականների հետ և որոնք ծածուկ ճանապարհներով գնացել էին դեպի սահմանագլուխ։

      Նրա մեջ մի քիչ հույս էր ծագել։

      Քիչ հետո նրան ասացին, որ գաղթականներն այլևս այնքան ստվար խմբեր չէին կազմում, որ նրանք ցերեկով թաքնվում էին և գիշերները անցնում գյուղերի կողքերից։

      Ասացին, որ քուրդերը հոտ էին առել և խմբեր էին կազմում գաղթականների վրա հարձակում գործելու համար, որ «Կըռ–սարդարի»–ները (ճանապարհը իբր թե պահպանող զինվորները) և Համիդիե կոչվող քուրդերից կազմված նոր զորքի խմբերն իսկ, լավ որս համարելով ընկնող թշվառներին, ասպատակ էին սփռել ամեն կողմ։

      Հետզհետե այլևս ոչ ոք չկարողացավ Պետոյին ճիշտ տեղեկություններ տալ։ Միշտ անորոշ էին պատասխանները։ Շատերը վախենում էին և ուղղակի «չգիտենք», «չենք տեսել» ասելով՝ խուսափում էին։ Ոմանք ասում էին, որ մեծ խմբերը բաժանվել են ավելի մանրերի և ցրվել սահմանագծի երկարությամբ, որպեսզի կարողանային աննկատելի մնալ սահմանապահ զորքերից։ Ուրիշները կարծում էին, որ խնուսցիք մշեցիներից բաժանվել՝ ուրիշ ուղղությամբ էին գնացել, իսկ մի գյուղացի երիտասարդ կանչեց Պետոյին մի ախոռի մութ անկյուն և այնտեղ հայտնեց, որ մշեցիք մտել են Քեոսե դաղ լեռների կիրճերը և հույս ունեին այն կողմերից անցնել սահմանը։

      Կանգ առնելը նրան ավելի անհանգստացնում էր. կարծում էր, որ Նազիկը կանչում էր իրեն, որ պետք ունե իրեն, որ նրա միակ պարտքն է վազել, շնչասպառ վազել, ամեն բանի վրայից ոստնելով՝ վազել, մինչև որ գտներ նշանածին։ Ամեն անգամ կրակ տեսնելիս՝ կարծում էր, թե հասել է։ Եվ վազում էր, ամենքին հարցնում։

      [ էջ ]Որքա՜ն դժվար ճանապարհներ, որքա՜ն խոր ձորեր և որքա՜ն ձյուն, մացառ ու արգելք։ Բայց կտրեց անցավ բոլորը․ մագլցեց ժայռոտ, լպրծուն լեռներ, անցավ հոսանուտ հողով բլրակներ, ցեխոտ դաշտեր և ահա այժմ, մի ամբողջ ցերեկ СКАЧАТЬ