Պատմություններ. Վրթանես Փափազյան
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Պատմություններ - Վրթանես Փափազյան страница 3

СКАЧАТЬ լեռնաշղթայի մեջ ժամերով ո՛չ մի շնչավոր էակի չէ հանդիպում. ապառաժ, ձյուն, արտուճի մացառներ, սոսկալի անդունդներ, երբեմն սքանչելի վայրենությամբ խորշեր, որոնք խոր, սոսկացնող լռություն են պահում և մի–մի անգամ միայն իրենց խորքերից վեր են վիժում մի գետակի կարկաչ, մի վայրենի թռչունի կծու աղաղակ կամ գայլի ոռնոց։

      Այդպես է Քեոսե–դաղը։ Ավելի սոսկալի է նա ձմեռվա ամիսներում, երբ ձյունը միօրինակ սպիտակ սավանով ծածկում է այդ բոլոր վայրենությունը, տեղ-տեղ ցույց տալով ապառաժոտ կողերի սևությունր և տեղ-տեղ էլ որևէ ժայռի սուր ծայրը։ Ով մի անգամ իր կյանքի մեջ փորձել է անցնել այդ կողմերից, նա անշուշտ մոռացած չի լինիլ ահավոր լեռնաշղթան։

      Այդտեղ էր ահա, լեռնաշղթայի գլխավոր գագաթից ոչ հեռու, որ մի ցուրտ ու մութ գիշեր, բլուրն ի վեր էր մագլցում մի ճանապարհորդ։

      Մենակ, հրացանը գավազանի տեղ գործածելով՝ ծանրաքայլ[ էջ ]բարձրանում էր։ Ձյունի սառած շերտերը խշրտալով փշրվում էին նրա ոտքերի տակ։

      Հոգնած էր. շատ էր քայլել. շունչը կտրվում էր։ Բլուրի գագաթը երևում էր ձյունի սպիտակության շնորհիվ։ Եվ ճանապարհորդը մի վերջին ճիգ ևս գործելով՝ մագլցեց ու հասավ կատարին։

      Այնտեղ նա իջնող զառիվայրի գլխին նստեց, հրացանի կոթը գետնին դրավ, կռթնեց փողի վրա և սկսեց դիտել։

      Գրեթե ոչինչ չի երևում։ Մի անհուն սևություն, որ տեղ-տեղ խորքում, ծածկված էր մի քանի փայլուն, կարմիր բծերով։

      Սահմանագլխի և բլրի ստորոտում գտնվող գյուղի կրակներն էին։ Եվ այդ գյուղը անշուշտ քուրդի գյուղ էր։

      Սև ամպերից կազմված միապաղաղ մի ծածկոց էլ երկնքի երեսն էր թաքցրել. աստղի նշույլը իսկ չկար։ Բնության խուլ շշուկը ծփում էր անդունդների վրա և անհետանում անսահման տարածության մեջ։

      Ճանապարհորդը կռացավ դեպի ցած և լարեց լսողությունը. թվաց, որ լսում էր շների ձայն. բայց այնքան խուլ, անորոշ, որ նրանց որ կողմից գալը անհնար էր որոշել։

      Սահմանագլխի մոտ էր։ Այդ նա գիտեր։ Բասենում նրան ասել էին, որ եթե կրակներ տեսնե, ապահով թող լինի, որ սահմանագլխի վրա է։

      Ուրեմն, այդ սևության խորքումն էր ահա, որ գտնվում էր այն երկրի սկիզբը, որի մասին իրենց մոտ այնպես ցանկալի երազներ էին տեսնում. ուր, ասում էին, ոչ քուրդն է հափշտակում անպատիժ, և ոչ էլ կոպիտ ուժը հաջողվում ձեռնամուխ լինել մարդուս նվիրական սեփականությանը...

      Ուրեմն, փոքր մի ևս, և նա ոտքը պետք է դներ այդ հողի վրա։

      Բայց նա չէր եկել այդ երկիրը մտնելու։ Նրա համար այդ միտքը էլ գրավիչ չէր։

      Նրա մտադրությունը այն չէր, որ խուսափեր իր դառնություններով լի երկրից և գնար այնտեղ, ուր ասում էին, մարդիկ ազատ են և ապահով, և ուր բարի, գթոտ մարդիկ կային։

      [ էջ ]Բարի մարդկանց պետք չուներ նա, ոչ էլ օգնության։ Թշնամին նրա մեջքը դեռ չէր տեսել. նրա հրացանի գնդակը կամ դաշույնի հարվածը պարապ չէր անցել։ Մշո լեռների կտրիճ զավակն էր նա՝ Գոմեր գյուղացի Պետրոսը, որին ոչ մեկը անպատվել կամ ծուռ աչքով, մինչև այդ ժամանակ նայել չէր համարձակվել։

      Ո՛չ, նա չէր կամենում գնալ մյուս թուլամորթների պես՝ խուսափել հարվածողից... Ո՛չ, նա թողել էր երկիրը, քայլել էր երկար, տաժանելի ճանապարհներ էր կտրել, որովհետև իր նշանածին էր որոնում, իր սիրելուն, իր Նազիկին։

      Ո՞ւր էր նա այժմ, իր ծնողների և համագյուղացիների հետ. երկրի ո՛ր լեռների մեջ ապաստանած կամ ո՛ր ճանապարհի СКАЧАТЬ