Ընկ. Բ. Փանջունի տարագրության մեջ. Երվանդ Օտյան
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Ընկ. Բ. Փանջունի տարագրության մեջ - Երվանդ Օտյան страница 9

СКАЧАТЬ Զի եթե գազանքն չարի արարածք իցեն, և երկիր բարւոյ, զիա՞րդ բարւոյն արարած չարին արարածոց դայեակ մտեալ՝ սնուցիչ լինիցի, որք ի նմանէ կերակրին և ի ծոց նորա հանգչին. զի երկու հակառակք իրերաց՝ միմեանց ծախիչք են, որպէս խաւարի լոյս, և ջեր սառամանեաց։

      [65] Արդ եթե գազանք չարի արարածք եին, և երկիր բարւոյ, ծախել պարտ էր զնոսա երկրի՝ և ոչ սնուցանել, սպառել և ոչ սերել. ապա եթե երկիր և զգազան 216rսն սնուցանէ և ոչ ապականէ, յայտ է՝ եթե յորմէ արարչէ երկիր լեալ է՝ ի նմանէ և գազանքն արարեալ են. և չիք ինչ չար բնութեամբ. քանզի չիք ռինչ չար արարիչ բնութեամբ։ Եւ մանաւանդ թե և գազանք իսկ, զոր ասեն՝ թե ի չարէ արարչէ եղեալ են, ցուցանեն թե չեն ուստեք՝ այլ յերկրէ, այնու զի յերկրէ կերակրին և ի նմա բնակեն, և անդրէն ի նոյն շրջեալ հողանան։

      67 Նա թե և ի չարէ ինչ եին չարք արարեալ, ոչ ինչ ի նոցանէ աւգտակար գտանէր, այլ ամենևին իսկ վնասակար։ Իսկ արդ եթե տեսանեմք, զի կիսոցն մորթքն պատսպարան մերկութեան մերոյ լինին՝ և կիսոցն ճրագուն դեղ նեղի, և այլ ինչ յանդամոցն, որպէս առիւծուն և արջոյ և այլոցն՝ ըստ իւ[66]րաքանչիւր մի ըստ միոջէ, յայտ է՝ եթե ի բարւոյ արարչէ լեալ են, վասն միոյ իրիք աւգտակարին գտանելոյ ի նոսա։ Զի որ չար ինչ է, նորա ամենայնին վնասակար է, և մորթ և միս. այլ զնոցա որպէս զմորթն զգենումք, և ոչ վնասէ, և զմիսն 216v եթե սիրտ ուրուք առնոյր և ուտէր՝ ոչ վնասէր. որպէս վարազի՝ որ գազանագոյնն է քան զամենայն գազանս՝ ուտի միսն, և ոչ վնասէ. նոյնպէս և զնոցայն՝ եթե ուտէր ոք՝ <չ>վնասէր։

      Եւ յարջառ, զոր ասեն՝ եթե ի բարւոյ արարչէ արարեալ է, գտանի ինչ վնասակարութիւն։ Զցլու միս ուտել՝ դարման է մարմնոյ, բայց եթե զարիւնն ոք ըմպիցէ՝ սատակի։

      68 Նոյնպէս և ի բանջարս է ինչ՝ որ առանձինն սատակիչ է, և խառնեալ ընդ այլ բանջարս՝ բժշկիչ պէսպէս ցաւոց լինի։

      Զմանրագորն եթե լոկ ոք ուտիցէ՝ սատակիչ է, և խառնեալ ընդ այլ արմատս՝ քնածու լինի քնահատաց։

      Եւ զհազար՝ եթե ի տաւթ ժամա[67]նակի ուտիցէ ոք, քանզի զովացուցիչ է, զտապս ի փորոյն փարատէ. և եթե ի հով ժամանակի ուտիցէ ոք, վնասէ. և եթե զջուրն քամեալ անապակ ըմպիցէ ոք, սատակի. և եթե զսերմնն աղացեալ՝ ջրով ըմպիցէ, ի ցանկութենէ արկանէ։

      Եւ կանեփուկն թուփ ինչ է, որոյ սերմն նորա դեղ է և նոյն դ217rարձեալ կասեցուցիչ ցանկութեան։

      Եւ մոլախինտդ, որ առանձինն ի յայտնի ինչ ժամանակի սպանող է, նովիմբ զմաղձս հնացեալս հնարին բժիշկք հատանել։

      Եւ կաղանչանան ազգ ինչ՝ առանձինն սպանող է, և խառնեալ ընդ այլ դեղս մաղձադեղ է բուժիչ ի մահուանէ։

      69 Արդ յայսպիսի իրս անհարթս առ ոչ ուղիղ հայելոյ, կարծեցին եթե չար ինչ բնութեամբ իցէ. բայց Աստուած այսպէս իմաստուն զմարդն կազմեաց, զի և ի դարմանիչսն մարթիցէ վայելել. և որ վնասակարքն կարծիցին, և անտի ևս հնարիւք աւգտակարութիւնս [68] կարիցէ գտանել, առ ի յանդիմանելոյ զբարս անմտացն թե չիք ինչ որ բնութեամբ չար է։

      [ԺԶ]

      Բայց թեպէտ և նոքա աստուածական աւրինաց ոչ հաւատան, մեք յուղղորդ պատասխանւոյ զմեր ընտանիս մի զրկեսցուք։

      Այնչափ ինչ չար ի գազանացն բնութեամբ ոչ գոյր, մինչև ածեալ զնորարարսն առ նորաստեղծն՝ նմա նոցա անուանս հրամայէր դնել. և եթե մաւտ ոչ գային, զիա՞րդ 217v միոյ միոյ ըստ իւրաքանչիւր ազգաց անուանս յաւրինէր. ապա եթե մաւտ գային, և ընտելութիւն ընդ մարդոյն ունեին, յայտ է՝ թե ոչ չարք եին, և ոչ մարդոյն վնասակարք. այլ СКАЧАТЬ