Название: Ընկ. Բ. Փանջունի տարագրության մեջ
Автор: Երվանդ Օտյան
Издательство: Автор
Жанр: Зарубежная драматургия
isbn: 9781772467994
isbn:
[ԺԳ]
Որովհետև, ասեն, չարեաց արարիչ զԱստուած չկամիք ասել, այլ ի մարդկանէ եղեալ թելադրութեամբ սատանայի, ի հնազանդելոցն նորա և ի խաբեցելոց։ Եւ յիրաւի կրեն պատիժս, զի կարեին հատանել ընկենուլ ի [52] բաց զչարիսն, և ոչ 210r կամեցան։
Եւ արդ վասն նորին իսկ սատանայի հարցցուք. այնպիսի՞ արդևք արար զնա Աստուած եթե ինքնին այնպիսի չէր՝ և յաւժարեաց ի չարաբարել։
51 Եթե այնպիսի արարեալ էր զնա Աստուծոյ, պատիժս ի նմանէ չէր պարտ պահանջել, զի պահեաց զպայման բնութեանն՝ յոր արարն զնա Աստուած. և որ ոք ոչ կամաւք ինչ գործէ, ընդ այնր պատիժ չպարտի կրել. բայց որ կամաւք կարող է գործել, և գործ ինչ յոռութեան գործիցէ, յիրաւի պատժի, զի ոչ եկաց յայնմ՝ զոր Աստուածն կամի. ապա եթե յԱստուծոյ բարւոք եղև, և անձամբ յանձնէ դարձոյց զկամսն ի չար՝ հեռացուցեալ զինքն ի լաւէն, յիրաւի պահանջի ընդ որոց յանդգնեցաւն՝ պատիժս։
Զի զսատանայ մեք ոչ յԱստուծոյ սատանայ եղեալ գիտեմք. այլ զսատան անուն՝ վասն խոտորելոյն առ իւր անուն. քանզի սատանայ յԵբրայեցւոյ և յԱսորւոց [53] լեզուէ խոտորեալ թարգմանի։
Այլ զաւրութիւն իմն զգայուն լաւութեանց հաստատեցաւ յԱստուծոյ, 210v և ի թշնամութենէ ընդ մարդոյն ունելոյիւրոյն՝ կամաւք՝ եղև բանսարկու։ Թողեալ զԱստուծոյ հպատակութիւն՝ սկսաւ անսաստել, և հակառակ կալ Աստուծոյ հրամանացն ուսուցանել մարդկան, և իբրև զապստամբ յետս կացեալ թիւրեցաւ յԱստուծոյ։ Եւ վկայէ բանիս աստուածական բարբառն, որ ապստամբ վիշապն կոչէ զնա՝ եթե հրամանաւ սպան զապստամբ վիշապն։ Եւ արդարև իսկ բանն Աստուած սպան զսատանայ, այնու զի կոխելոյն զնա ետ իշխանութիւն։
Արդ ապստամբ կոչէ զնա գիր։ Եթե նոյնպիսի՝ որպէս եղևն յԱստուծոյ՝ կացեալ էր, ապա ոչ ապստամբ կոչէր զնա։ Զի որ ապստամբի ոք, թողու զիւր պայմանն՝ որով ոչ անարար իսկ ցուցանի։ Զի եթե անարար էր, ապա ոչ յիւրմէ բնութենէն փոխէր. քանզի չմարթի բնութեան իմիք՝ առանց [54] կամաց՝ մերթ բարի լինել, մերթ չար։
[ԺԴ]
Իսկ արդ եթե ոչ անարար էր, ասեն, սատանայ, և ոչ այնպիսի եղեալ յԱստուծոյ, և անձամբ զանձն դարձոյց ի լաւէ անտի ի յոռին, որ է ի հնազանդութենէ յ211rանհնազանդութիւն, արդ զայն ասացէք. գիտէ՞ր Աստուած եթե այնպէս լինելոց էր, թե չգիտէր. թե գիտէր և արար, ինքն է պատճառ՝ նորա ի լաւութեանցն դառնալոյ. ապա թե ոչ գիտէր, զիա՞րդ առնէր զայն զոր ոչն գիտէր՝ թե որպիսի ինչ ոք լինելոց իցէ։
Անգիտութիւն կարծել զԱստուծոյ՝ անհնարին յիմարութիւն է. քանզի միայն ինքն կանխագէտ է հանդերձելոց։ Այլ քանզի բարերար էութիւն է Աստուած, ոչ կամեցաւ զազնուականութիւնն իւր ծածկել։
Վասն որոյ յառաջագոյն գիտէր զսատանայէ եթե թիւրելոց է, և զմարդիկ յանցուցանելոց՝ առ ի չունկնդիր լինելոյ [55] հրամանաց նորա, որով միանգամայն՝ վասն անձնիշխանութեան մարդոյն երևելոյ արար զնա Աստուած, զի առաւելութիւն բարերարութեան նորա յայտնի լիցի մարդկան վասն թողութեան տալոյ մարդկան յառաջագոյն գործելոցն մեղաց։ Զի յորժամ զսատանայ ամբարշտացեալ տեսանիցեն և չբարձեալ ի միջոյ, СКАЧАТЬ