Կայծեր Մաս 2. Րաֆֆի
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Կայծեր Մաս 2 - Րաֆֆի страница 39

Название: Կայծեր Մաս 2

Автор: Րաֆֆի

Издательство: Автор

Жанр: Зарубежная классика

Серия:

isbn: 9781772467086

isbn:

СКАЧАТЬ է անթիվ լուսավորներով: Իսկ այն գիշերը ինձ ավելի գրավում էր այն խուլ, խորհրդավոր ձայնը, որ լսվում էր օդի մեջ. դա ծովակի ալիքների ձայնն էր, որ գալիս էր հեռվից:

      Հյուսնի արհեստանոցում գործը դադարել էր, այնտեղից ձայն չէր լսվում: Բայց արհեստանոցի բաց դռնից ճրագի լույս էր երևում: Ծերունի արհեստավորը, երևի, դեռ չէր քնած: Նավավարը Ասլանին և վարպետ Փանոսին տարավ այնտեղ մի քանի բաներ ցույց տալու համար: Ես չգնացի. ես արդեն ցերեկով տեսել էի այն տախտակների և փայտերի մթերանոցը, և դրանք ինձ համար մի առանձին նշանակություն չունեին: Ես պառկած մնացի իմ անկողնի վրա և իսկույն քունս տարավ:

      Մի օտարոտի ձայն զարթեցրեց ինձ: Ո՞րքան ժամանակ անցել էր գիշերից, չգիտեմ, բայց աքաղաղները խոսում էին: Գլուխը վեր բարձրացրի, նայեցի իմ շուրջը: Ճրագի ձեթը արդեն սպառվել էր, և պատրույգը երբեմն աղոտ կերպով պլպլում էր, երբեմն հանգչում էր: Բայց սրահի մեջ բավական լույս կար. կիսալուսինը դեռ ոչ բոլորովին անհետացել էր հորիզոնից: Նայեցի Ասլանի և վարպետ Փանոսի անկողինների վրա, նրանք դատարկ էին: Երևում էր, որ դեռ չէին վերադարձել: Նայեցի դեպի հյուսնի արհեստանոցը, այնտեղ դեռ ճրագի լույս էր երևում:

      Օտարոտի ձայնը, որ զարթեցրեց ինձ, որքան հիշում եմ, դռան սաստիկ բախման ձայնի էր նմանում. նայեցի դեպի սրահի մեջ բացվող դուռը. նա բոլորովին բաց էր. իսկ երեկոյան, մեր քնելու ժամանակ, ես նրան փակած էի տեսել: Գլուխս դարձյալ դրեցի բարձի վրա, բայց քնել չկարողացա: Քանի րոպեից հետո մի մեղմ սոսափյուն, որ հագուստի խշխշոցի էր նմանում, գրավեց իմ ուշադրությունը: Գլուխս կրկին վեր բարձրացրի և ստվերի մեջ նկատեցի մի ինչ-որ անորոշ կերպարանք: Նա սկզբում անշարժ էր, հետո շարժվեցավ և հանդարտ կերպով անցավ, առանց ամենաթեթև ձայն անգամ հանելու: Կարծես նա օդի միջով էր գնում, և նրա ոտները գետնին չէին դիպչում: Նա ցած իջավ սրահի սանդուղքներից, դիմեց դեպի բակը: Այնտեղ, լուսնի լուսավորության առջև նա ավելի որոշ կերպարանքով նկարվեցավ իմ առջև. կարմիր շիլայի շապիկը իջնում էր մինչև նրա մերկ ոտները. գլխի հյուսերը արձակ էին, նրանք կիսով չափ ծածանվում էին ճակատի վրա, իսկ մնացյալ մասը խիտ գանգուրներով ծածկել էր նրա մեջքը: Երբ նա կանգ առեց բակի մեջ, ետ նայելով դեպի սրահը, ես տեսա նրա դեմքը. դա կնոջ գունաթափ դեմք էր, որը լուսնի բաց-կապտագույն լուսավորության առջև ավելի թախծալի արտահայտություն էր ստացել: Նա կրկին շարժվեցավ և սկսեց դիմել դեպի պարտեզը:

      Չգիտեմ սնահավատությունից, թե մի այլ զգացմունքից, իմ ամբողջ մարմնով անցավ մի սոսկալի սարսուռ: Ինձ այնպես էր թվում, թե մեռելներից մեկը գերեզմանից հարություն էր առել և շրջում էր գիշերային լռության մեջ: Քունը բոլորովին փախավ իմ աչքերից: Երբեմն վերմակը քաշում էի գլխիս, աչքերս խփում էի, վախենալով, մի գուցե կրկին տեսնեմ նրան, իսկ երբեմն աչքերս երկյուղածությամբ բաց էի անում, նայում էի: Նա դարձյալ երևում էր: Սկսեց աղոթք կարդալ. աղոթքը փոքր-ինչ հանգստացրեց ինձ:

      Նա, առանց որևիցե շշուկ հանելու, հանդարտ քայլերով անցավ բակի միջով, մոտեցավ պարտեզի դռանը: Ձեռքը տարավ դեպի փականքը և իսկույն հեռացավ, երբ նկատեց, որ դուռը փակ էր: Հետո բակի պատի մոտով սկսեց կամաց-կամաց դիմել դեպի փողոցի դուռը և, մի քանի րոպե չանցած, բոլորովին անհետացավ: Ո՞ւր գնաց, ես չտեսա, որովհետև երկյուղը այն աստիճան տիրել էր ինձ, որ վախենում էի վերկենալ և նրա ետևից նայել, СКАЧАТЬ