Կայծեր Մաս 1. Րաֆֆի
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Կայծեր Մաս 1 - Րաֆֆի страница 18

Название: Կայծեր Մաս 1

Автор: Րաֆֆի

Издательство: Автор

Жанр: Зарубежная классика

Серия:

isbn: 9781772467079

isbn:

СКАЧАТЬ ի մեռելոց»… այո՛, հարյա՜վ սիրո և խաղաղության աստվածը… Բայց ո՞րտեղ էր սերը, ո՞րտեղ էր խաղաղությունը, ո՞րտեղ էր եղբայրությունը, – ես իմ կյանքի մեջ այդ բաները ոչ մի տեղ չէի տեսել…

      Իմ խռովությունը այժմ հասնում էր մինչև խելագարության… ես այժմ ոչինչ չէի լսում, ոչինչ չէի զգում: Ինձ մինչև անգամ անհասկանալի էին քաղցրաձայն տաղերգությունները, որ հնչվում էին այս և այն տան լուսամուտներից: Կարծես ամբողջ աշխարհը խլացել էր ինձ համար: Թե ի՞նչպես հայտնվեցա գետի ափի մոտ, – մինչև այսօր չգիտեմ, միայն հիշում եմ, երբ ես պատրաստվում էի ընկնել գետի գարնան հեղեղներից հորդացած ալիքների մեջ, ինձ կանգնեցրեց մի ձայն.

      – Է՜յ, ի՞նչ ես անում:

      Մի կողմից գիշերային մթությունը, մյուս կողմից իմ խռովությունը, թույլ չտվին իսկույն ճանաչել նրան, բայց ինձ երևաց, որ ձայնը բոլորովին ծանոթ էր:

      – Ֆարհատ, չե՞ս ճանաչում ինձ…

      – Ա՜խ, Կարո, սիրելի՜ ընկեր, մի՞թե դու ես… Չէ՛, չէ՛, դու Կարոն չես… Որտեղի՞ց եկար… ո՞ւր էիր… քեզ համար ասում էին…

      Այսպես, իմ շփոթության մեջ, սկսեցի հարցնել հին բարեկամիս, որ գրկելով ինձ, խուլ ձայնով պատասխանեց.

      – Ես եմ, ես Կարոն եմ…

      Իմ ուրախությանը չափ չկար. ես երեխայի նման քարշ ընկա նրա պարանոցից, համբուրում էի կարոտալի աչքերը, համբուրում էի երեսը, ձեռքերը և երկար չէի բաժանվում նրանից: Ես պատմեցի այն ավուր անցքը, իմ բանտարկությունը, իմ փախուստը և հայտնեցի, թե ո՛րպիսի դիտավորություն բերեց ինձ գետի ափի մոտ: Նա սկսեց ծիծաղել իմ միամտության վրա, ասելով.

      – Խելքդ կորցրե՞լ ես, ինչ է:

      – Ապա ի՞նչ անեմ, – հարցրի ես:

      – Գցի՛ր գետը այդ սատանայի կծիկը: – Պրծավ գնաց…

      Նա ցույց տվեց Դանիելի գրքի վրա, որը, չգիտեմ ինչպես էր պատահել, առել էի ինձ հետ: Ես առանց մտածելու, գիրքը նետեցի գետի մեջ, ինձ այնպես երևաց, թե նրա հետ սրտիս բոլոր տանջանքները խորասուզվեցան սառն ալիքների մեջ…

      – Դե՛, շատ լավ, – ասաց նա: – Հիմա գնանք:

      Ես հետևեցի նրան, ամենևին չհարցնելով, թե ուր է տանում ինձ:

      Լուսնի եղջյուրը երևեցավ հորիզոնի ծայրից, և գիշերի թանձր խավարը փոքր-ինչ պարզվեցավ: Օդը իր հովասուն սառնությամբ բավականին կազդուրեց իմ բորբոքված գլուխը: Ես սկսեցի ազատ շունչ քաշել: Այժմ ինձ այնքան լավ էի զգում, կարծես, ոչինչ չէր պատահել ինձ հետ:

      Կարոն տասն և երկու տարի առաջ թողեց մեր դպրոցը և այնուհետև անհայտացավ: Նա դուրս եկավ մեր դպրոցից, առանց մի այբի կտոր անգամ իր հետ տանելու: Իսկ այդ տասն և երկու տարվա ընթացքում ո՜րքան փոխվել էր նա: Լղարիկ, փոքրիկ, վատառողջ Կարոն այժմ աճել, հասունացել, հսկայական ձև էր ստացել: Նրա համարձակ ընթացքը, հանդուգն կերպարանքն արտահայտում էին վեհություն, ուժ և անձնավստահություն: Կարոն չորս տարով միայն մեծ էր ինձանից, բայց ես, թեև բավական բարձր էի հասակով, դարձյալ իմ գլուխը հազիվ հասնում էր նրա ուսերին: Իմ երեսի վրա մազերի հետքեր անգամ չկային, իսկ նրա վերևի շրթունքը դեռ նոր սկսել էր սևին տալ թուխ ընչացքով: Արևից այրված երեսը ստացել էր մուգ-դեղնապղնձի գույն, բայց սև աչքերը դեռ վառվում էին նույն բոցով, որպես տեսել էի առաջ: Ինձ երևում էր, թե այն գեղեցիկ աչքերը ավելի խոշորացել էին և կարծես մի կիսավայրենի բնավորություն էին ստացել:

      Ճանապարհին նա խիստ СКАЧАТЬ