Պաղտասար աղբար. Հակոբ Պարոնյան
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Պաղտասար աղբար - Հակոբ Պարոնյան страница 4

СКАЧАТЬ – Շատ կաճապարեք վճիռ տալու, համբերեցեք որ օրենքն խուզարկե, հետազոտե, քննե, սերտե և ուսումնասիրե այն պատճառներն, որ ստիպած են կինդ սիրական մը ունենալու: Թերևս իրավունք ունի ուրիշ մը սիրելու: Թողեք ուրեմն, որ սերտեմ խնդիրն, որպեսզի չկորսցնենք դատը: Դուք կուզեք, որ վկայության վրա անմիջապես պատժվի ձեր տիկինը: Կարելի չէ այդ: Շատեր ձեզի պես իրենք զիրենք անմեղ կարծելով, դատ վարած են իրենց կնոջ դեմ և ինքյանք հանցավոր և պարտավոր ելած են դատարանեն:

      ՊԱՂՏԱՍԱՐ – Ըստ ձեզ անմե՞ղ է ուրեմն կինս:

      ՕԳՍԵՆ – Ըստ իս այժմ ամեն ինչ մթության մեջ է, չեմ ըսեր, թե կինդ անմեղ է, ի վերա այսօր ամենայնի չեմ ալ պնդեր, թե մեղավոր է, ոչ կրնամ արդարացնել կամ դատապարտել կնոջդ սիրականը, ոչ ալ կրնամ համարձակիլ վճռելու, թե հանցավորն դուք եք:

      ՊԱՂՏԱՍԱՐ – Հավանականություն կա՞, որ ես ալ հանցավոր ըլլամ այս խնդրույն մեջ:

      ՕԳՍԵՆ – Ամեն բան հավանական է:

      ՊԱՂՏԱՍԱՐ – Ըսել է թե այդ կինն կարելի չէ այսօր Փրկիչ դնել:

      ՕԳՍԵՆ – Անհնար է: Նրբացուցիչ դեպք հանցանաց այնչափ հառաջ գնացած է, որ եթե կինդ բարի նպատակով մը սիրած է ուրիշ մը, այսինքն` ի նպաստ ազգային հառաջադիմության և լուսավորության, կամ հօգուտ որբեր, հաշմանդամներ, ծերեր, անկարներ, աղքատներ ու անանկներ պատսպարելու գովելի և ազգօգուտ ձեռնարկի մը, կինդ, կըսեմ, լրագրաց մեջ կանցնի, գովեստներ, դափնյա պսակներ կընդունի, որովհետև մասնավորին շահն ընդհանուրի շահուն զոհելու դյուցազնությունն ունեցած է, և այս պարագային մեջ…

      ՊԱՂՏԱՍԱՐ – Ե՞ս եմ ուրեմն հանցավորն:

      ՕԳՍԵՆ – Իսկ ընդհակառակն` եթե սիրեր տգեղ կամ ձեր հակակիր անձ մը` բնականաբար կծանրացներ հանցանքը, թողունք օրենքն, հասարակաց կարծիքն կդատապարտեր զինքն, ըսելով “Գոնե սիրածն գեղեցիկ երիտասարդ կամ համակիր մե՞կն ըլլար”:

      ՊԱՂՏԱՍԱՐ – Վաղը կրնա՞նք Փրկիչ դնել:

      ՕԳՍԵՆ – Անկարելի է: Իսկ եթե դուք ձեր կնոջն անհավատարիմ գտնվելով, կամ նախանձելով, կամ հետն խստությամբ վարվելով պատճառ տված եք իրեն սիրական մը ունենալու, այն պարագային մեջ մեծ պատասխանատվություն կհրավիրեք ձեր վրա:

      ՊԱՂՏԱՍԱՐ – Խենթի պես կսիրեի զինքն, ուրիշ կնկան երեսն անգամ նայած չունիմ:

      ՕԳՍԵՆ – Վստահ եղեք ուրեմն: Ժամանակս սուղ է, հարկ է որ երթամ: Պիտի աշխատիմ իրավաբանական և փաստաբանական բոլոր կարողությամբս այդ դատին մեջ զձեզ անմեղ հանդիսացնելու և ձեր կինն հանցավոր շինելու:

      ՊԱՂՏԱՍԱՐ – Նրբացուցիչ դեպք հանցանացին շատ կարևորություն մի տար:

      ՕԳՍԵՆ – Իմ պարտքս պիտի ըլլա զորավոր և հաստ փաստերով ջախջախել նրբացուցիչ դեպքերը:

      ՊԱՂՏԱՍԱՐ – Շնորհակալ եմ:

      ՕԳՍԵՆ – Ի տեսություն: (Կերթա):

      ՏԵՍԻԼ Ե

      ՊԱՂՏԱՍԱՐ – Երթաս բարով, նրբացուցիչ փաստաբան… քիչ մնաց հանցավոր ըներ զիս մեր մեծապատիվ իրավագետը: Եթե թույլբերան ու ապուշ մարդ մը ըլլայի` տարակույս չկար, որ հանցանքն վրաս ծանրացնել պիտի ուզեր և բուն հանցավորին արդարացնել պիտի աշխատեր: Անառակ կինն մաքուր աղավնի պիտի դառնար, որովհետև նրբացուցիչ դեպք հանցանաց ունի եղեր, որովհետև այս նրբացուցիչն գաղղիերեն, իտալերեն, հունարեն, ալմաներեն ու անգլիերեն ալ ունի եղեր, որովհետև սիրելու դիտավորությամբ սիրած չէ եղեր, որովհետև չար նպատակով սիրած չէ եղեր, այլ բարի նպատակով սիրած է եղեր, բարեգործություն մը ընելու համար սիրած է եղեր, որովհետև… ի՞նչ գիտնամ, այս որովհետևներուն վերջը չգար կոր, և СКАЧАТЬ