Название: Վարդան Ահրումյան
Автор: Ալեքսանդր Շիրվանզադե
Издательство: Автор
Жанр: Зарубежные любовные романы
isbn: 9781772466997
isbn:
– Հրաշք է, տղա չէ, – անգիտակցաբար շշնջաց Աթանեսը իր կնոջ ականջին, բռնելով նրա թևը:
Նա կամացուկ մոտեցավ որդուն: Վարդանը գլուխը բարձրացրեց և իսկույն երկու ձեռներով ծածկելով դրամը, գոչեց.
– Չե՛մ տա, չե՛մ տա, ո՛չ ոքի չեմ տա:
Նրա ձայնը, աչքերը, նրա ամբողջ կերպարանքն արտահայտում էին ութսունամյա վաշխառվի ոսկեմոլությունը:
– Ո՞րտեղից են այդ փողերը, – հարցրեց հայրը:
– Չեմ ասի, կծեծես ինձ:
– Դախլի՞ց ես դուրս բերել:
– Ոչ:
– Գոզացե՞լ ես:
– Ոչ. գողությունը մեղք է:
– Հապա որտեղի՞ց են այդ փողերը:
– Հավաքել եմ կոպեկ-կոպեկ, իմ աշխատածն է:
– Քո աշխատա՞ծը, – զարմացավ հայրը, – դու ինչպե՞ս ես փող աշխատում, ասա, թե չէ կթակեմ…
Վարդանը ստիպվեց գաղտնիքը պարզել: Բանն այն է, որ մայրն ամեն օր նրան ուղարկում է մերձակա խանութը տան համար զանազան մանր-մունր բաներ գնելու` սապոն, մոմ, լեղակ, լուցկի, գետնախնձոր, սոխ և այլն: Վարդանն ամեն անգամ աշխատում է մի քանի կոպեկներ հետ դնել իր համար, և ահա չորս-հինգ ամսվա մեջ գոյացել է այդ գումարը:
– Բայց ինչո՞ւ դախլի մեջ չես գցել, ջոկ ես պահել, – շարունակեց իր հարցուփորձը Աթանեսը:
– Ուզում եմ իմանալ, ամիսը որքա՞ն եմ աշխատում:
– Բայց դա աշխատանք չէ, գողություն է, – ասաց Գյուլումը, միանգամայն զարմանալով այդ փոքրիկ շահագործողի հակամանկական սառնասրտության վրա:
– Իսկի էլ գողություն չէ, առուտուր է, – պատասխանեց Վարդանն ամենայն լրջությամբ, – խանութպանից գնել եմ ու քեզ ծախել, բոլոր առևտրականներն էլ այդպես են փող աշխատում, էժան գնում են, թանկ ծախում:
– Կերա՞ր, – գոչեց Աթանեսը, միանգամայն հափշտակվելով որդու խելացի պատասխանով: – Բայց, – շարունակեց նա դառնալով Վարդանին, – այսուհետև էլ չանես այդպիսի բաներ: Լավ որսորդը տան հավերին չի սպանում: Մորիցդ գողանալով ինձնից ես գողանում, իմ կարողությունն էլ քոնն է, ուրեմն ինքդ կողոպտում ես քեզ, ուրիշներին կողոպտելու տեղ:
Առաջիկա աշնան սկզբին Աթանեսը որոշեց Վարդանին տալ ուսումնարան: Մի առավոտ մանկանը զարթեցրին սովորականից կանուխ: Մայրը նրա որովայնը ամրապնդեց մի զույգ ձվով. կարագ ու մեղրով և, օրհնելով, հանձնեց հորը:
Ճանապարհին Աթանեսն ամբողջ ժամանակ խրատում էր Վարդանին, բացատրելով ուսման նշանակությունը:
– Տես, որդի, – տրամաբանում էր նա, – աշխարհն այ, օրինակ, այս չինարի պես մի ծառ է, մենք էլ մրջյուններ ենք նրա վրա կամ որդեր: Որդ կա, որ զալում է, համ շատ-շատ է ուտում, համ շուտ-շուտ, որդ էլ կա, որ ծույլ է, ուժ չունե, նա քաղցից սատկում է ու նրա մարմինն էլ են ուտում: Ուտելու համար ատամներ են հարկավոր, СКАЧАТЬ