Վարդան Ահրումյան. Ալեքսանդր Շիրվանզադե
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Վարդան Ահրումյան - Ալեքսանդր Շիրվանզադե страница 2

СКАЧАТЬ փորդ քաշիր, չար Հուլիանոս, – ասաց նրա տատը ուրախ կատակով, – վրեդ աղ են ցանում, որ չհոտես:

      – Համ էլ, որ կաշիդ պնդի, չքրտնես ու չհոգնես, – ավելացրեց Ոսկեհատը:

      – Եվս առավել, որ համով մարդ լինես, – լրացրեց Զառիկը:

      Անհանգիստ նորածնին օրինավոր աղելուց ու չարչարելուց հետո, Հերիքնազը դրեց խանձարուրի մեջ, փաթաթեց ու սկսեց ձեռներն ու ոտները մետաքսյա լայն ժապավենով կապոտել, այնքան ամուր, որ կարծես փոստային փաթեթ էր պատրաստում հեռավոր երկրներ ուղարկելու համար:. Շատ տարիներ հետո, երբ մանուկը ցույց տվեց իր արտակարգ ձիրքերը, պառավներն ասում էին, «կապողն է այդպես կապել»: Նույն պառավները երդվելով հավատացնում էին, թե մանուկը մոր արգանդից դուրս գալով, իսկույն աղաղակել է. «ուզում եմ, ուզում եմ»: Պնդում էին նաև, թե ներկա եղողները ջրից դուրս բերելիս նրա կրծքի վրա նշմարել էին մի կլոր դեղնագույն բիծ, իսկ և իսկ նման ոսկի իմպերիայի: Ոմանք հավատացնում էին, թե այդ բիծն այժմ էլ անշնչելի դրոշմված է, և թե դա անզուգական մահկանացուի հազվագյուտ բախտի նշանն է:

      Աթանեսը մոտեցավ իր ժառանգին, նայեց նրա կապտա-կարմրագույն երեսին, ժպտաց, եթե միայն կարելի էր ժպիտ համարել նրա դաժան դեմքի կծկվիլը, և արտասանեց հետևյալ փաղաքշական դարձվածքը:

      – Շան ծնունդը եփած ճղնուտրի է նման:

      Հետո նա իր երկայն արխալուղի գրպանից դուրս բերեց երկու արծաթյա ռուբլիներ և դրեց նորածնի խանձարուրի վրա: Նրա օրինակին հետևեցին զոքանչն ու քենիները: Հերիքնազը վերցրեց այդ դրամները և գրպանը դրեց, որպես իր աշխատանքի վարձը:

      – Դե՛հ, հիմա հայդա՜, – դարձավ Աթանեսն իր քենիներին, – ազատվողն ազատվեց, դուք էլ ինձ ազատեցեք: Հայդա՜, շնորհակալություն ու բարի ճանապարհ: Գիտեմ, սպասում եք, որ ձեզ չայ խմեցնեմ, դե, ի՜նչ արած, տեսնում եք, որ չեմ կարող: Շաքարս թրջվել է ծովում, չայի հունձը Չին ու Մաչինում չեն սկսել դեռ, սամովարս էլ գողերը տարել են, ջուր չկա, ածուխ չկա: Բարի ճանապարհ, գլխիս տերեր, աչքիս լույս ազգականներ, բարևեցեք ձեր մարդկանց, ասացեք, տուն ու տեղս այժմ տեր ունի, կարողությունս գայլերի բերանը չի ընկնիլ: Չէ, դու մի գնա, աչքիս լույս զոքանչ, թող աղջկերքդ գնան, դու մնա Հերիքնազին օգնիր: Դե, հայդա, իմ սիրուն-սիրուն քենիներ, մեծ բան արիք, շնորհակալ եմ, հայդա, Ահրումենց Աթանեսը աչքով աչք չունի իր տանը ավելորդ կանայք տեսնելու: Ի՜նչ արած, բնությունս է այդպես: Ես մեղավոր չեմ: Բարի ճանապարհ…

      Վաղուց արդեն ընտելացած լինելով Աթանեսի բնույթին, Ոսկեհատն ու Զառիկը շտապեցին լուռ ու մունջ հեռանալ:

      Այսպես աշխարհ եկավ Վարդան Ահրումյանը, նա, որ ապագայում հռչակեց իր անունը և դարձավ համայն երկրի նախանձի առարկան:

      Ուղիղ յոթերորդ օրը Աթանեսը հրավիրեց տեր-Համբարձումին նործնին «հալալելու», այսինքն` մկրտելու: Կնքահայրը Աբրահամ աղա Ալբաշյանն էր, քաղաքի առաջին վաճառականը և ամենից հարգված քաղաքացին, միակ մարդն ամբողջ Զիլզիլում, որի հետ Աթանեսը քիչ թե շատ բարեկամական հարաբերություններ ուներ կամ, ճիշտն ասած, միակ մարդն էր, որին հավատում էր:

      Առավոտյան կնքահայրն իր սանիկի ծնողների համար ուղարկեց մի գլուխ շաքար, մի ֆունտ թեյ և կես փութ չորացրած մրգեղեն, իսկ ինքը բարեհաճեց ուղղակի եկեղեցի գնալ, ուր արդեն սպասում էր Հերիքնազը՝ նորածնին թևերի վրա պահած:

      Տ СКАЧАТЬ