Փափուկ բարձերի վրա. Egretta Garzetta
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Փափուկ բարձերի վրա - Egretta Garzetta страница 1

СКАЧАТЬ թյան մասին, որով շրջապատված էր այդ աղջիկը առասպելներ էին պտտվում քաղաքում։ Մեքենաներ, տներ, թանկարժեք հագուստ ու զանազան զվարճանքներ… սիրելի մայր և հայր, երկու մեծ եղբայր, չորս հորեղբոր տղա, հորեղբայր, հորեղբոր կին և մի Նազան բոլորի համար։ Յուրաքանչյուրի համար երազանք է նման պայմաններում ծնվել ու մեծանալ։

      Ուշ գիշեր էր։ Մի ստվեր անցավ բակով ու կամաց օձի նման բարձրացավ ավտոտնակի կտուրով ու ցատկեց տան պատշգամբի ճաղից բռնվեց քաշվեց մտավ մեջ։ Այդ ստվերը աշխատեց հնարավորինս անաղմուկ բացել դուռը և մտավ Նազանի ննջասենյակ։ Նազանը մուշ-մուշ քնել էր։ Մտնողը եղբայրն էր՝ Իշխանը՝ եղբայրներից երկրորդը։ Վերադառնալ տուն գիշերվա չորսին սովորական էր։ Ու զգուշանալով հորից անցնում էր քրոջ սենյակով։ Նազանի մոտից անշշուկ սղոսկեց միջանցք ու հանգստացած շունչ քաշելով մտավ իր ննջասենյակ։ Պառկեց անկողնում և մտավ հեռախոսի մեջ։ «Ի՞նչ լավիկն է։ Ինչպե՞ս չեմ իմացել այդ աղջկա գոյության մասին։ Ո՞ւր էր թաքնվել»։ Երկար խառնեց հեռախոսի նկարները մինչև նկատեց որ լուսանում է։ «Լավ, մի քիչ քնեմ, վաղը պետք է գնամ աշխատանքի, հորս աչքին երևամ, որ մի քիչ փող վերցնեմ»։

      Այսօր Նազանի ծննդյան օրն է։

      _Արի՛, արի՛, աղջիկ՛ս,_կանչեց հորեղբայրը Նազանին։_նայիր ի՛նչ եմ քեզ բերել։

      Աշոտը պարզեց օրիորդին մի գեղեցիկ տուփ, որի մեջ ինչպես բացահայտվեց մի թանկագին ապարանջան կար։

      Ներկա եղող բոլոր հյուրերի աչքերը փայլեցին, շքեղությունից շլացած։

      _Ա՜յ, քեզ նվե՛ր, ա՜յ քեզ, հոպա՛ր…

      _Պատկերացրու քանի՜-քանի՜ նման թանկագին նվերներ է տվել Նազանին։ Դե՜, իհարկե՛, միակ աղջիկն է նրանց մեջ։

      Աշոտը սիրում էր ցուցամոլություն, ու հրաշալի դերասան էր։ Վերջին անգամ նա նվեր էր տվել Նազանին տասնհինգամյակին՝ յոթ դար առաջ, ու ինչպես միշտ թատերական ներկայացմամբ։ Նազանը արդեն սովոր է նման ցույցերին։ Բայց օրիորդի դեմքից ոչ մեկը չկռահեց նրա մտքերը։ Գնաց վերև, որ պահի նվերը։ Քաշեց դռան բռնակը։ Բայց ի զարմանք փակ էր։ «Չհասկացա՛»… Նազանը մի անգամ էլ ձգեց բռնակը։

      _Ո՞վ կա մեջը,_ակամա բարձրաձայն արտասանեց օրիորդը։ Զարմացած նայեց կողքերը։ Կարծես օգնություն էր փնտրում։ Սակայն միջանցքում ոչ մեկը չկար։ Թակեց դուռը.

      _Մա՛մ, դու՞ ես։

      Լռություն էր։ Բայց զգում էր շարժում կա։ Ավելի ուժգին խփեց դռանը։

      _Եկա՛, Նազա՛ն… գալի՛ս եմ։

      Վերջապես լսվեց մեկի ձայնը։ Դուռը բացվեց ու կարմրած աչքերով Նազանի հորեղբոր ավագ որդին օրորվելով քաշվեց կողք, որ քույրը մտնի մեջ։

      _Սամվե՞լ… ի՞նչ ես անում այստեղ։

      _Ես…, _ Սամվելը ուղղեց վերնաշապիկի թևը ու դժկամությամբ շրթունքները շարժեց։ Դուր չեկավ, որ քույրը իրեն բռնեցրեց այստեղ։_հեռախոսով պիտի խոսեի…

      _Իմ սենյակու՞մ,_զարմացած բացականչեց օրիորդը։ Աչքերով անցավ ամբողջ սենյակով։ Արտասովոր ոչինչ չտեսավ։

      _Քո սենյակը միակ ապահով տեղն է այս տանը։

      Երիտասարդը դուրս եկավ սենյակից, անցավ միջանցքով ու իջավ աստիճաններով։ Նազանը դրեց տուփը զարդասեղանին։ Ուշադիր զննեց շրջապատը։ «Տարօրինակ էր Սամվելը… տեսնես հիմա՛ ի՞նչ է արել»։ Նազանը դարձավ բացեց տուփը ու հանեց ապարանջանը և կապեց բազուկին։ Ապա վերադարձավ հյուրերի մոտ։ Երաժշտության ձայնից չէր լսվում խոսողների ձայնը։ Նազանը աչքերով փնտրեց Սամվելին։ Բայց չգտավ։ Ու՞ր է նա… մտքից դուրս չէր գալիս նրա թմրած տեսքը։ Մի՞թե նորից է սկսել։

      _Նազան, որտե՞ղ ես թռչում։ Ե՛տ արի… մենք այստեղ ենք,_բռնեց թևից ընկերուհին՝ Ալինան։

      Նազանը ժպտաց։

      _Դե՛, մի տարով ծերացել եմ, արդեն ազդում է։

      Ալինան ծիծաղեց։ Ու քաշեց նրան պարելու։ Մի քանի պարից հետո մայրը մոտեցավ դստերը ու հեռացրեց պարհրապարակից, որ խոսի հետը։

      _Ի՞նչ պատահեց մամ։

      _Գնա՛, շորերդ փոխի։ Այս մեկը արդեն բավական տեսան, գնա՛ այն մյուսն էլ հագի, թող մի հատ տրաքվեն նախանձից։

      _Չեմ ուզու՛մ։ Այսպես հարմա՛ր է։

      _Մի՛ հակաճառի ու արագացրու՛։

      Մայրը ոլորեց աչքերը նրա վրա։ Նազանը խոր շունչ քաշեց ու ենթարկվեց։ Բայց երբ մոտեցավ ննջասենյակին լսեց ձայներ մեջից։ Նորի՞ց… սրեց ականջը։ «Ովքե՞ր են»։ Չհասկացավ թե ինչ խուլ ու խեղդված ձայներ էին։ Մոտեցավ որ բաց անի դուռը, բայց ձեռքը մնաց բռնակին, երբ հասկացավ ի՛նչ է կատարվում մեջը։ Բայց ո՞վ կարող էր մեջը լինել։ Ո՞վ այդ աստիճան փչացնել է, որ հանդգնել է մեկին բերել իր ննջասենյակ և այն էլ այս օրով ու այսքան մարդկանց մեջ։ Նազանի աչքերը լցվեցին։ Նա նորից բռնեց դռան բռնակը, որ բաց անի ու տեսնի այդ աներեսներին։ Սակայն շառագունեց այն մտքից, թե ինչ կարող է տեսնել, ու ինչ անհարմար վիճակի մեջ կարող են հայտնվել ննջասենյակում առանձնացածները։ Թողեց բռնակը ու արագ քայլերով հեռացավ, միաժամանակ սրբելով աչքերը։ Ովքե՞ր էին այդ անամոթները, որ չէին ամաչել։ Ո՞ր մեկն էր իր ծանոթներից կամ հարազատներից։ Գուցե նորի՛ց Սամվե՞լն է։ Իջավ ներքև։ Նազանը գլուխը ծռեց հյուրասենյակում գտնվող հյուրերի կողմ, Սամվելը այնտեղ էր, ուստի անցավ խոհանոց, որ մի բաժակ ջուր խմի ու մտքերը թարմացնի։ Այնտեղ էին հորեղբոր երկվորյակները՝ Ռոստամն ու Ռուսլանը և իր մեծ եղբայրը՝ Աշոտը։ Տեսնելով իրեն երեքն էլ ժպտացին։ Սեղանին մի քանի շիշ օղի կար։ СКАЧАТЬ