ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ страница 10

СКАЧАТЬ պատահեց քեզ,-անհանգիստ հարցրեց Լեոնիդը։– Ինչո՞ւ հանկարծ լռեցիր։

      –Ոչինչ… Եվան հապաղեց։– Իսկ դու որտե՞ղ ես կանգ առել։ Ձերոնք, գիտեմ, տեղափոխվել են Մոսկվա։

      –''Ապշերոն'' հյուրանոցում։ Հենց նոր եկա, վերարկուս նույնիսկ չեմ հանել։ Ստեփանը տա՞նը չի, ինչ է։

      –Դու վաղո՞ւց է, ինչ նրա հետ նամակագրական կապ չունես։

      –Մենք նրա հետ երբեք էլ նամակագրություն չենք ունեցել,-ձայնի մեջ տարակուսանք՝ ասաց Լեոնիդը։– Իսկ ի՞նչ է։

      –Լեոնիդ, հասկանու՞մ ես… Մենք, ախր, միասին չենք ապրում։

      –Ինչպե՞ս թե՝ միասին չենք ապրում։ Իսկ ինչո՞ւ Ելենան չասաց։ Քո հեռախոսի համարը նա տվեց ինձ։ Զարմանալի է։ Բայց… Ազնիվ խոսք, իմ մտքով երբեք չէր անցնի, որ կարող եք նման բան անել։ Այ քեզ նորություն։ Լսիր, իսկ ինչո՞ւ հանկարծ այդպես եղավ։ Եվ վաղո՞ւց եք բաժանվել։

      –Երեք տարի առաջ։– Եվան խոր շունչ քաշեց։– Ծիծաղելի է, չէ՞, ընդամենը մի տարի ենք միասին ապրել։

      –Դու հիմա, ինչ է, մենա՞կ ես ապրում, թե՞… ամուսնացել ես։

      –Ամուսնացել եմ: Անտոնյանի հետ եմ ամուսնացել։

      –Պարզ է… Սպասիր, ի՞նչ Անտոնյան։ Ազգանունը ոնց որ ծանոթ է։

      –Այո, այո, այն նույն Անտոնյանի, որ տասը տարի առաջ ''երկուներ'' էր նշանակում քեզ նյութադիմադրությունից։ Նա հիմա արդյունաբերության մինիստրության գյուտարարական բաժինն է գլխավորում։

      –Սպասիր, Դավիթ Ավետովիչի հե՞տ,– բացականչեց Լեոնիդը։-Ախր նա ծեր է… Թյու, այս ինչեր եմ դուրս տալիս, ներիր, խնդրում եմ, ինքս էլ չգիտեմ, թե ինչ եմ խոսում… Ինձ հետ երբեմն այդպիսի բաներ պատահում են։

      –Դու իրավացի ես, Լյոնյա,-անտարբերությամբ ասաց Եվան և շարունակեց նույն տոնով,-ներողություն խնդրելու այստեղ ոչինչ չկա, նա իրոք ծեր է արդեն, շուտով վեց տասնյակը լրանում է։

      Հեռախոսագծի մյուս ծայրում լռություն տիրեց, հետո Լեոնիդն ասաց.

      –Ոչ, Եվա, ինչպես մեծագույն մի մարդ է ասել՝ ինչ-որ բան, ինչ-որ տեղ սխալ է։

      –Սխալ ոչինչ չկա, Լեոնիդ, ըստ երևույթին, կյանքն իր օրենքներն ունի, և մենք երբեմն հլու հպատակվում ենք այդ օրենքներին՝ անկարող որևէ կերպ դիմակայելու։

      –Ոչ, Եվա, այստեղ անպայման ինչ-որ բան կա…

      Լռություն։

      –Դու նույնիսկ չվիրավորվեցիր, որ ես նրան ծեր կոչեցի։

      Լռություն։

      –Քեզ ու Ստեփանին ինչ-որ բա՞ն է պատահել։

      Նորից լռություն։

      –Հըմ, Անտոնյանի հետ ես ամուսնացել ուրեմն,-Լեոնիդն ասես ոչ թե Եվայի հետ էր խոսում, այլ ինքն իրեն բարձրաձայն մտորում էր։ – Խոստովանիր, Եվա, ես հո լավ գիտեմ. քո սիրասուն հայրիկի մատը խառն է այս գործում։ Այդպես է, չէ՞…

      Եվայի լռությունն ընդունելով որպես համաձայնության նշան, Լեոնիդը շարունակեց.

      –Այո, ես այդպես էլ գիտեի, որ նա քո կյանքը երբևէ շուռ կտա իր ուզած ձևով։ Տղաներից ով էր՝ չեմ հիշում, գրել էր, որ նրան, իբր, բանտարկել են։ Դա ճի՞շտ է։

      –Այո, -ասաց Եվան նույն անտարբերությամբ,-կոշկի ֆաբրիկայում խոշոր հափշտակում էր եղել, դրա համար։ Նա այտեղ գլխավոր հաշվապահ էր։

      –Ինչպես չէ, հիշում եմ։ Նրա լուսանկարը երկար ժամանակ փակցված էր ֆաբրիկայի պատվո տախտակին։ Հիշում եմ, թե Ստեփանն ինչպես էր հպարտանում դրանով, СКАЧАТЬ