ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. Վեպ – ռեքվիեմ. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. Վեպ – ռեքվիեմ - ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ страница 31

СКАЧАТЬ հետո, իհարկե: Այժմ այսքանը: Էլ ինչո՞վ կարող եմ օգտակար լինել:

      Սա արդեն ինձ էր վերաբերում: Նա ժպտալով նայում էր:

      – Սաիդա, Սիավուշ Մամեդզադեն ձեզ մոտ փող ունի ստանալու, եթե հնարավոր է, օգնեք այդ հարցում, խնդրում եմ:

      – Ասեք թող գա, – լայն ժպտաց նա: – Խմելիս չմոռանաք իմ կենացը:

      – Շնորհակալ եմ: Չենք մոռանա:

      Օրվա վերջում Արինան եկավ ինձ մոտ: Անտրամադիր էր:

      – Ի՞նչ է եղել, Արինա, – հարցրի անհանգստացած: – Բա՞ն է պատահել:

      – Պատահել… ոչինչ էլ չի պատահել, պարզապես ես նրան այստեղ չպիտի բերեի:

      – Ո՞ւմ, – հարցրի ես՝ հասկանալով, իհարկե, որ խոսքը Սիլվային է վերաբերում:

      – Սիլվային:

      – Ինչո՞ւ:

      – Ինչու… որովհետև բոզի հայացքով էր նայում քեզ, – կատաղի պոռթկաց նա:

      Ես անկարող եղա զսպել ինձ, բարձր ծիծաղեցի: Հետո տուն գնալիս և նույնիսկ ավտոբուսում՝ Սումգայիթի ճանապարհին, հիշում էի Արինայի խոսքը, նրա կատաղի պոռթկումը՝ միանգամայն անսպասելի՝ ինչպես պայթյուն, և դարձյալ ծիծաղում էի, ինչ-որ հարազատություն ու անհուն քնքշանք զգալով նրա հանդեպ:

      9.

      Հայրս աշխատանքից վաղուց էր եկել, բայց չէր նստել ճաշի, սպասում էր ինձ: Գրկեց, թփթփացրեց մեջքս, ուրախացած ետ ու առաջ էր քայլում սենյակում, մինչև ես կփոխեի շորերս:

      – Անցած շաբաթ էինք սպասում, – ոչ չար հանդիմանությամբ նայեց ու, չսպասելով պատասխանի, շարունակեց, – բա չգիտե՞ս, որ մի ամիս չենք տեսնում՝ էլ չենք դիմանում:

      Մայրս ծիծաղեց, խոհանոցից ներս մտնելով ասաց.

      – Սա չգիտեմ ում է եկել: Այ մարդ, քու ախպեր Վալոդը երկու կիլովանոց հավը դնում է առաջը, երեխեքը բերանները բաց նայում են, մինչև ինքը չկշտանա, մի կտոր չի տա նրանց, իսկ սա՝ ասես մի մորից չեն ծնվել, երեխոց համար ուշքը գնում է: Մեր փողերը, Լեո, լրիվ հեռախոսազրույցների են գնում, շաբաթվա տակին-գլխին՝ Չարենցավան, Ստավրոպոլ, Բաքու՝ էս է:

      – Կնկան խոսք չի հասնում, գործիդ կաց, – աչքով անելով ինձ, սաստեց հայրս, – մի տես ինչ կոնյակ եմ առել՝ «Հոբելյանական»: – Ոսկեզօծ հայերեն տառերով շիշը բուֆետից հանեց, դրեց սեղանին: – Տղաս եկել է, միասին խմելու ենք:

      – Էնպես է խոսում, ասես մի տարի չի տեսել, – խոհանոցից հնչեց մորս ձայնը, – այստեղից Բաքու՝ քսանհինգ կիլոմետր ճանապարհ է:

      – Ծամը երկար, խելքը՝ կարճ, ո՞ւմ մասին են ասել, – ասաց հայրս ժպտալով: – Ինձ համար մի ամիսը՝ մի տարի է, ես սրտից թույլ եմ, չեմ դիմանում, պրծա՞նք:

      – Պրծանք, – ներս գալով ծիծաղեց մայրս և սկսեց գցել սեղանը: – Անցած շաբաթ ինչո՞ւ չէիր եկել:

      – Հյուր ունեի Երևանից:

      – Ո՞վ էր, – հարևանցիորեն հարցրեց հայրս:

      Հո չէ՞ի պատմելու Արմենի մասին:

      – Գրող Լեոնիդ Հուրունցը:

      – Հուրո՞ւնցը, – զարմացած ասաց հայրս:

      – Այո, – պատասխանեցի: – Ասում է հաջորդ անգամ եկա՝ ամուսնացած լինես:

      – Մի տես է, տես ինչ լավ մարդ է, է¯, – գլուխը գոհ շարժեց հայրս, – տես ինչ բարի սիրտ ունի: Մարդ էդպիսին պիտի լինի: Գիտե՞ս քանիսներին է նա լավություն արել: Ուրեմն Հուրունցին տեսել ես:

      – Սուրեն СКАЧАТЬ