Դավիթ Բեկ. Րաֆֆի
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Դավիթ Բեկ - Րաֆֆի страница 7

Название: Դավիթ Բեկ

Автор: Րաֆֆի

Издательство: Автор

Жанр: Зарубежная классика

Серия: Столетие геноцида армян

isbn: 9785000649824

isbn:

СКАЧАТЬ օսմանցիների ձեռքը, – այդ ժամանակ Պարսկաստանի արևմտյան մասում, մանավանդ Ատրպատականում շահերի իշխանությունը բոլորովին թուլացավ: Խաներից շատերը ապստամբվեցան և կազմեցին զանազան մանր, անկախ իշխանություններ: Այդ խաներից մեկն էր Փայտակարանի (այժմյան Ղարաբաղի) Բարգյուշադ գավառի Ֆաթալի խանը: Նա մի ազնվական էր աննշան տոհմից, որ իր ամբողջ կյանքում պարապել էր ավազակությամբ և ասպատակություններով: Նվաճելով Բարգյուշաղի բոլոր թյուրք բեկերին, Ֆաթալի խանը ոչ միայն այդ գավառի բռնապետը դարձավ, այլ մտածում էր տիրել ամբողջ Ղափանին: Եվ այն գազանը, որ առաջ իր փոքրիկ խումբով մեծ ճանապարհների վրա միայն քարավաններ էր կողոպտում, այժմ սկսեց ահագին խումբեր կազմել և ամայի դարձնել հարևան երկրները:

      Ամառնային ամիսներից մեկն էր:

      Ֆաթալի խանը, թողնելով Ղափանի ջերմ տափարակները, իր Չալաբիան կոչված խոշնարած ցեղի հետ, անցել էր Փայտակարանի հովասուն և անտառապատ լեռների վրա ամառը անցկացնելու համար:

      Գիշեր էր: Հովիվների բոլոր վրանները պատած էին թանձր խավարով. միայն խանի կանանոցը կազմող չադրների մեջ վառվում էին մի քանի գունավոր լապտերներ: Այդ չադրներից զգույշ և հուշիկ քայլերով դուրս եկան երկու հոգի, որ փաթաթված էին լայն վերարկուների մեջ: Մեկը գնում էր առաջ, իսկ մյուսը հետևում էր նրան: Մի փոքր հեռանալով կանանոցից, նրանք անհետացան գիշերային մթության մեջ:

      – Ձեռքդ տուր ինձ, տիկին, – ասաց նրանցից մեկը, որը երևում էր, տղամարդ էր, – այդ ճանապարհը անծանոթ է քեզ, դու անդադար սայթաքվում ես:

      – Շնորհակալ եմ, Ահմեդ, այսպես կարող եմ գնալ, – պատասխանեց մի վշտալի կանացի ձայն, – դու միայն առաջ գնա և ճանապարհը ցույց տուր ինձ:

      Նեղ շավիղը, որի վրայով անցնում էին նրանք, տեղ-տեղ կորչում էր թուփերի և մացառների մեջ: Ծակոտող փուշերը պատառոտում էին նրանց հագուստը և երբեմն ծվատում էին նրանց մարմինը, բայց նրանք, կարծես, ոչինչ չէին զգում և շարունակում էին իրանց ճանապարհը: Անցնելով մի քանի կիրճեր, մի քանի դժվարին դարուփոսներ, նրանք հասան մի տեղ, ուր լեռան քարաժայռերը գոգովորված էին, կազմելով այրի նման մի ահագին խոռոչ: Նրա մուտքի առջև պառկած, խռմփում էին մի քանի պահապաններ: Տիկինը կանգնեց փոքր-ինչ հեռու, իսկ նրա ուղեկից տղամարդը մոտենալով, զարթեցրեց պահապաններից մեկին:

      – Բաց արա դուռը, – ասաց նրան հազիվ լսելի ձայնով:

      Այդ դուռ կոչվածը մի ահագին սալ էր, որով փակած էր այրի նեղ մուտքը: Ուժեղ պահապանը, թիկն տալով, մի կողմ գլորեց ծանր սալը և մուտքը բացվեցավ: Այդ միջոցին տիկինը, ավելի զգույշ կերպով փաթաթվելով իր այրացի վերարկուի մեջ, մոտեցավ այրին և ներս մտավ: Նրա հետ եկող տղամարդը, որ կանանոցի ներքինապետն էր, պատվիրեց պահապանին հսկել մուտքի մոտ և ոչ ոքի ներս չթողնել: Պահապանը, որի ամեն ձևերից երևում էր ակնածություն և խոնարհություն դեպի այդ մարդը, խոստացավ, թե կկատարե նրա հրամանը:

      Այրի մեջ տիրում էր մթին խավար: Կարծես, նրանք իջնում էին մի ստորերկրյա տարտարոսի մեջ: Մի քանի քայլ առաջ գնալուց հետո, տղամարդը կանգնեց, և չախմախը զարկելով կայծքարին, վառեց աբեթը, որով կպցրեց ծծումբի մեջ թաթախած լուցկին, և նրանով վառեց ձեռքի փոքրիկ լապտերը, որ իր հետ ուներ բերած: Մռայլ լույսը տարածվեցավ այրի մթին կամարների մեջ: Այդ ստորերկրյա զնդանը ոչխարների աղըլ* էր, ուր պատսպարվում էին հովիվների հոտերը աշնան և ձմեռվա փոթորիկների ժամանակ, իսկ ամառը մնում էր դատարկ: Այդ ժամանակ ոչխարները այսպիսի մթին, խեղդված խորշերի կարոտություն չունեին, լեռների СКАЧАТЬ