Դավիթ Բեկ. Րաֆֆի
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Դավիթ Բեկ - Րաֆֆի страница 13

Название: Դավիթ Բեկ

Автор: Րաֆֆի

Издательство: Автор

Жанр: Зарубежная классика

Серия: Столетие геноцида армян

isbn: 9785000649824

isbn:

СКАЧАТЬ հասակով մարդ էր նա, մի ոտքով կաղ. երեսը կապիկի դեմքի նմանություն ուներ, մազով պատած մինչև աչքերի կոպերը: Եթե հավատանք ժողովրդական կարծիքին, թե «չոլախ» մարդիկ «յարամազ» (հնարագետ) կլինեն, – պետք է ընդունենք, որ Դավիթը մարմնացած խորամանկության ճիշտ տիպարն էր: Դա այն տեսակ մարդիկներից էր, որոնց մասին ասում են, թե սատանայից յոթ օր առաջ են ծնվել:

      Բայց այդ մարդը, որ ո՜չ տխրել, ո՜չ հուսահատվել և ո՜չ բարկանալ գիտեր, այդ մարդը, որ ո՜չ մի անաջողության, ո՜չ մի դժվարության դեմ իր կյանքում չէր դողացել, – ներքինու խոսքերը լսելուց հետո, մի խեցեղեն ամանի նման, կարծես փշրվեցավ: Հարազատ աղջիկը զզվում էր տեսնել նրա երեսը: Դա մի սարսափելի հարվածք էր: Աշխարհից արհամարհված, հազարավոր թշռավների անեծքով դատապարտված մարդը միշտ ոչնչի տեղ էր դնում իր զոհերի լացը, տանջանքը և արյունը… բայց աղջկա բողոքը ազդեց նրա վրա: Տատանվելով շարունակում էր նա իր անհաստատ քայլերը դեպի իջևանը, որ դեռ բավական հեռու էր: ճանապարհը ընկած էր ոտնակոխ եղած խոտաբույսերի միջով, որ ձևացնում էր մի օձապտույտ շավիղ: Թռչունները չորս կողմում չըկչըկում էին, բայց նա ոչինչ չէր լսում: Արեգակի վառ ճառագայթների մեջ անտառի ծառերը նկարվում էին իրանց բոլոր գեղեցկությամբ, բայց նա ոչինչ չէր տեսնում: Կարծես ամեն զգացմունք, ամեն կիրք սպանված լինեին նրա սրտում: Նրա ուղեղը այդ րոպեում այն աստիճան խառնաշփոթության մեջ էր, որ անկարող էր իր մտածությունները որևիցե կարգի դնել: Նա ասելու շատ բաներ ուներ իր աղջկան, նա իր նպատակները իրագործելու համար հույս էր դրած աղջկա աջակցության վրա: Բայց բոլորը քանդվեցավ: Կամ այսօր պետք էր հաջողեցնել, կամ ամեն ինչ կորած էր հավիտյան…

      Այսպիսի դառն ու հուսահատ մտածությունների մեջ գնում էր նա, հանկարծ թուփերի միջից դուրս եկավ նրա առջև մի մարդ, որը սպասում էր նրան:

      – Բարի լինի… – խոսեց մելիքը հարցական հայացքով նայելով նրա երեսին:

      – Կարող էր բարի լիներ, բայց… – անծանոթը չավարտեց խոսքը, սկսեց աչք ածել իր շուրջը, զգուշանալով, մի գուցե մի ուրիշ լսող լիներ:

      – Ուրեմն ոչի՞նչ չշինեցիք… – հարցրեց մելիքը անհամբերությամբ:

      – Ոչինչ … և անկարելի է մի բան անել…

      – Ինչու՞…

      Անծանոթը սկսեց հազիվ լսելի ձայնով պատմել, թե ինքը ամեն հնարավոր գործ դրեց, բայց չհաջողվեցավ… Այն օրից, որ գերիները բերված են, ասաց նա, խանումը (խոսքը Սյուրիի մասին էր) մի առանձին խնամքով հոգ է տանում նրանց վրա: Իրան կասկածելի չանելու համար, խանումը իր հոգատարությունը ծածուկ հանձնել է Ահմեդ ներքինապետին: Այդ ծերունի աղվեսը այն աստիճան խորամանկ է, որ սատանային այնպես կնալե, որ ոչինչ չի զգա: Նա խանումին կուռքի նման պաշտում է: Եթե խանումը ասե գնա ջուրի կամ կրակի մեջ ընկիր, նա առանց ծպտուն հանելու, կկատարե: Ահմեդը ոչ միայն կերակրում էր գերիներին, այլ գիշերները այցելում էր նրանց մոտ և պահպաններ էր նշանակում հսկելու, որ նրանց գլխից ոչ մի մազ չպակսի: Անկարելի էր նրանց մոտ մտնել: Պահապանները բոլորը Ահմեդի մտերիմներն էին, հազար թումանի համար նրան չեն դավաճանի: Բացի դրանից, Ահմեդը խանի մոտ մեծ նշանակություն ունի, բոլորը նրանից վախենում են:

      Որքան առաջ էր գնում անծանոթը իր պատմության մեջ, մելիքի դեմքը ավելի ու ավելի մռայլվում էր, նրա շրթունքը դողդողում էր, և աչքերում վառվում էր կատաղության կրակը: Անիրավ СКАЧАТЬ